ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՊԻՏԱԿԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԲՌՆՎԵԼ Է

03.05.2019 21:50 ՔՐԵԱԿԱՆ
ՍՊԻՏԱԿԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԲՌՆՎԵԼ Է

«Իրավունքի» հավաստի տեղեկություններով, ապրիլի 29-ին ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու պահին ձերբակալել է Լոռու մարզի Սպիտակի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մինասյանին: Նույն տեղեկությունների համաձայն` կաշառք ստանալու պահին հանձնաժողովի նախագահի հետ եղել են նաեւ հանձնաժողովի անդամ բժշկուհիներ: Առայժմ կալանավորման միջնորդություն է ներկայացվել միայն  բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահի նկատմամբ: Ով, ի դեպ, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքըՆկատենք, որ հանձնաժողովի նախագահին սպառնում է 4-10 տարվա ազատազրկում:

Կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործը կքննի Երեւանից գործուղված դատավորը

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА