o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՐԱՍՏԱՆԸ ԳԱԶ Է ԳՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

03.05.2019 13:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՐԱՍՏԱՆԸ ԳԱԶ Է ԳՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

Վերջին երկու տարում առաջին անգամ Վրաստանը Ռուսաստանից գազ է գնել՝ 6 միլիոն խորանարդ մետր ծավալով։ Այս մասին հայտնում է վրացական Էկոնոմիկայի նախարարությունը՝ հրապարակելով ընթացիկ տարվա համար բնական գազի գնման հաշվեկշռի մասին տվյալները։

Վրաստանը երկու ամսում 113 մլն դոլար Է կորցրել Ռուսաստանից թռիչքների արգելման պատճառով

Հիշեցնենք, որ մինչեւ 2017-ի հունվարը Վրաստանը ստանում էր Հայաստանին մատակարարվող գազի 10 տոկոսը, որպես տարանցման վճար։ 2017-ին, այդ տարանցման վճարը կատարվեց խառը կերպով՝ մասամբ դրամական եղանակով, մասամբ՝ հումքային։ Իսկ ահա 2018-ին վճարումն իրականացվեց միայն դրամական եղանակով։ Նոր պայմանագիրը, որի մանրամասները անհայտ են, գործելու է մինչեւ 2020 թվականը։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի կատարել Հայաստանին ռուսական գազի մատակարարման տարանցիկ երկիր լինելու իր պարտավորությունները։ Այս տարվա ապրիլին էլ Վրաստանի Էկոնոմիկայի նախկին նախարար Գեորգի Քոբուլիան հայտարարել էր, որ Թբիլիսին պայմանավորվածություն էր ձեռք բերել «Գազպրոմի» հետ փոքր քանակությամբ գազ գնելու հարցի շուրջ, սակայն ծավալների մասին որեւէ տվյալ չէր հրապարակվել։

Ըստ հրապարակված տվյալների գնումն իրականացվել է միայն ապրիլին, քանի որ հունվար-մարտի կտրվածքով գնում չի կատարվել։ Գազի գնում ռուսներից չի նախատեսվում նաեւ հաջորդ ամիսներին։ Ապրիլ ամսին Վրաստանը Ադրբեջանից գնել է 177 միլիոն խորանարդ մետր գազ։ Ընթացիկ տարում բնական գազի սպառումը նախատեսվում է, որ Վրաստանում կհասնի 2,55 միլիարդ խորանարդ մետրի, ինչը 4,4 տոկոսով ավելին կլինի 2018 թվականի համեմատ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА