ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՊԱՐԿՈՒՄ ՉԵՍ ԹԱՔՑՆԻ

03.05.2019 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՊԱՐԿՈՒՄ ՉԵՍ ԹԱՔՑՆԻ

ԵԱՏՄ նիստի ժամանակ ՌԴ վարչապետի կատակին լրատվական դաշտում եւ սոցիալական ցանցերում չեն արձագանքել միայն ամենածույլերը: Բայց հետաքրքրականը ոչ թե լրատվադաշտի արձագանքներն են, քանզի յուրաքանչյուր ոք ունի խոսքի եւ կարծիքի ազատություն, այլ Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենայի եւ վարչակազմի վարքագիծըԸստ մեր ունեցած տեղեկությունների` սկզբում վոժդի աշխատակազմը փորձել է ամեն կերպ արագ հանել տալ լրատվակայքերից Դմիտրի Մեդվեդեւի կատակը պարունակող տեսանյութը, ինչն ինքնին  ոչ ադեկվատ մոտեցում է, քանզի որեւէ նյութի անվերահսկելի տարածումը համացանցում կանխելն ինքնին անհնարին է: Բայց հետոն ավելի ծիծաղաշարժ է, կամ, միգուցե տխուր: ՔՊCC-ի ֆեյքերի հայտնի ֆաբրիկան սկսեց ձայնակցել սորոսականների հակառուսական արձագանքներին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ հասցրեց մոռանալ, որ ինքը պաշտոնյա է, այլ ոչ թե ֆեյսբուքյան ակտիվիստ, եւ թողեց այնպիսի գրառում, որը կարող է եւ դիվանագիտական, եթե ոչ սկանդալի, ապա անախորժ հետեւանքների հանգեցնելԲայց քանի որ Նիկոլը «դուխով» է միայն իր կողմնակիցների միջավայրում, նա էլ, ըստ էության, խուճապի մեջ թողեց հայտնի գրառումը, որ ընդամենը բոլորով շտապում էին անցում կատարել դեպի սրճի սենյակ, ու բոլոր քննադատողներին անվանեց «կոռուպցիոն համակարգի մնացուկներ»: Ու ֆեյքերի նույն ֆաբրիկան, որը ժամեր առաջ մրցում էր սորոսականների հետ Մեդվեդեւին, ռուսներին ու Ռուսաստանը պիտակավորելու գործում, հիմա էլ սկսեց գովաբանել Նիկոլի «արժանապատիվ պահվածքը»: Դե ինչ ասես, երկու տիրոջ, այն էլ իրար հետ հակամարտող տերերի ծառայի վիճակը լավը լինել չի կարող: Որ ուղղությամբ էլ որեւէ քայլ է անում` անպայման տերերից մեկը այս կամ այն ձեւով բամփում է գլխին: Մի բան միանշանակ է, որ երկրի համար շատ վնաս է այդպիսի վարչապետ ունենալը:

Փաշինյան-Ալիև պասերով խաղն ու հարակից թեմաները. Նարեկ Սամսոնյան

Ա. ԱՐԱՄՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА