o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոուրինյոն Կասիլյասի սրտի կաթվածի մասին իմանալուց հետո զանգ է տվել «Պորտուին»

04.05.2019 00:14 ՍՊՈՐՏ
Մոուրինյոն Կասիլյասի սրտի կաթվածի մասին իմանալուց հետո զանգ է տվել «Պորտուին»

Այսօր Ժոզե Մոուրինյոն Russia Today-ի եթերում խոսել է «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի մասին, որը չորեքշաբթի օրը սրտի կաթված էր ստացել:

«Ցավում եմ տեղի ունեցածի համար: Ես դրա մասին իմանալուց հետո անմիջապես զանգահարեցի «Պորտուին»՝ մանրամասներ իմանալու համար: Կասիլյասն ապահով ձեռքերում է, վստահ եղե՛ք: «Պորտուն» հիանալի բժշկական անձնակազմ ունի, այն լավագույններից է, որի հետ աշխատել եմ:

Ժոզե Մոուրինյոն նոր աշխատանք է գտել

Բոլորը գիտեն, որ երբ որոշեցի Կասիլյասին «Ռեալում» նստեցնել պահեստայինների նստարանին, փոքրիկ ընդհարում կար, չեմ խոսում էգոների մասին, պարզապես փոքրիկ տարաձայնություն թիմի ավագի և գլխավոր մարզչի միջև: Ինձ համար հեշտ չէր այդպիսի որոշում կայացնելը, նրա համար էլ՝ այդ որոշումն ընդունելը:

Հիմա իմ ու Իկերի հարաբերությունները շատ ավելի լավ են, շատ ավելի դրական, քան մարդիկ են մտածում», – եզրափակել է պորտուգալացին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА