o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կոմիտասը խելագարվեց աշխարհում տիրող չարությունից եւ պատերազմներից, ինչպես Նիժինսկին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

03.05.2019 14:06 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կոմիտասը խելագարվեց աշխարհում տիրող չարությունից եւ պատերազմներից, ինչպես Նիժինսկին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում հյուրընկալվել էին «Արմմոնո» թատերական փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած արտիստներ` Վրաստանից բեմադրիչ Լևոն Ուզունյանը, դերասան Միխաիլ Արջևանիձեն եւ Ֆրանսիայից` դերասան Արման Սարիբեկյանը։

Ամենաթանկ Ամանորը Երևանի պատմության մեջ. ծախսվելու է շուրջ 680.000 դոլար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Image may contain: 1 person, sittingԱյս բեմադրությունը` «Ա լյա Շալյապին», որտեղ հիանալի կերպով Միխայիլ Արջեվանիձեն կերտում է հայտնի խոհարարի դերը, նաեւ պատմում է Շալյապինի սիրելի ուտեստի մասին , որը նա սիրում էր պատրաստել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց վրացահայ բեմադրիչ ԼԵՎՈՆ ՈՒԶՈՒՆՅԱՆՆ ու հավելեց. «Ներկայացման հերոսը, որը հայտնի խոհարար է, ընդունում է խոհարարական շոուին մասնակցելու հրավերը ,միայն նրա համար, որ նկարահանումները տեղի էին ունենալու մի քաղաքում, որտեղ սկսվել է Ֆյոդոր Շալյապինի ստեղծագործական ուղղին։ Դերակատարը մտադիր չէ ցույց տալ միայն իր խոհարարական վարպետությունը, այլ հանդիսատեսին պատմել իր ընտանիքի յուրահատուկ պատմությունը»,- հստակեցրեց Լ. Ուզունյանը:

Image may contain: 1 person, textԻսկ ներկայացման դերակատարի` ՄԻԽԱՅԻԼ ԱՐՋԵՎԱՆԻՁԵԻ խոսքով, ժամանակակից հանդիսատեսը տեղի ունեցող երեւույթներին նայում են մակերեսային. «Այսօրվա ժամանակակիցները չեն ուզում խորացված իմանալ ամեն ինչ եւ  այս ամեն արտացոլված է հենց ներկայացման մեջ:

Ադրբեջանում հրդեհի հետևանքով այրված խանութների տերերը բողոքի ակցիա են անցկացնում (տեսանյութ)

Ֆրանսահայ դերասան ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ «Արմմոնոյին», ինչպես ինքն ասաց կներկայանա մի ներկայացմամբ, որը փիլիսոփայական առումով սիրո մասին է .Image may contain: 1 person, smiling «Ներկայացման հիմքում խորեոգրաֆ, ռեֆորմատոր` Վասլավ Նիժինսկու օրագիրն է, նա իր ժամանակի բալետի կուռքն էր ,բայց ցավոք սրտի դեռ 30 տարեկանը չլրացած խելագարվում է,ինպես օրինակ Կոմիտասը, որը նույնպես խելագարվեց աշխարհում տիրող չարությունից եւ պատերազմներից, ինչպես Նիժինսկին։ Նիժինսկին գրում էր ամեն ինչի մասին, անգամ խելագարված ժամանակ: Այսինքն` ներկայացումը հանճարեղ խելագարի վերջին գիրն էր` 1919 թվական, առաջին աշխարհամարտից հետո: Հարց է առաջանում, ո՞վ է ավելի խելագար, նա` ով զգայուն է եւ չի դիմանում չարությանը ու պատերազմներին, թե` նրանք, ովքեր ստեղծում են այդ ամենը։ Իմ կարծիքով այս ներկայացումը ավելի շատ սիրո մասին է` սեր չունենալու վախի մասին, այն ստեղծում է մի մեծ կծիկ, որն էլ  կփորձեմ բացել ներկայացման ժամանակ»:

Աշխարհում 10 միլիոն մարդ չունի քաղաքացիություն

ՄԱՐԻԱՄ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

Հանդիպման լուսանկարները`այստեղ

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյությում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА