o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել հակակշիռ այլասերվածությանը». Վահագն Չախալյան (Տեսանյութ)

03.05.2019 19:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել հակակշիռ այլասերվածությանը». Վահագն Չախալյան (Տեսանյութ)

Հայաստանյան քաղաքական գործընթացների վրա սորոսականների ազդեցության, վտանգված ազգային արժեքների եւ շուրջ մեկ տարի երկրում տիրող նոր իրավիճակի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Կամք» նախաձեռնության հիմնադիր, ջավախքահայ քաղաքական, հասարական գործիչ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Եթե որեւէ քաղաքական ուժի աջակցությունը ձեզ պետք չէ, ինչո՞ւ էիք եկել խորհրդարան». Ն. Զոհրաբյան

«ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵՑՆԵՆՔ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ, ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ»

– Պարոն Չախալյան, ուղիղ մեկ տարի առաջ զգուշացնում էիք. «Այնպես չլինի, որ հարեւան Վրաստանի նման հողեր, ազգային արժեքներ կորցնենք, հետո` 10 տարի անց, ասենք` ստոպ Սորոս»: Այսօր` մեկ տարի անց, Երեւանում արդեն իսկ «Ստոպ Սորոս» պաստառներով ակցիաներ են տեղի ունենում: Հայաստանյան իշխանափոխությունից հետո` ինչպես կգնահատեք ներկայիս իրավիճակը:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 12-րդ)

Հենց Վրաստանի ցավոտ օրինակն էլ անձամբ ինձ ստիպել է, որ օր առաջ մտնեմ պայքարի մեջ, եւ ոչ թե եղածից հետո նստենք, գլուխներս ձեռքերիս մեջ բռնած ասենք` էս ի՞նչ եղավ: Դրա համար օր առաջ պետք է կանգնեցնենք հակահայկական, հակապետական գործընթացները, որոնք բոլորիս աչքի առաջ տեղի են ունենում: Չեմ մերժում, որ դրական փոփոխություններ էլ կան, բայց դրականին զուգահեռ, կոպիտ ասած, ձեռքի հետ էլ սղացնում են ապազգային գործընթացները, ինչը նույն Սորոսի մեթոդն է: Եթե դրականը չլինի, միանշանակ, չեն կարողանալու սղացնել այդ ամենը: Մի ձեռքով իրենք լավ գործընթանցեր են առաջ տանում, ասենք, կոռուպցիայի, անարդարությունների, «բեզպրեդելի» դեմ պայքար, բայց, միեւնույն ժամանակ, փորձում են ազգային արժեքները փոշիացնել, ժողովրդագրական, առանց այն էլ աղետալի վիճակն էլ ավելի փոշիացնել, հասարակության մեջ նվազեցնել բանակի, եկեղեցու դերը: Այսինքն` այն ամեն ինչի դերը, ինչը ազգի եւ պետության պահպանման հենասյուներն են: Մի քանի անգամ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ` եթե Վրաստանում իրենց հաջողվեց դա անել (ցավոք, Վրաստանի ցավոտ փորձն էլ ունենք, առաջին օրվանից այդ ամենի մեջ եմ եղել), Հայաստանում թույլ չենք տալու: Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել հակակշիռ այլասերվածությանը: Որեւիցե մեկը չի կարող ինձ համոզել, որ եթե անպայման ուզում ենք կոռուպցիան վերանա, ուրեմն` պետք է Հայաստանում այլասերվածություն ներդնենք: Այո՛, կոռուպցիան արատ է, պետք է պայքարենք դրա դեմ, բայց միեւնույն ժամանակ չպետք է հանդուրժենք, որ այլասերվածություն քարոզվի Հայաստանում: Չի կարող լինել որեւիցե մի ուժ, որը մեզ կարող է բացատրել, թե մեկը մյուսին հակակշիռ է եւ, այսպես ասած, երկու երնեկ մի տեղ չի լինում` կամ մեկը պետք է լինի, կամ`մյուսը:

​​​​​​​«Չէ Գայանե ջան, ձերոնք չեն, մերոնք են». Միհրան Հակոբյանն արձագանքել է Գայանե Աբրահամյանին

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ԸՆՏՐԵԼ ԻՐԵՆՑ, ՈՐ ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵՆ...»

– Վստա՞հ եք, որ հանրությունը չի հանդուրժելու, երբ արդեն իսկ Ազատության հրապարակում նշում են, օրինակ, մարիխուանայի միջազգային օրը:

Սա դեռ նշելու փորձեր էր, միանշանակ հանրային արձագանքը տեսանք, որ բացասական էրՎստահ եմ, որ մեր ժողովուրդը չի կորցրել իր խոհեմությունը, ինչքան էլ տարիներ շարունակ փորձել են նույն հեռուստաընկերություններով ցուցադրվող սերիալներով, հեռուստածրագրերով ներդնել օտարամուտ արժեքներ: Անշուշտ, ցավոք, որոշ հաջողություններ, ձեռքբերումներ գրանցել են, բայց, ամեն դեպքում, հուրախություն բոլորիս, զգում ենք, որ մեր ժողովրդի մեծ մասի մեջ դեռեւս քնած չէ այդ գիտակցության զգացմունքը: Չէ որ այդ ամենը հանգեցնելու է նրան, որ մեր ժողովրդագրական, առանց դրա էլ, նվազ աճը, ընդհանրապես վերածվի բացասականի: Եթե իրենք հաջողեն, մենք տարիներ հետո` կվերանանք տարածաշրջանից:

«Պետք է անհապաղ պարզեն իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումը». Վահագն Չախալյան

Նույն այդ ժողովրդի ներկայացուցիչնե՞րը չեն Ազգային ժողովում, որոնցից մեկը, օրինակ, մարիխուանայի միջազգային օրը նշող կազմակերպիչներից մեկի եղբայրն է` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Հասականալի է, բայց եկեք հիշենք մի կարեւոր փաստ, որ որեւիցե մի քաղաքական ուժ Ազգային ժողով չի հասել` մարիխուանայի օրինականացումն իր համար լոզունգ եւ խոստում ընտրելով կամ այլասերվածության քարոզին օրենքի ուժ տալու խոստումներով: Որեւիցե մեկը չի մոռացել, որ այսօրվա քաղաքական ուժերը հիմնականում հասել են Ազգային ժողով կոռուպցիոն, անարդարությունը, «բեզպրեդելը» մերժելով: Ուղղակի, դրված է եղել խնդիր, որ հինը մերժենք, ժողովուրդն էլ չի ուզել հնին վերադարձ եւ ընտրել է այսօրվա Ազգային ժողովին: Բայց ժողովուրդը իրենց չի ընտրել, որպեսզի մարիխուանան օրինականացնեն կամ տրանսգենդեր Լիլիթին հանեն, որ ԱԺ ամբիոնից խոսի: Եթե ասեն, որ դրա համար են ընտրել, ես ձեռքերս կպարզեմ, կհանձնվեմ ու կասեմ` կներեք, ես այստեղ անելիք չունեմ, ինչպես ուզում եք, արեք: Բայց` ոչ, մարդիկ մերժել են հին կառավարման մեթոդները, եւ այն ամեն վատը, ինչ ասոցացվում էր այդ հնի հետ, մինչդեռ հիմա դրա տակ սղացնում են տրանսգենդերի ԱԺ ամբիոնից խոսելը: Օրեր առաջ Աշխատավորների օրն էր, տասնյակ հազարավոր աշխատավորներ խնդիրներ ունեն ՀՀ-ում, նրանց աշխատանքային իրավունքն ամեն օր խախտվում է, եւ որեւիցե մեկն այդ իրավունքների մասին չի խոսում: Կարող եմ տարբեր խմբերի մասին խոսել, ում իրավունքներն ամեն օր ոտնահարվում են ՀՀ-ում, նույն ուսուցիչների, զինվորականների, նաիրիտցների իրավունքները տարիներով ոտնահարվում են: Բայց որեւցե մեկը դրա վրա ուշադրություն չի դարձնում, իսկ ոմն այլասերվածի մասին ասում են, թե իրենց իրավունքները պաշտպանել է պետք: Խնդիրր չկա, բոլոր քաղաքացիների իրավունքներն էլ միանշանակ պետք է պաշտպանված լինի, Հայաստանի Հանրապետությունը տարբերակում չի դնում քաղաքացիներին ո՛չ սեռական, ո՛չ կրոնական կողմնորոշումով, եւ բոլորի իրավունքները համաչափ պաշտպանված են: Այս դեպքում մի հատ էլ առավելություննե՞ր տալ, պահանջե՞լ, որովհետեւ իրենք իրենց կողմնորոշումով այլասերված են ու տարբերվո՞ւմ են մեզնից... Կներեք, Հայաստանն այդ երկիրը չէ:

​​​​​​​«Մեր ստորագրահավաքը շարունակվում է». Վահագն Չախալյանը դուրս եկավ ոստիկանությունից

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԻՐ ԹԻՄԱԿՑԻՆ ՊԱՏԺԻ` ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՔԱՅԼԻ ՀԱՄԱՐ»

– ԱԺ ամբիոնից տրանսգենդերի հայտնի ելույթից հետո «Կամքը» երեք պահանջ էր ներկայացրել խորհրդարանին. անհապաղ շրջանառության մեջ դնել« քննարկել եւ ընդունել Ձեր կողմից ներկայացվող «Երեխայի իրավունքների մասին ՀՀ 1996թ. մայիսի 29-ի» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը« որը միտված է ՀՀ-ում արգելել արատավոր երեւույթների քարոզումը, ձեռնարկել միջոցառումներ` նման խայտառակություններից ԱԺ-ն զերծ պահելու համար« ինչպես նաեւ ԱԺ-ին եւ համայն հայությանը ստելու համար` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանին զրկել պատգամավորական մանդատից: Այս երեք կետերի հետ կապված որեւէ լուծում կա՞:

«Երեւի Ստամբուլյան կոնվենցիայի թեմային դեռ երկար չէի անդրադառնա, եթե չլիներ էս միջադեպը»

Օրենքում փոփոխությունների հետ կապված դեռեւս չենք ներկայացրել փաթեթը, մեզնից սպասում են, մոտ օրերս անպայման պետք է ներկայացնենք այն: Դրանից հետո կերեւա, թե իրենք քնեցնելո՞ւ են, թե՞ լուրջ են վերաբերվելու ու անցկացնելու են այն: Ինչ վերաբերում է երկրորդ կետին, մեխանիզմ, ցավոք, այսօր էլ մշակված չէ, բայց բանավոր խոսքի մեջ ասում են, թե չի կրկնվի: Ամեն դեպքում, վստահ չենք` կկրկնվի, թե` ոչ: Մեզ մոտ միայն վստահություն է առաջացնում այն, որ եթե կրկնվեց, մենք ավելի բազմամարդ հավաք կանենք նույն ԱԺ-ի դիմաց: Եթե կրկնվեց, մեր այս պահին ունեցած միակ զենքը նորից հակառակ քայլը անելն է: Մեզ չեն կարողացել ո՛չ գնել, ո՛չ վախեցնել, ո՛չ էլ համոզել, որ հանկարծ թողնենք ու ոչինչ չանենք: Այնպես որ, եթե արեցին, մենք էլ մեր քայլը կանենք: Մարիա Կարապետյանին մանդատից զրկելու հետ կապված էլ նշեմ, որ իշխանությունը պատրաստ չէ այսօր, որպեսզի իր թիմակցին պատժի նման հակահայկական ու հակապետական քայլի համար: Այսօր վաղ է խոսել Հայաստանի պետականության հզորացման մասին, մենք միշտ այս վիճակում ենք լինելու, քանի դեռ քաղաքական ուժերն ու կուսակցությունները պատրաստ չեն սեփական թիմակիցներին սաստելու, պատժելու` սխալ քայլերի, պետականությանը հակասող քայլերի համար:

Հարձակվել են Վահագն Չախալյանի եւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА