ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա արդեն անհեթեթություն է, ժողովրդի իշխանություն չէ». Աղասի Ենոքյան (Տեսանյութ)

03.05.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սա արդեն անհեթեթություն է, ժողովրդի իշխանություն չէ». Աղասի Ենոքյան (Տեսանյութ)

Մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանում տեղի էր ունենում իշխանափոխության գործընթաց, որն ուղեկցվում էր նախորդ իշխանության պատգամավորների նկատմամբ ճնշումներով, փողոցներ փակելով ու սիրո եւ հանդուրժողականության անվան տակ ատելության խոսք տարածելով: Ինչեւէ, եղավ այն, ինչ եղավ, իսկ թե ինչպիսի իրավիճակ ունենք մեկ տարի անց` տեղի ունեցածի արդյունքում կամ հետեւանքով, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզել ենք «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ հետ:

Նիկոլ Փաշինյանը՝ դրախտի, ոմանց բոմժի կարգավիճակի և երկրի կարգավիճակի մասին

«ԿԱՐԾԵՍ ԹԵ, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԻՆԵՍԻ ԳԻՐՔ ՄՏԱՎ»

– Պարոն Ենոքյան, հետադարձ հայացք նետելով` ի՞նչ կասեք մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցածի եւ այսօր առկա փոփոխությունների մասին:

Իմ կարծիքով` բավականին հետաքրքիր շրջան էր, որովհետեւ մի կողմից` Նիկոլ Փաշինյանը սկսելով հեղափոխական գործունեություն, մյուս կողմից` ուզեց այդ ամենն օրինականացվի: Այսինքն` մի կողմից փորձում էր լեգիտիմ պրոցես տանել առաջ, մյուս կողմից` հեղափոխական, որովհետեւ եթե տեղի ունեցածը հեղափոխություն էր, նա շատ հանգիստ կարող էր հայտարարել, թե հեղափոխությունն է իրեն նշանակել վարչապետ, ու էլ չգնար Ազգային ժողով` վարչապետ առաջադրվելու, դրա հետ կապված էլ` պատմություններ չլինեին: Ի դեպ, կարծես թե, նա Գինեսի գիրք մտավ` տարվա մեջ 5, թե 6 անգամ վարչապետ առաջադրվելով: Մինչդեռ կարող էր այդ ամենը չլիներ, ուղղակի ասեին` դու ես ու վերջ: Ինչ վերաբերում է այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցածին, կարծում եմ` մեծ փոփոխություններ չեղան: Երկրում խնդիրներ կային, դրանք մնացին, միգուցե, որոշ խնդիրներ էլ խորացան: Մի տեղ խոսում էինք, ասում էին, թե լավ բաներ էլ են եղել, ինչ-որ խմբերի համար աշխատավարձեր են բարձրացվել: Ըստ իս, այդ չնչին բարձրացումները կլինեին նաեւ, եթե ուրիշ վարչապետ լիներ, ասենք, Կարեն Կարապետյանը կամ Սերժ Սարգսյանը: Այնպես որ, մեծ հաշվով հիմնական փոփոխությունը երեւի այն է եղել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, ամբողջ հասարակությանը սեւի եւ սպիտակի են բաժանել: Արդյունքում առաջացան իշխանությունների տերմինով ասած` «սեւ լրատվամիջոցներ», կամ, միգուցե, իրենց դրդեցին դեպի սեւի դաշտը, եւ առաջացան «սպիտակ լրատվամիջոցներ», որոնք ներկայացնում են, որ իշխանությունները ճիշտ են անում, լավ են անում: Իսկ մյուսները, որոնք փորձում են գտնել իշխանությունների վարած քաղաքականության մեջ խնդիրներ, հակահեղափոխական են:

Վարչության նոր կազմ ընտրելիս՝ այդ քայլն արեք ժողովրդի նկատմամբ առանձնահատուկ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ պատվիրակներին

Իրականում որտե՞ղ պետք է փնտրի իշխանությունը, իր իսկ բնութագրմամբ, հակահեղափոխականներին:

Իրենցից դուրս, այսինքն` ով իշխանությունից դուրս է կամ իշխանության համակիրներից չէ: Մնացածը, ովքեր իշխանությանը «oվսաննաներ չեն երգում», ըստ իշխանության տրամաբանության, հակահեղափոխականներ են:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ԳԼԽԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԼԻՆԵՐ ԳՈՐԾ ՍԱՐՔԵԼ»

– Բայց նախկին ՊՎԾ պետ, ՔՊ-ական Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործը առնվազն հուշում է, որ որոշակի հակահեղափոխական ալիք խմորվում է նաեւ իշխանության ներսում:

Դավիթ Սանասարյանը կրկին հանդիպել է վարչապետին․ նա այսօր մասնակցում է ՔՊ համաժողովին

Ինչո՞ւ:

Որովհետեւ Դ. Սանասարյանի ակնարկներից դուրս է գալիս, որ նույն իշխանության որոշ շրջանակների ձեռնտու չէր իր գործունեությունը:

Եկեք, Դավիթ Սանասարյանի դեպքը մի փոքր առանձնացնենք Հայաստանում ընթացող մյուս կոռուպցիոն դեպքերից, քանի որ մյուս կոռուպցիոն դեպքերի ժամանակ կարելի էր անմեղության կանխավարկածը խախտել եւ բոլորին ինչ պիտակ ասես կպցնել, բայց եկեք իրեն պիտակ չկպցնենք:

Ադեկվադ»-ի բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել

Առաջինը հենց Դ. Սանասարյանն էր նախկինում «պիտակներ կպցնում»` նույն այդ անմեղության կանխավարկածի մասին մոռանալով:

Այո, եւ հենց դրա համար իրեն պիտակ չկպցնենք, թողնենք, ավելի ստերիլ վիճակում ու տեսնենք, թե ինչ է կատարվում դատարանում: Ամեն դեպքում, սա բնական պաշտպանության մարտավարություն է, որ նրանք սկսում են անվանարկել ԱԱԾ-ին, թե իրենց գլխին գործ են սարքել եւ այլն: Չեմ կարծում, թե Դավիթ Սանասարյանն այնքան աննկատելի ֆիգուր էր` գոնե վերջին մեկ տարվա մեջ, որ նրա գլխին հնարավոր լիներ գործ սարքել, բայց, համենայնդեպս, տեսնենք` դատարանն ինչ է որոշելու:

65.92%-ը գտնում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցում

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՉԻ ԽԺՌՈՒՄ ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ, ԱՅԼ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆ ԽԺՌՈՒՄ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ»

– Այդուհանդերձ, ինչո՞ւ այս «հեղափոխությունը» սկսեց «խժռել» իր իսկ զավակներին:

– «Հեղափոխությունը» չի խժռում իր զավակներին, այլ զավակներն են խժռում «հեղափոխությունը»: Եթե հեղափոխություն ես արել, հետո չես հասկանում, թե ինչի համար ես արել, բնականաբար, պետք է վերադառնաս հին վիճակին: Այսինքն` իշխանության ես եկել, որ ունենաս սեփականություն, ուրիշների սեփականությունը քեզ վերցնես, այնպես որ, հեղափոխությունը պարզապես փոխում է սեփականատերերին: Եթե հեղափոխությունը կամ թեկուզ ընտրովի իշխանությունը չունի քաղաքական նպատակներ, բնական է, ինչ-որ այլ բանով պետք է զբաղվի: Շատ են բողոքում, թե իշխանության մեջ են ոչ պրոֆեսիոնալներ, բայց ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ իշխանության մեջ ընդհանրապես լինում են քաղաքական գործիչներ, որոնք այս կամ այն բնագավառի կոնկրետ պրոֆեսիոնալ չեն, այլ ինչ-որ մի բնագավառի տալիս են իրենց քաղաքականությանը համապատասխան պրոֆեսիոնալներին, ուղղորդում են նրանց: Բայց հիմա քաղաքական խնդիր չկա դրված, հիշո՞ւմ եք մի 8 ամիս առաջ կար կոնկրետ քաղաքական խնդիր. կոռուպցիայի դեմ պայքարն էր: Մենք տեսնում էինք, որ բոլոր նախարարությունները պայքարում են կոռուպցիայի դեմ: Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, բոլորը դրա դեմ էին պայքարում: Պաշտպանության նախարարությունում գողացած մայկա-տռուսիկ էին գտել, ԿԳՆ-ում` կաշառակեր դասատուներ, Մշակույթի նախարարությունում` գողացած նկարներ: Սակայն հետո տեսան, որ այս ամենը ծիծաղելի է դառնում եւ այդ համազգային պայքարը կոռուպցիայի դեմ դադարեցրեցին, բայց ինչ պետք է անեին հետո` չկար դրված խնդիր:

Հայաստանը կրկին կանգնած է ընտրության առաջ. Վահան Բաբայան

Ու դրա համար էլ սկսեցին միահամուռ ֆեյքերի դե՞մ պայքար մղել...

Կեղծ խնդիրներ են դնում, ժամանակին ասում էին` Ազգային ժողովն է մեզ խանգարում, հիմա էլ` ֆեյքերն են խանգարում, մամուլն է խանգարում, այնուհետեւ բռնեցին Օպերայի մոտ երկու հատ սրճարան, ինչ-որ կրպակներ քանդեցին, թե դրանք էին խանգարում, որ հեղափոխությունն աշխատի: Ինչո՞վ էր խանգարում` չգիտեմ: Բայց ակնհայտ է, որ այս իշխանության մոտ ավելի հեշտ է ստացվում պայքարն ընդդեմ, քան հանուն ինչ-որ բանի: Այդ հանունը դեռեւս չի լինում ձեւակերպել կամ եթե նույնիսկ պոպուլիստական ինչ-որ լոզունգներով հայտարարվում է, թե հանուն ժողովրդի իշխանության է արվում, այդ ամենին չի լինում միս ու արյուն տալ: Չեն կարողանում լոզունգները փոխարինել կոնկրետ քաղաքական քայլերի:

Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը

Ինչո՞ւ:

Որովհետեւ չունեն այդ տեսլականը, չգիտեն` ինչ է ժողովրդի իշխանությունը: Եթե դու չես կարողանում լուծել Ղարաբաղի հարցը, գալիս ու ասում ես` ժողովուրդ, դե գնա դու լուծի, սա արդեն անհեթեթություն է, ժողովրդի իշխանություն չէ: Պարզապես, երբ բառեր են ասում, այդ բառերի բովանդակությունը չեն պատկերացնում:

«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՇԻՆՅԱՆ-ՄԵԴՎԵԴԵՎ ՕՐՎԱ ՄԵՆՅՈՒՈՎ ՉԵՆ ՈՐՈՇՎՈՒՄ»

Գորգիսյանն անդրադարձել է համացանցը «ցնցած» լուսանկարին

– ՌԴ եւ ՀՀ վարչապետների հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, որը պատեհ, թե անպատեհ առիթը բաց չէր թողնում խոսելու «թավշյա հեղափոխության» մասին, այս անգամ օգտագործեց ,նախորդ տարվա հայտնի իրադարձությունները» արտահայտությունը: Կարելի՞ է ասել, որ նա է սկսել հասկանալ որ այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ, ամենեւին էլ «թավշյա հեղափոխություն» չէր:

Այդպես չէ, պարզապես, նա շատ լավ գիտի, որ Մեդվեդեւի ականջին հաճո չէ այդ տերմինը: Բայց, իհարկե, սա միֆ է, ռուսների համար բացարձակ նշանակություն չունի` թավշա, գունավոր, թե զինված հեղափոխություն էր: Կարեւորն այն է, որ եղած իշխանությունները պարեն Ռուսաստանի դուդուկի տակ: Առհասարակ, այդ ընդունված միֆը, թե թավշյա հեղափոխություններից ռուսները զզվում են, վախենում են եւ այլն, միֆ են, բայց հենց դրա համար այդ բառերը չօգտագործվեց:

Չավուշօղլուի անհեթեթ առաջարկը, ադրբեջանցիների կողմից հայ զինվորի սպանությունն ու Փաշինյանի դավադիրները

Ի դեպ, պարելու մասին. մամուլում հայտնի դարձավ, որ Դ. Մեդվեդեւը եւ Ն. Փաշինյանը պարել են երեւանյան ակումբներից մեկում եւ նույնիսկ փախլավա են կերել: Ի վերջո, գոնե այս հարցում Փաշինյանը ճի՞շտ էր, երբ ասում էր, թե հայ-ռուսական հարաբերությունները էլ ավելի են լավացել:

Փաշինյանը, երեւի, Ալիեւի հետ էլ է փախլավա կերել, բայց դրանից չի հետեւում, որ հարաբերությունները լավացել են: Հայ-ռուսական հարաբերությունները երբեք Փաշինյան-Մեդվեդեւ օրվա մենյուով չեն որոշվում, թե այդ օրը ինչ են նրանք կերել միասին, այլ որոշվում են նրանով, թե ինչքանով են այդ հարաբերությունները ծառայում Հայաստանի շահերին եւ ինչքանով են ծառայում ՌԴ-ի շահերին: Մենք տեսնում ենք, որ այդ հարաբերությունները տվյալ պահին ավելի շատ ծառայում են ՌԴ-ի շահերին, քան` Հայաստանի:

ՀՀ սահմանադրության հերթական խախտո՞ւմ

Մեկ տարվա ընթացքում այս ուղղությամբ ձեռքբերումներ չունե՞նք:

Ունենք լուրջ կորուստ, եւ այն մեր զորախումբը Սիրիա ուղարկելն էր: Սա շատ մեծ խնդիր է, որն ամեն պահի կարող է իր պայթյունալի արձագանք ունենալ:

«ՆԱՄՈՒՍՈՎ ԱՂՋԻԿ ԷՐ, ՀԱՐԵՎԱՆՆԵՐՆ ԱՉՔՈՎ ՏՎԵՑԻՆ` ՍԻՖԻԼԻՍ ԸՆԿԱՎ»

– Իշխանության ներկայացուցիչներն ասում են` քննադատում եք, դրա համար էլ ներդրումներ չեն լինում, հետեւաբար տնտեսությունն էլ չի զարգանում: Ի՞նչ կասեք այս մասին:

«Փաշինյան, եթե քեզ թվում է՝ մարդիկ հիշողության կորուստ ունեն, չարաչար սխալվում ես»

Վերջերս եմ ԱՄՆ-ից վերադարձել, այնտեղ խոսել եմ պոտենցիալ ներդրողների հետ, եւ ինձ ասում են` դուք խոսում եք անցումային արդարադատության մասին, տեսնում ենք, որ կարող են գալ քո ունեցվածքը խլել, որովհետեու դու իրենց չես բացատրել, թե քո ունեցվածքը ինչ աղբյուրներից է ձեւավորվել, ուստի` ի՞նչ տարբերություն` ով է գալիս առանց դատ ու դատարանի ինձնից խլում իմ ունեցածը: Այսինքն` այսօր իշխանությունն այնպիսի հայտարարություններ է անում, որ որեւէ մեկը այստեղ ներդրումներ չի կարող անել: Նախ` պետք է սեփականության անքակտելիությունը, անձեռնմխելիությունը ապահովվի, հետո նոր դրանից հետո` կարող ենք խոսել բարենպաստ օրենքների, տարբեր բնագավառներում Հայաստանի համեմատական առավելության մասին: Փողը ամենավախկոտ երեւույթն է, հենց մի տեղ վտանգ է տեսնում, նա փախչում է այդտեղից: Այսինքն` այդ մթնոլորտում ոչ միայն ներդրումներ չեն լինի, այլ նաեւ տեսնում ենք, որ ներքին ներդրումներ չեն լինում: Երբ Հայաստանում եկամուտ է գեներացվում, այդ եկամուտը անմիջապես փախչում է այստեղից: Բայց ասում են` մեր խոսելո՞վ է պայմանավորված: Այս առումով մի հին անեկդոտ կա` գյուղում խոսում են, ասում են` մեր հարեւանը շատ նամուսով, թասիբով աղջիկ էր, հարեւաններն աչքով տվեցին` սիֆլիս ընկավ: Հիմա մեր խոսելուց ներդրումները փախա՞ն...

«ԴՈՒ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱ՞Ր ԵՍ, ՀՈ ՍԱԴԻ ՄՆԴՈՆ ՉԵՍ»

Որքա՞ն կգոյատեւի այս իշխանությունը:

Չեմ կարող ասել, կարծես թե, 4-5 տարի հետո են հաջորդ ընտրությունները, եթե մինչեւ այդ չլինեն կատակլիզմներ, բայց կատակլիզմներ, կարծում եմ, կլնեն:

Ե՞րբ:

Երեք ուղղությամբ կարող են խնդիրներ առաջանալ. առաջինը Արցախի հարցն է, որից այս փուլում, կարծես թե, կարողացանք խուսափել ճգնաժամից: Բայց ճգնաժամ ցանկացած պահի կարող է լինել, ինչը կլինի ձեր «երբ»-ի պատասխանը: Երկրորդ` կան շատ լուրջ տնտեսական խնդիրներ, իշխանությունը ներկայացնում է թվեր, որոնք իրեն է հաճո: Բայց նայել եմ ալտերնատիվ տնտեսագետների ներկայացրած թվերը, որոնք ասում են, որ վիճակն այնքան էլ լավ չէ: Ի վերջո, մեր վրա էլ ենք տեսնում. աշխատավարձերի լուրջ աճ կա՞, աշխատատեղեր ստեղծվե՞լ են, գներն իջե՞լ են... Վատ միտումները շարունակվում են: Եվ երրորդ` կա, այսպես կոչված, վատ կառավարման խնդիր, անգամ վատ կառավարման խնդիր կա «Իմ քայլի» մեջ, եւ սա թերեւս ամենաշուտը կհանգեցնի ինչ-որ ճգնաժամերի:

ՆԻԿՈԼԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՍԱՍՈՒՆԻ ՈՒ ՌՈՄԱՆՈՍԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА