o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել, որ Ալեքսիս Սանչեսը հեռանա

04.05.2019 00:12 ՍՊՈՐՏ
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել, որ Ալեքսիս Սանչեսը հեռանա

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է մտածել հաջորդ մրցաշրջանի մասին: «Մանկունիական» ակումբը պատրաստվում է մի շարք ֆուտբոլիստներ գնել, սակայն նախ և առաջ պետք է նաև բաժանվի մի քանի խաղացողներից:

«Պատրաստ ենք մեկնարկել ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում».Մխիթարյան

Առաջինն այդ ցուցակում Ալեքսիս Սանչեսն է: Չիլիացին թիմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն  է, և «Յունայթեդը» օր առաջ ցանկանում է հրաժարվել իր հարձակվողից: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ՄՅՈւ-ն նույնիսկ պատրաստ է վճարել Սանչեսի աշխատավարձի կեսը՝ 13 միլիոն եվրո, միայն թե չիլիացին գոնե վարձակալական հիմունքներով այլ ակումբ տեղափոխվի:

Ալեքսիս Սանչեսը 2018 թվականի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց «Արսենալից»: 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, միանշանակ, ձախողվեց, քանի որ նա 44 խաղում խփել է ընդամենը 5 գնդակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА