ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՐԲԵՔ ՉԵՄ ՔՎԵԱՐԿԻ ԱՊԱԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԿԱՄ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒՐԱՑԱԾ ԳՈՐԾՉԻ ՕԳՏԻՆ»

03.05.2019 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԵՐԲԵՔ ՉԵՄ ՔՎԵԱՐԿԻ ԱՊԱԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԿԱՄ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒՐԱՑԱԾ ԳՈՐԾՉԻ ՕԳՏԻՆ»

Մեկ տարի առաջ տեղի ունեցավ իշխանության բռնազավթում եւ սահմանադրական կարգի տապալում Նիկոլ Փաշինյանի եւ թրաշամանուկների թիմի կողմից: Դրա առնչությամբ ներկայացնում ենք հատված մեկ տարի առաջ ԱԺ VI գումարման պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հրապարակած հոդվածից:

«Չփորձես միավորներ շահել՝ ՀՀԿ-ին քննադատելով». Գեղամ Պետրոսյանը՝ Արթուր Ղազինյանին

Խիստ կասկածներ ունեմ, որ տեղի է ունեցել աշխարհաքաղաքական բնույթի հեղաշրջում, այսինքն` մեր ստրատեգիական համագործակցությունը եւ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխարինվելու են Արեւմուտքով: Դրա համար կան բազմաթիվ նախադրյալներ, որոնցից վերջինը Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումն էր ՀՀ Ազգային ժողովում, որին, ի դեպ, ես կողմ չեմ քվեարկել: Անկախ նրանից, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը սկսել է ակտիվորեն հրաժարվել իր նախընտրական ծրագրում եւ քաղաքական ու պատգամավորության գործունեության ընթացքում փաստված հակառուսական դիրքորոշումից ու դրսեւորումներից, շատերի համար ակնհայտ է, որ իշխանության է գալիս խիստ արեւմտամետ եւ ընդգծված հակառուսական ուժ, դրա բոլոր` մեր երկրի համար բացասական հետեւանքներով: Ինչ վերաբերում է Նիկոլի վերջին օրերի բառերին, թե իբր նա հենց այնպես էր խոսում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, ապա դրանց հավատալու ես որեւէ հիմք չունեմ: Իսկ եթե անգամ դա ճշմարտություն է, ապա այդ ճշմարտությունը կվկայի, որ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի սկզբունք: Ինձ համար գրեթե ակնհայտ է հեղաշրջման «գունավոր» բնույթը: Եվ այն, որ արեւմտյան բազմապիսի աղբյուրներից ֆինանսավորվող գործիչները, հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները եւ անգամ աղանդավորները մասնակից էին այս` վիճելի սահմանադրականությամբ գործընթացին, ապացուցում է իմ խոսքերի ճշմարտացիությունըՍրանից 100 տարի առաջ մոտավորապես նույն գաղափարախոսությունը ունեցող ուժերի գործողությունների արդյունքում Հայաստանը ստանձնեց Արեւմուտքի ջատագովի ու հակառուսական քաղաքականության իրականացնողի ճանապարհը: Դրանից անմիջապես օգտվեցին Թուրքիան եւ Ադրբեջանը: Արդյունքում` Սեւրի պայմանագիրը մնաց թղթի վրա ու խարան դարձավ Միացյալ Նահանգների ու Անտանտայի պետությունների համար, եւ դրան փոխարինեց խայտառակ ու ազգակործան Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Կարծես թե, մենք նորի՞ց 100 տարի անց ոտք ենք դնում այդ սխալ ու ազգակործան ճանապարհի վրա` իր բոլոր բացասական հետեւանքներով...

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նոր կազմ ունի

Անկախ ամեն ինչից, անկախ սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններից, պետք է հանուն արդարության նշել, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց երկիրը 10 տարի պահել անցնցում, սահմանները` անառիկ, եւ ապահովել դանդաղ, ոչ բավարար, սակայն տնտեսական աճ եւ ներքաղաքական համերաշխություն, որը պահպանելու համար անգամ նա գնաց հրաժարականի: Ահա այս մտորումներն ու մտահոգություններն են, որ ինձ բերում են այն եզրահագնման, որ ես իրավունք  չունեմ կողմ քվեարկել «ազգային միասնության թեկնածու» հռչակվող Նիկոլ Փաշինյանին: Ես երբեք չեմ կարող քվե տալ իր գաղափարազրկությունը խոստովանած եւ նախկինում ունեցած գաղափարական սկզբունքները ուրացած մարդուն: Միաժամանակ հայտարարում եմ, որ շարունակելու եմ այն գործունեությունը, ինչով զբաղվել եմ վերջին 30 տարիների ընթացքում: Այսինքն` ծառայելու եմ իմ երկրին ու ժողովրդին, անկախ նրանից` կլինեմ իշխանության, թե ընդդիմության մեջ: Միաժամանակ հավաստիացնում եմ իմ քաղաքական եւ գաղափարական օպոնենտներին, որ երկրի համար անհրաժեշտ հարցերում ժողովրդին օգտակար լինելու համար առանձին հարցերում կարող եմ նաեւ համագործակցել նրանց հետ: Բայց ոչ երբեք` ի հաշիվ իմ գաղափարների ու սկզբունքների:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնում է վարչության նոր կազմը. ուղիղ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА