ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օսկանյանը Սիլվայից 150 հազար դոլար էր ստացել, բայց չի հիշում ինչի համար

03.05.2019 15:01 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Օսկանյանը Սիլվայից 150 հազար դոլար էր ստացել, բայց չի հիշում ինչի համար

2012թ. Վարդան Օսկանյանին ներկայացվեց մեղադրանք առ այն, որ նա ստանալով շատ մեծ գումարներ տարբեր արտասահմանյան աղբյուրներից դրանք չի փոխանցել հասցեատիրոջը, այսինքն` իր ղեկավարած կազմակերպությանը այլ թողել է իր իսկ անձնական հաշիվների վրա: Հրուցվեց քրեական գործ, Օսկանյանին զրկեցին պատգամավորական անձեռնամխելությունից, սակայն  հետագայում քրգործը կոծկվեց, Օսկանյանն էլ որոշ ժամանակ քաղաքական հարթակներում թփրտալուց հետո կրեց անհաջողություն եւ չքվեց ասպարեզից:

«Փաստ». Անցումային արդարադատություն կկիրառվի 1998 թ.֊ից հետոի համար՝ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները չհանելով «ջրի երես»

Սակայն  պարզվում է, որ Օսկանյանի անձնական հաշիվներին 100 հազարավոր դոլարներ գալիս էին ոչ միայն արտասահմանյան աղբյուրներից, այլ նաեւ մեր տեղական օլիգարխներից: Ավելի ճիշտ` տվյալ դեպքում օլիգարխուհուց` Սիլվա Համբարձումյանից: Պատմությունը եղել է այսպես. Սիլվա Համբարձումյանը հաջողացրել էր օգտվել Ռ. Քոչարյանի եւ արաբական շեյխի միջեւ ջերմ հարաբերություններից եւ 2007թ. վերջին պայմանավորվել, որ արաբական շեյխին է վաճառում իր հանքավայրը: Գործարքը մեծ էր` 200 մլն դոլարի սահմաններում: Դրանով զբաղվում էր անձամբ Օսկանյանը: Օսկանյանին դիմել էին ե՛ւ արաբները, ե՛ւ Սիլվան, որպեսզի հարցը կարգավորի Քոչարյանի եւ վարչապետի մոտ: Դրանից հետո ամիսներ անց, երբ հարցը կարգավորվեց 2008թ. հուլիս-օգոստոսի ընթացքում Սիլվա Համբարձումյանը Օսկանյանի արտասահմանյան հաշվի վրա փոխանցում է 150 հազար դոլար: Եվ ամենատարօրինակն այն է, որ Օսկանյանը մոռացել է, թե ինչի համար է Սիլվան իրեն փոխանցել այդ հսկայական գումարը: «Անկեղծորեն չեմ հիշում»: Դրանցից 40 հազարի վերաբերյալ ինչ-որ մի խուճուճ պատմություն պատմում է, թե իբր Սիլվան ինչ-որ մի սիրիահայից զարդեր էր գնել 40 հազար դոլարի, բայց թե ինչու էր փողը փոխանցել ոչ թե սիրիահային, այլ Օսկանյանի Բելգիայում գտնվող հաշվեհամարին, այլ ոչ թե սիրիահային, այդպես էլ պարզ չեղավ: Հետո շատ տարօրինակ է, որ Օսկանյանը տարբեր եկրներում ուներ տարբեր հաշվեհամարներ, որտեղ նույնպես տարբեր աղբյուրներից եւ տարբր երկրներից գալսի էին աստղաբաշխական գումարներ: Մի խոսքով, հիշում ես «Ոսկե հորթի» Կորեյկոյին, նա նույնպես Օսկանյանի նման անմեղ հայացք եւ միմիտ դեմք ուներ: Բայց դե Օսկանյանի թռիչքը ուրիշ է:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА