ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

AntiFake.am նախագիծը` Նիկոլի վարչախմբի և սորոսականների տոտալ կիբերհարձակման տակ

04.05.2019 00:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
AntiFake.am նախագիծը` Նիկոլի վարչախմբի և սորոսականների տոտալ կիբերհարձակման տակ

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է AntiFake նախագծի համակարգող, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ.

Գրիգորյանի մոտ 30 ծանր հիվանդություն է ավելացել, անդամահատման վտանգ կա, ինչը տոտալ հաշվեհարդար է․ փաստաբան

– Հենց հիմա Antifake.am ֆեյսբուքյան էջն ու համանուն կայքը տոտալ հարձակման տակ են: Էս ամեն ինչը ղեկավարվում է պետական ամենաբարձր մակարդակով` վարչապետի աշխատակազմ, իշխանական լրատվականներ, ստյոպասաֆարյաններ (ի դեպ Ստյոպա Սաֆարյանի մասին վաղը առանձին կխոսեմ) և այլն: Այս ամենը մենք որակում ենք որպես ակնհայտ ոտնձգություն մամուլի և խոսքի ազատության նկատմամբ և պատրաստվում ենք բոլոր հնարավոր գործիքակազմով և մինչև վերջ կռվել մեր իրավունքներն իրացնելու համար: 
Այսօր առավոտից մեր նկատմամբ սկսվել է կոնկրետ քաղաքական հետապնդման լայնածավալ գործողություն: Վաղը 13:00-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերով կանդրադառնամ այս ամենի բոլոր կողմերին, իսկ հիմա մենք ունենք ձեր աջակցության կարիքը` մտեք և հավանեք մեր էջը, կարող եք նաև մեկնաբանությամբ կիսվել նյութերով: Դրանով մենք կբարդացնենք իշխանությունների կողմից ուղղորդվող հարձակման հաջողությունը: Նույն պատճառով այս պահին Antifake.am ֆեյսբուքյան էջը հասանելի չի լինելու մի քանի երկրներում: Առայժմ այսքանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА