o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԿԱՐԾԵՍ ԹԵ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

03.05.2019 21:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԿԱՐԾԵՍ ԹԵ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Այս օրերին Ռուսաստանից բազմաթիվ զբոսաշրջային խմբեր մեկնում են աշխարհի տարբեր երկրներ: Մեկնում են նաեւ Վրաստան եւ Ադրբեջան: Սակայն Հայաստանի ճանապարհներին զբոսաշրջիկները հատուկենտ են: Կարծես թե Հայաստանը դուրս է մնացել զբոսաշրջիկների հետաքրքրություններից, եւ «ժամանակին թանգարան բաց երկնքի տակ» անվանումը այլեւս ոչ մեկին չի հետաքրքրում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները` նախնական 3% կանխավճարով

Թե ինչու է այդպես, մենք փորձեցինք հասկանալ Հայաստանից շատ դժգոհ հեռացող մի զբոսաշրջիկից: Պարզվում է, առաջին իսկ անհարմարությունը սկսվում է օդանավակայանից, որն այս ընթացքում աշխատում է միայն գիշերը: Որոշեցինք գալ ավտոմեքենայով, սակայն սահմանում այնքան վարձ ու տուրք են ուզում, որ արդեն իսկ Հայաստան ոտք դնելիս տրամադրությունդ փչանում է: Այնուհետեւ սարսափելի ճանապարհները: «Կարծես թե քաղաքակրթությունն ավարտվում է հայ-վրացական սահմանին»,- ասում է զբոսաշրջիկը:- «Երեկոյան էինք գալիս, ամենուրեք մթություն, ճանապարհների փոսերը այնպիսին են, որ թվում է, թե պատերազմական գործողություններից հետո է: Մտանք Իջեւան, այդպիսի տխուր մարզկենտրոն երբեք չէի պատկերացնի: Փողոցային լուսավորությունը ճանապարհի կեսից չկար: Ճամփեզրին բաց էր մի խանութ-սրճարան, որոշեցինք ընտանիքով սուրճ խմել: Ներսում մի խումբ երիտասարդներ էին: Ծխում էին, ոգելից խմիչքներ օգտագործում, բարձր հռհռում, մեր կանանց այնպես էին նայում, կարծես թե կյանքում շեկ մազերով կին տեսած չկային: Գնալով լկտի հայացքները, աղմուկը եւ ծուխը այդ վայրում պարզապես անտանելի դարձան, եւ մենք, կիսատ թողնելով մեր սուրճը, արագորեն հեռացանք այդտեղից: Դրսում մեկ այլ խումբ էր կանգնած, որոնք իրենց մեքենաներով ճռացնելով, գնում-գալիս էին, նույնպես շատ ուշադիր նայում էին մեզ: Կրկին արագ հեռացանք եւ շարունակեցինք մթության եւ ջարդված ճանապարհներով քշել դեպի Երեւան: Ճանապարհը քիչ թե շատ բարելավվեց միայն Սեւանը անցնելուց հետո: Հյուրանոցը նախապես ամրագրել էինք: Սակայն մեզ ասացին, թե եթե հրաժարվենք մեր ամրագրումից, ապա մեզ 10 տոկոս զեղչ կանեն: Առաջարկը առավել քան տարօրինակ էր եւ կասկածելի: Ընդհանրապես, թեեւ հյուրանոցը Երեւանի կենտրոնում էր, այնտեղ քեզ զգում էիր որպես արեւելյան մի աուլում: Երեւանում փնտրում էինք 2800 տարվա պատմության նմուշներ: Սակայն գրեթե ոչինչ չհայտնաբերեցինք: Առանձնապես մեզ զարմացրին ձեր տաքսիները` ծխած, կեղտոտ, ջարդուխուրդ եղած մեքենաները: Սակայն գները սարսափելի բարձր: Հաշվիչներ, եթե անգամ կային, ապա ոչ ոք դրանք չէր օգտագործում: Երեւանից դուրս մեկնող հասարակական տրանսպորտ չկար, իսկ սեփական մեքենայով ձեր փողոցներում երթեւեկելը ինքնասպանության նման մի բան է: Հասարակական տրանսպորտով էլ նույնպես վտանգավոր է երթեւեկել, այսպիսի ջարդած ու կեղտոտ երթուղայիններ երբեք չենք տեսել: Երթուղայինի մեջ ծխող վարորդներ նույնպես անգամ չէինք էլ պատկերացրել: Ընդհանրապես, Հայաստանում ծխում են ամենուրեք, եւ չգիտես, որ սրճարանը կամ ռեստորանը մտնես, որ հանգիստ նստես: Մարդիկ, իհարկե, բարեհամբյուր են, սակայն երիտասարդ տղաների կպչուն հայացքները ամենուրեք էին: Մի տեսակ վայրենիների տպավորություն են թողնում, որոնք օտարազգի մարդ երբեք չեն տեսել: Իսկ քաղաքից դուրս պատմական վայրերը շատ սիրուն են, բայց այդտեղ էլ ինչ-որ մարդիկ են մտնում քիթդ եւ առաջարկում ինչ-որ բան գնել` մեկը աղունիկներ, մեկը ինչ-որ քաղցրավենիք, երրորդը` հուշանվեր եւ այլն: Մի խսքով, այլեւս Հայաստան գալու որեւէ ցանկություն չմնաց, ավելին` ոչ մեկին խորհուրդ չեմ տա այսպես ինքնուրույն Հայաստան գալ»:

Տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի 3 մասնաճյուղերի պաշտոնական բացումը

Կարծում ենք այս պատմությունից արդեն պարզ է դառնում, թե ինչու են մեր հարեւանների մոտ քաղաքները եւ հիշարժան վայրերը լեփ-լեցուն զբոսաշրջիկներով, իսկ մեզնում վիճակը այսքան տխուր:

 

ԲԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԱՃԸ

Ի դեպ, ըստ պաշտոնական տեղեկատվության, անցած տարի Հայաստան է այցելել 1 651 782 զբոսաշրջիկ՝ 2017թ.-ի 1 494 779-ի դիմաց: Այսինքն, տարվա կտրվածքով աճը կազմել է մոտ 157 003 մարդ: Բայց ահա անցած տարվա «նախահեղափոխական» առաջին եռամսյակին ունեցել ենք 346 458 այցելու՝ 2017թ.-ի 298 533-ի դիմաց՝ աճը 47 925 է: Ստացվում է այս պատկերը. զբոսաշրջային առումով պասիվ առաջին եռամսյակին նախորդող տարվա համեմատ ավել է եկել մոտ 50 զբոսաշրջիկ: Այսինքն, տարվա մնացած «հեղափոխական» եւ ակտիվ զբոսաշրջային երեք եռամսյակների համար մնում է մոտ 100 հազար, կամ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ միջինը մոտ 33-34 հազար զբոսաշրջիկի աճ՝ 1/3-ով պակաս առաջին եռամսյակի աճիցՀիշեցնենք Փաշինյանի խոստումներից մեկը՝ «հեղափոխությունից» հետո ողջ աշխարհը կշտապի վազել Հայաստան: Փոխարենը, առաջին եռամսյակից հետո ունենք զբոսաշրջիկների աճի տեմպերի շեշտակի անկում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վարկավորման աննախադեպ նախատոնական ակցիա

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА