o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանի նավթի նախարարը հնարավոր է համարել ՕՊԵԿ-ի փլուզումը

03.05.2019 17:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Իրանի նավթի նախարարը հնարավոր է համարել ՕՊԵԿ-ի փլուզումը

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել Է, որ Թեհրանը կպատասխանի ՕՊԷՔ-ի երկրների կողմից ցանկացած սպառնալիքի: Իրանի դեմ դրանցից մի քանիսի միակողմանի գործողությունները կարող են հանգեցնել կազմակերպության փլուզման: Այդ մասին, ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, ասել Է նախարարը՝ ամփոփելով ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոյի հետ մայիսի 2-ին կայացած հանդիպման արդյունքները:

Հնդկաստանի ֆինանսների նախկին նախարարը կալանավորվել է

Զանգանեն նշել Է, որ ՕՊԷՔ-ը կարող «փլուզվել», եթե կազմակերպության առանձին երկրներ «միակողմանի գործողություններ» ձեռնարկեն Իրանի դեմ: Reuters-ը գրում Է, որ այդ խոսքերը վերաբերում են նախեւառաջ Սաուդյան Արաբիային: Էր Ռիադը ողջունել Է Իրանի նկատմամբ նավթային պատժամիջոցներից մի քանի երկրների համար բացառությունների գործողությունը դադարեցնելու ԱՄՆ-ի որոշումը եւ խոստացել Է մայիսին ավելացնել նավթի արդյունահանումը բոլոր գնորդների պահանջմունքը բավարարելու համար: Ինչպես հայտնել Է Shana գործակալությունը, Զանգանեն խոստացել Է պատասխանել ՕՊԷՔ-ի բոլոր այն երկրներին, որոնք կսպառնան Թեհրանին: «Իրանն ՕՊԷՔ-ի անդամ Է հանդիսանում՝ ելնելով միայն իր շահերից:

https://armenpress.am/static/news/b/2019/05/973496.jpg

Եթե ՕՊԷՔ-ի առանձին անդամներ ցանկանում են սպառնալ կամ վախեցնել Իրանին, ապա ԻԻՀ-ն ձեռնպահ չի մնա նրանց պատասխանելուց»,- ասել Է նախարարը: ԱՄՆ-ում մայիսի 2-ին լրանում Է Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից բացառությունների ժամկետն իրանական նավթ ներմուծող երկրների նկատմամբ: Այսպիսով, եթե Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Թուրքիան, որոնք Վաշինգտոնից բացառություններ Էին ստացել մինչեւ մայիսի 2-ը, շարունակեն նավթ գնել Իրանից, ԱՄՆ-ի վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի նրանց դեմ: Այդ հետաձգումը ներմուծողներին տրամադրվել Էր, որպեսզի նրանց թույլ տրվեր գտնել նավթի գնման այլընտրական աղբյուրներ: Հունաստանը, Իտալիան, ինչպես նաեւ Թայվանը, որոնք նավթ Էին գնում Իրանից, արդեն դադարեցրել են իրանական նավթի ներմուծումը, մինչդեռ իրանական նավթի մյուս ներմուծողները բազմիցս ԱՄՆ-ին խնդրել են երկարաձգել բացառությունները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА