o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՎՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ

03.05.2019 22:20 ՍՊՈՐՏ
ՈՎՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ

Հունիսի 21 -30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենան Եվրոպական մարզական երկրորդ խաղերը: Ուղեգրեր են շնորհվել այն մարզիկներին, ովքեր հաջողության են հասել վարկանիշային մրցաշարերում, որոնք շարունակվում էին մինչեւ ապրիլի 14-ըԱյսպես, տեղեկացրել էինք, որ Եվրոպական խաղերին հանդես գալու համար ուղեգրեր են նվաճել մեր սամբիստները (5 տղամարդ, 1 կին ), մեկական հեծանվորդ, բռնցքամարտիկ, հրաձիգ եւ կանոէ մրցաձեւի երկու թիավարներ: Որոշ մարզաձեւերում (սամբո, կանոէ եւ այլն) ուղեգրերը անվանական չեն եւ խաղերի մասնակիցներին կորոշեն համապատասխան մարզչական խորհուրդները:Հայաստանի սամբոյի ֆեդերացիան արդեն որոշել է այն կազմը, որը կմեկնի Մինսկ. Տիգրան Կիրակոսյան (52 կգ), Մաքսիմ Մանուկյան (57 կգ), Արսեն Ղազարյան (74 կգ), Դավիթ Գրիգորյան (82 կգ), Գրիգոր Սահակյան (90 կգ), Ասյա Լալազարյան (48 կգ): Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը խաղերի 4 ուղեգիր է նվաճել: Եվրոպայի առաջնության ժամանակ Եվրոպական խաղերի ուղեգիր են նվաճել 57, 65, 97 եւ 125 կգ քաշային ըմբիշները: Իսկ մարզիկների անունները պարզ կլինի ավելի ուշ` ըստ վերջիններիս մարզավիճակի ու ցուցադրած արդյունքներիԵԱ-ում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է Եվրոպական խաղերի 5 ուղեգիր` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ ու 97 կգ քաշային կարգերում: Այստեղ էլ դեռ հայտնի չեն այն մարզիկները, որոնք կներկայացնեն Հայաստանը, բայց Լեւոն Ջուլֆալակյանի խոսքով՝ 99 տոկոսով մրցաշարին կմասնակցի Արթուր ԱլեքսանյանըԼեհաստանում ապրիլի 10-14-ը կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նույնպես խաղարկվել էին Եվրոպական խաղերի ուղեգրեր: Հայաստանի հավաքականը նվաճել էր երկու ուղեգիր՝ օղակների վարժությունում բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանն ու բազմամարտւմ 8-րդ տեղը զբաղեցրած Արթուր Դավթյանը: Քանի որ Ռուսաստանը հրաժարվել է օղակների վարժության մի ուղեգրից, այն պաշտոնապես տրվել է Արթուր Թովմասյանին, ով Եվրոպայի առաջնությունում 7-րդ տեղն էր զբաղեցրել: Այսպիսով, մրցաշարին կմասնակցեն երեք հայ մարմնամարզիկներՀայ առաջատար բադմինթոնիստուհի Լիլիթ Պողոսյանը, որը շարունակում է կատարելագործման դասընթացները Դանիայում, եւս նվաճել է ուղեգիրԱյսպիսով, Եվրոպական խաղերում հայ մարզիկների ներգրավվածությունը հնարավորինս ընդարձակ է, ականատես կլինենք հետաքրքիր պայքարի մի շարք մարզաձեւերի դեպքում, ինչպես օրինակ ըմբշամարտ, բռնցքամարտ, մարմնամարզություն կան մեդալային լուրջ սպասելիքներ: Մրցաշարը լուրջ կազմ է հավաքել, սպասվում է ուժեղ մրցակցություն եւ պայքար:

Ըմբիշ Նորայր Հախոյանը՝ Թբիլիսիի մրցաշարի արծաթե մեդալակիր

Հավելենք, որ Եվրոպական երկրորդ խաղերին կմասնակցեն 50 պետության ավելի քան 4000 մարզիկներ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА