o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲԱԽՏԻ ԱՍՏՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՓԱՅԼԵԼ

03.05.2019 20:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲԱԽՏԻ ԱՍՏՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՓԱՅԼԵԼ

Այս օրերին հայաստանյան հանրությունը եւս մեկ անգամ Տիգրան Սարգսյանին տեսնելու «բախտին» արժանացավ: Եվ անմիջապես էլ ծավալվեցին խոսակցություններ, թե ինչ բախտավոր աստղի տակ է ծնվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, այսինքն՝ ամենաբարձրաստիճան պաշտոնյան:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին

Նկատի ունենք հետեւյալը. Նիկոլ Փաշինյանն առավոտից գիշեր խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի եւ նախկին «հանցավոր ռեժիմների», անցած տասնամյակների ալան-թալանի, ժողովրդից գողացած փողերը ետ վերադարձնելու հրամայականի մասին: Իսկ ահա Տիգրան Սարգսյանը մեկն է հայաստանյան այն հատուկենտ գործող պաշտոնյաներից, ով բարձր դիրքերում է գտնվել անցած բոլոր իշխանությունների օրոք: Եվ թվում էր, թե հենց նա էլ կարող է դառնալ նախկիններին պատժելու թեմայով ցուցադրական կերպար, առավել եւս, որ Փաշինյանը տարիներով նրան մի քանի կոնկրետ հարցերում լրջագույն մեղադրանքներ է հղել: Բայց...

Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Սակայն նախ հիշեցնենք, թե ով էր Տիգրան Սարգսյանը «հեղափոխությունից» առաջՆախկին վարչապետի բուռն աշխատանքային կերպարը սկսեց ձեւավորվել դեռ Հայաստանի Հանրապետության ստեղծման առաջին օրերին: Ճիշտ է, նա այն ժամանակներում «սովորական» պատգամավոր էր եւ նույնիսկ «սխալ դիրք» էր ընտրել՝ հայտնվելով ընդդիմադիր ԱԺՄ-ական դաշտում, սակայն անգամ դա խնդիր չդարձավ, որ իրեն «հավուր պատշաճի» դրսեւորի: Այսպես, խորհրդարանում Տ.Սարգսյանը ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովի նախագահն էր: Ճիշտ է, ոչ առաջին պլանի պաշտոն, սակայն նա Կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի ու ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանի հետ համատեղ դրամական շրջանառության կանոնակարգմամբ զբաղվող պետական հանձնաժողովի համանախագահն էր: Հենց այդ կառույցի աշխատանքով էր, որ ստեղծվեցին այն հիմքերը, որոնց վրա էլ 1993թ. հոկտեմբերի 13-ին շրջանառության մեջ մտավ հայկական դրամը: Ճիշտ է, նոր արժույթի ստեղծումը ցանկացած ֆինանսիստի համար էլ կարող է համարվել մեծագույն ձեռքբերում: Սակայն այն մեթոդներն ու մեխանիզմները, որոնցով շրջանառության մեջ մտավ դրամը, Հայաստանի բնակչության համար դեպի ներկայիս թշվառ իրողություն տանելու առաջին խոշորագույն հարվածներից մեկը դարձավ: Հիշեցնենք, այն փոխարժեքը, որով տեղի ունեցավ ռուբլուց անցումը դրամին, մի օրում փոշիացրեց մարդկանց տարիների խնայողությունները՝ շատ-շատերին դարձնելով փաստացի մուրացիկներ: Միգուցե անգամ այդ անցումային փոխարժեքը տանելի լիներ, եթե միայն հենց ներդրման պահից չսկսվեր հայկական դրամի` գնալով ահագնացող տեմպերով անկումը: Հիշեցնենք՝ 1 դոլարը 14 դրամ նախնական փոխարժեքից արդեն ամիսներ անց հերթականորեն նվաճեց 200, 300, 400 դրամ բնագծերըԹերեւս, հենց այդ «պատվաբեր» փորձն էր, որ քիչ-քիչ ընդդիմադիր դաշտից ետ քաշված Տ.Սարգսյանը սկսեց կայանալ ֆինանսաբանկային ոլորտում՝ նախ որպես 1995 թվականի հիմնադրված Հայաստանի բանկերի ասոցացիայի նախագահ: Հիշեցնենք, դա այն ժամանակներն էին, երբ Հայաստանում կարելի էր բանկ բացել, մարդկանցից մեծ փողեր հավաքել ու շատ չանցած՝ փողերն առած՝ «թռնել»: Դե, ի՞նչ աներ Հայաստանի բանկերի ասոցացիայի «խեղճ» նախագահը. հո նրա ֆունկցիան չէ՞ր` հանցագործ բանկիրներին բռնելըՀաջորդ էտապը Տ.Սարգսյանի համար Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնն էր (1998 - 2008թթ.): Այդ փուլում նրա անվան հետ կապված աղմկահարույց պատմություններից կարելի է հիշել Հայաստանի ոսկու պաշարների վաճառքի պատմությունը: Իսկ ավելի երկարաժամկետ կտրվածքով այն, որ դոլարի փոխարժեքը մոտավորապես 580 դրամ սահմանագծից նվազեց, մինչեւ 300 մոտակայքը: Իհարկե, ԿԲ-ն փոխարժեքի հետ «կապ չունի», այդ կառույցի դերը եղել եւ մնում է գնաճի վերահսկումը: Միայն թե դրամի նման արժեվորումը պետք է միանշանակ բերեր երկրում ներմուծված ապրանքների էժանացման, մինչդեռ Տիգրան Սարգսյանի օրոք դրամը թանկանում էր, ապրանքների գներն էլ, ի հեճուկս ամեն մի տնտեսագիտության, իրենց հերթին էին ճախրումԴրան էլ հաջորդեց Տ.Սարգսյանի հերթական առաջխաղացումը՝ ՀՀ վարչապետ: Մինչեւ 2014թ.-ը տեւած վարչապետության մասին այսօր ում էլ հարցնես, երեւի երկու բան կհիշեն: Նախ, ինչպես էր Տ.Սարգսյանը գյուղացիներին կով կթել սովորեցնում: Եվ երկրորդը՝ օֆշորային գոտու հետ կապված սկանդալը: Թերեւս, հենց դա էլ, ի վերջո, դարձավ նրա պաշտոնանկության պատճառը: Բայց դե ճակատագիրն էլի բարեհաճ գտնվեց: Ավելի ճիշտ, մինչեւ հիմա էլ կան համառ լուրեր, որ խնդիրը ոչ թե ճակատագիրն էր, այլ արեւմտյան որոշակի օղակների «համառ խնդրանքները», որ իրենց համար հարգարժան Տ.Սարգսյանին «հանձնեն» իրենց՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի տեսքով: Բայց հազիվ երկու տարի անց Տ.Սարգսյանը հանկարծ «հիշեց», որ ժամանակին սովորել է ՌԴ-ում, ռուսական թեւն իրեն շատ ավելի հոգերհարազատ է, եւ կարողացավ հասնել ԵԱՏՄ կոլեգիայի նախագահի տաքուկ պաշտոնին: Թեեւ, ամերիկացիներն առաջին «կերակրող ձեռքը» չէին, որոնց հասցրեց այդքան բարեհաջող կերպով մոռանալ Տ.Սարգսյանը: Նրա ձայն ու ծպտունը չլսվեց, երբ հրաժարական տվեց տարիներով վարչապետի պաշտոնին հանդուրժած եւ վերջում Վաշինգտոն եւ Մոսկվա գործուղած Սերժ Սարգսյանը: Նա պիղատոսական կերպարի մեջ էր, երբ կալանավորեցին շարքային ֆինանսիստից ԿԲ նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանին: Փոխարենը, ասում են, այսօր փորձում է ամենալավ հարաբերություններն ունենալ ներկայիս վարչապետի հետ, ով ժամանակին Տ.Սարգսյանին հողերին էր հավասարեցնումԱյնուամենայնիվ, ինչո՞ւ Փաշինյանն այդպես էլ որեւէ կերպ չի «հիշում» Տ.Սարգսյանի բուռն աշխատանքային անցյալի մասին: Կան խոսակցություններ, որ այդ հարցում Տ.Սարգսյանը պետք է նորից... Ռոբերտ Քոչարյանին շնորհակալ լինի: Բանն այն է, որ Քոչարյանի գործի շրջանակներում, երբ Փաշինյանը ստացավ Խաչատուրովի հետ կապված սկանդալը, ապա անմիջապես էլ ստիպված էր մոռանալ ԵՏՄ-ում նույն կարգի պաշտոն ունեցող Տ.Սարգսյանի մասին. ՀԱՊԿ-ի սկանդալի օրինակով ԵՏՄ-ում էլ սկանդալ ունենալը Փաշինյանի համար կարող էր «մահացու դոզա» դառնալ: Տ.Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա 2020թ.-ին, իսկ այդ ժամանակ «ով սաղ, ով՝ մեռած»:

Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Ք. ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА