ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախարարը խոստովանեց, որ «հեղափոխությունը» որեւէ բան չի տվել

03.05.2019 13:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նախարարը խոստովանեց, որ «հեղափոխությունը» որեւէ բան չի տվել

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով ունենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն. միջին հաշվով դա համադրելի է նախորդ երեք տարիների ցուցանիշներին, որոշ դեպքերում բարձր, որոշ դեպքերում ցածր: Այսպես ոգեւորված այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գլուխ էր գովում Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Մի կողմ թողնենք, որ արհեստական տնտեսական ակտիվության ցուցանիշ կոչվածը համարժեք է, թե` ոչ, դա ոչինչ չի տալիս:

ԱԺ-ն քննարկում է 2018-ի բյուջեի կատարողականը. մասնակցում է ԱԳ նախարարը (ուղիղ)

Փախարենը` ընդգծենք, որ Փաշինյանը «հեղափոխություն» անելով, խոստանում էր տնտեսական թռիչքներ եւ ոչ թե «համադրելի աճ»: Այսինքն, եթե պետք է ունենայինք նույն տնտեսական դինամիկան, ինչ նախկինում, այդ դեպքում ո՞րն է տարբերություն, ի՞նչ տվեց «հեղափոխություն» կոչվածը: Եվ ասվածն առաջին հերթին վերաբերում է նույն Տիգրան Խաչատրյանին, ում ղեկավարած ոլորտն է, որ պետք է ապահովեր տնտեսության «հեղափոխական թռիչքը»: Այնպես որ, «համադրելի աճերով» գլուխ գովելն առնվազն խոստովանություն է, որ ոչ մի բան էլ չի արվում:

 

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА