ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լինելու եմ մեր քաղաքի, մեր բնակիչների կողքին եւ ծառայելու եմ իրենց ու օրենքին». Արտաշատի քաղաքապետ

03.05.2019 23:12 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Լինելու եմ մեր քաղաքի, մեր բնակիչների կողքին եւ ծառայելու եմ իրենց ու օրենքին». Արտաշատի քաղաքապետ

Օրեր առաջ Iravunk.com հետ զրույցում Արտաշատի նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Ծատուրյանն անդրադարձել էր Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանին, քաղաքում տիրող իրավիճակին եւ իր դեմ մարզային ոստիկանությունում պատրաստվող նյութերին եւ մի շարք ուշագրավ հայտարարություններ էր արել: Սակայն, մեզ հետ զրույցում Արտաշատի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԸ հերքեց այդ ամենը` նշելով, որ իրականությանը չի համապատասխանում, ավելին` բոլորը զրպարտանք է եւ հերյուրանք:

Քննադատական խոսք հնչել է․ Ռոմանոս Պետրոսյանը՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններ մասին

– Պարոն քաղաքապետ, Ռ. Ծատուրյանն ասել էր, թե Դուք դիմել եք Արարատի մարզային ոստիկանություն` նշելով, որ նա 2011 թվականից մինչեւ հիմա չի վճարում Արտաշատ քաղաքի Արտադպրոցական աշխատանքների կենտրոնում զբաղեցրած մարզադահլիճի ամսավճարը` 10.000 դրամ: Ի՞նչ կասեք այս մասին:

ՀՀ սահմանադրության հերթական խախտո՞ւմ

– Նախ ասեմ, որ առաջին իսկ օրվանից, երբ ընտրվել եմ համայնքի ղեկավար, ասել եմ, որ հնարավորության սահմաններում անելու եմ ամեն ինչ` մեր քաղաքի շենացման ու զարգացման համար: Ինչ վերաբերում է մեր նախկին աշխատակցի հայտարարությանը, թե Արտաշատի մարզային ոստիկանություն ենք դիմել, որպեսզի վերականգնենք մարզադահլիճի ինչ-որ վարձավճարներ, այդպիսի բան չկա: Չենք դիմել, որ վերակագնեն այդ վարձավճարները, այլ իրեն օրինական ճանապարհով, օրենքի կետով ծանուցվել է հետեւյալը, որ հարգելի՛ քաղաքացի, դուք զբաղեցնում եք արտադպրոցական կենտրոնի դահլիճը, որը համայնքային ենթակայության տակ է: Այնտեղ ունենք հաճախող 450 երեխա, բայց չունենք դահլիճ, որ մեր երեխաները միջոցառումներ իրականացնեն: Դահլիճը զբաղեցրած է ոմն քաղաքացու կողմից: Այնպես որ, համապատասխան ձեւով ծանուցվել է, որ պայմանագիրը լրացել է, նոր պայմանագիր էլ չի կնքվել, ուստի` ազատեք դահլիճը: Եվ նշված ժամկետն անցնելուց հետո, քանի որ չեն ազատել, նամակով դիմել ենք ոստիկանությանը, որ համապատասխան միջոցներ ձեռնարկեն:

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՍԽԱԼԸ ՍԽԱԼԻ ԵՏԵՎԻՑ Է ԹՈՒՅԼ ՏԱԼԻՍ. ԵՐԵՎԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏՎԵԼ

– Բայց Ռ. Ծառուտրյանը նշել էր, թե Դուք փորձում եք մարզադահլիճի հետ կապված վերջին 6 տարվա գումարը բռնագանձել իրենից...

– Վարձավճարները 2011 թվականից չի վճարել, բայց կրկնում եմ` մենք չենք դիմել ոստիկանություն, որ վճարի, մենք դիմել ենք, որ ազատի մեր դահլիճը: Ունենք նաեւ փաստեր, որ փոստային բաժանմունքի կողմից ծանուցվել է մեր կողմից համապատասխան գրությունը` կցված ոստիկանության ծանուցմանը: Եղել է պատասխան, որ իրենք արդեն տեղյակ են եւ ստացել են ծանուցումը: Մենք դիմել ենք ոստիկանության մարզային վարչություն` նշելով, որ Արտաշատ քաղաքի բնակիչ Ռուբեն Ծատուրյանը 2011 թվականից մինչ օրս ապօրինաբար զբաղեցնում է Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոն ՊՈԱԿ-ի շենքի շուրջ 330 քառ.մ տարածքը` չունենալով ոչ մի պայմանագիր: Եվ հաշվի առնելով վորոնշյալը` խնդրում ենք միջոցներ ձեռնարկել նշված տարածքը ազատելու ուղղությամբ: Ընդամենը սա է եղել:

Ո՞ւր է կորել «Սուպերմամա» քաղաքապետը

– Ի դեպ, Ռ. Ծառուրյանը նաեւ նշել էր, թե Ձեր դեմ մի քանի գործեր են հարուցվել` պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը:

– Նման բան չկա, որեւէ գործ չկա հարուցված: Եթե քրեական գործ լինի համայնքի ղեկավարի նկատմամբ հարուցված, ինձ թվում է` ես պետք է պատշաճ ձեւով, օրենքի կետին համաձայն, ծանուցված լինեի: Կարող է որոշ քաղաքացիների եւ իրենց հարեւանների միջեւ տարաձայնությունների հետ կապված հարցեր կան, որոնք դիմել են ոստիկանություն եւ ինչ-որ նյութեր են պատրաստվում, բայց սա չի նշանակում, թե քաղաքապետի դեմ գործ է հարուցված: Այդ ամենը զրպարտանք է:

Ծառուկյանը Փաշինյանին հիշեցրեց «բարաթի» մասին

– Ռ. Ծատուրյանը Ձեզ մեղադրել է «100 անգամ քաղաքական ճամբար փոխելու մեջ»: Հետաքրքիր է` ի՞նչ փոխահարաբերությունների մեջ եք ներկայիս իշխանությունների հետ:

– Շատ սխալ արտահայտություն է: Ես դեռ երկու տարի է, ինչ համայնքի ղեկավար եմ աշխատում, քաղաքական դաշտում քանի՞ փոփոխություն կարող էի կատարել: Այսինքն` սա անգամ տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել: Ինչ վերաբերում է ներկայիս իշխանությունների հետ հարաբերություններին, եթե ես համայնքի ղեկավար եմ, պարտավոր եմ նորմալ, աշխատանքային հարաբերություններ ունենալ:

29/23 ընտրատեղամասում առաջատարը գործող քաղաքապետն է

– Այսինքն` Ձեր եւ հայաստանյան նոր իշխանությունների կուսակցական տարբերությունը չի՞ խոչընդոտում աշխատանքային մթնոլորտին:

– Ոչ մի տարբերություն չկա, ես ծառայում եմ իմ ժողովրդին եւ պատրաստ եմ ծառայել: Միշտ կանգնած եմ բոլոր քաղաքացիների կողքին` անկախ նրանից ով է ինձ ընտրել, ով` ոչ: Մենք կուսակցական պատկանելությանն ընդհանրապես չենք նայում, որովհետեւ այս պահին կուսակցական որեւէ խնդիր չենք դնում, այլ դնում ենք քաղաքի, համայնքի խնդիրների լուծման հարց:

Նոր տվյալներ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից

– Նախկին փոխքաղաքապետը ասել էր, թե «համայնքը գտնվում է բարձիթողի վիճակում»: Կասե՞ք, օրինակ, ինչ դրական փոփոխություններ կան:

– Ուզում եմ փաստերով խոսել. եթե ես ընտրվել եմ համայնքի ղեկավար, երբ սեփական եկամուտները Արտաշատ համայնքում 2017 թվականին եղել է 248 մլն, իմ ընտրվելուց հետո` 2018 թվականին, 58 տոկոսով սեփական եկամուտների մասով աճ ենք տվել, այսինքն` դարձել է 408 մլն: Սա արդեն դրակա՞ն փոփոխությունների մասին է խոսում է, թե` ոչ, թող հասարակությունը կարծիք կազմի:

«Կատարվում են շատ վտանգավոր եւ վատ իրադարձություններ». պատգամավորն ահազանգում է

– Պարոն Բենիամինյան, Ռ. Ծատուրյանը դիմել էր դատարան` պահանջելով անվավեր ճանաչել իրեն փոխքաղաքապետի պաշտոնից ազատելու Ձեր որոշումը, եւ դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ նրա: Ի՞նչ եք պատրաստվում անել:

– Հիշեցնեմ, որ փոխքաղաքապետի պաշտոնը հայեցողական հաստիք է: ՏԻՄ օրենքում հստակ ասվում է` եթե ընտրվում է նոր համայնքի ղեկավար, իր հայեցողությամբ ազատում է բոլոր փոխքաղաքապետերին եւ խորհրականներին եւ իր թիմն է ձեւավորում: Ես նրան բերեցի փոխքաղաքապետի պաշտոնին, զգացի, որ նա այն մարդը չէ, որ թիմում կարող է աշխատել, կարող է համայնքը ներկայացնել, ուստի` ազատել եմ համապատասխան որոշման համաձայն: Նա դիմել էր առաջին ատյանի դատարան, այս պահին բողոքարկվել է առաջին ատյանի վճիռը, եւ գործը գտնվում է վերաքննիչ դատարանում: Մնացածն արդեն ընթացքը ցույց կտա:

Աբովյանում այսօր քաղաքապետ են ընտրում

– Անդրադառնանք նաեւ այսօր քվորում չլինելու պատճառով տեղի չունեցած  ավագանու նիստին: Ի՞նչն է պատճառը:

– Այս պահին ունենք գործող 12 ավագանու անդամ, որոնք լիազորություններ ունեն (15 ավագանու անդամից է կազմավորվում Արտաշատ քաղաքի ավագանին): Բայց 12 ավագանու անդամից այսօրվա նիստին մասնակցում էին 7-ը, այսինքն` քվորումը չապահովելու պատճառով նիստը հետաձգվեց: Ասեմ, որ օրակարգում ունեինք 27 հարց, որոնք քաղաքին վերաբերող հարցեր էին` սկսած աղբահանության վարձավճարների հետ կապված զոհված ազատամարտիկների ընտանիքներին արտոնություն սահմանելու հարցից: Ունենք մի քաղաքացի, որը եղել է Արցախի ազատամարտի մասնակիցներից, նա ունի երեք երեխա, բայց այսօր բնակարան չունի, սոցիալապես վատ վիճակում է եւ բազմաթիվ այլ խնդիրներ ունի, դրամանական օգնություն էինք նախատեսել, որպեսզի կարողանա սեփական հող ձեռք բերել, մի անկյուն ունենա, որպեսզի կարողանա ապրել: Այս հարցը եւս ընդգրկված էր օրակարգում: Ու ամենակարեւորը սուբվենցիայի հարցն էր օրակարգում, որի ուղղությամբ կառավարությունը համայնքի ղեկավարի եւ համայնքապետարանի աշխատակիցների կողմից պատրաստել էր նախագիծը, հաշվարկները, չափագրությունները արվել էին, հանրային լսումները տեղի էր ունեցել, թե որտեղ խնդիր ունենք բակային եւ փողոցային հատվածների ասֆալտպատման, մնում էր միայն ավագանու որոշումը, որ սունվենցիայի ծրագիրը հաստատվի ու սկսեինք աշխատանքները: Մենք հայտ էինք ներկայացրել, որ մասնակցենք սուբվենցիայի 65 մլն դրամ արժողությամբ ծրագրին, սակայն, ավագանու 4 անդամի մոտ միտում եմ տեսնում, որ իրենք չեն մասնակցում նիստերի, որպեսզի խոչընդոտեն ծրագրին: Օրինակ, Արտաշատ քաղաքի մի քանի բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման, մի քանի փողոցների ասֆալտապատման ծրագիր պետք է իրականացվեր:

Ոստիկանները խոչընդոտում են Մանվել Գրիգորյանի պաշտպաններին հանդիպել իրենց պաշտպանյալի հետ

– Կարծում եք` նրանց դրդո՞ւմ են նման քայլի:

– Կարող է եւ այդպես է, չեմ կարող ասել` դրդում են, թե իրենք են իրենց մեջ մտածում, որ կարելի է նման ձեւով վարվել քաղաքի խնդիների հետ: Համենայնդեպս, չեն ասում, թե բոյկոտում են, բայց չեն էլ գալիս նիստերի: Պատճառաբանում էին, թե կրճատումներ ենք ուզում լինի համայնքապետարանում, այսօրվա նիստում հենց հարց էի ներառել` համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի փոփոխության վերաբերյալ, որպեսզի ավագանու անդամները չասեն, թե մեզ ընդառաջ չեք գնում, չեք ուզում կրճատում անել: Բայց էլի չմասնակցեցին նիստին: Մինչդեռ ես ուզում եմ, որ ամեն ինչ հարթ լինի, կառուցողական ձեւաչափով են մոտենում հարցին, բայց տպավորություն է, թե կառուցողակյան ձեւաչափը որեւէ տեղ չի աշխատում: Ամեն մեկը մի պատճառաբանությամբ չեն մասնակցում նիստին, խոչընդոտում են քաղաքի զարգացմանն ու քաղաքի հետագա խնդիրների լուծմանը: Ինչեւէ, հավելեմ, որ մեր ամենօրյա աշխատանքներն ընթանում են, եւ խնդիրների մասին պատրաստ ենք նստել սեղանի շուրջ ու քննարկել` մեր ավագանու անդամների, քաղաքացիների ու բոլորի հետ, ու գտնել ճիշտ լուծումներ: Բայց այսօր եթե ամեն մեկը նստում է մի անկյունում ու ասում, թե համայնքի ղեկավարը չի մտածում, չարաչար սխալվում են: Ես հիմա ի լուր բոլորի ասում եմ` պատրաստակամ եմ ամեն վայրկյան, որտեղ էլ լինի, քննարկել յուրաքանչյուր հարց: Այս մասին ասել եմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից` լինելու եմ մեր քաղաքի, մեր բնակիչների կողքին եւ ծառայելու եմ իրենց ու օրենքին:

Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ կրակոցներն իրականում ուղղված էին Մարտակերտի քաղաքապետի որդուն. «Ժողովուրդ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА