o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ԾԱՌԱՅԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

03.05.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ԾԱՌԱՅԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Էս ինչ վիճակի է հասել մեր հարգարժան վարչապետը. խեղճ մարդը հոգնել էր ԵՏՄ նիստում, սուրճ էր ուզում, էն Մեդվեդեւն էլ, մի գլուխ կատակում էր, թե՝ «Կուդա պերեյդյոմ»: Դա էլ մի կողմ. ինչքան «կոռուպցիոն համակարգի մնացորդներ» կային միանգամից «փոթորիկ բարձրացրին սոցիալական ցանցերում»: Լավ, բա մեր վարչապետը մի բաժակ սուրճի է՞լ արժանի չէր...

Կարճ՝ Նիկոլ Փաշինյանի ղրղզական ելույթի մասին. Արմեն Աշոտյան

 

«ԱՄԵՆԱԹԱՆԿԱԳԻՆ ՀՅՈ՞ՒՐ», ԹԵ՞ «ԱՆՏԱԿՏ ԿԱՏԱԿ»

Չնայած, այս պատմությանը կարելի է նաեւ այլ կերպ նայել: Սկսենք, Փաշինյանի ասած, «կոռուպցիոն համակարգի մնացորդներից»: Եթե նրանք, ինչպես վարչապետն է հաստատում, կարողացան անգամ մի բաժակ սուրճի եւ ՌԴ վարչապետի «ընկերական կատակի» պատմության հետ կապված «փոթորիկ բարձրացնել սոցիալական ցանցերում», ապա դա երկու հանգամանքի մասին է ակնարկում. դեռ ինչքան ուժեղ են այդ «մնացորդների» հնարավորությունները, որ անգամ Փաշինյանի «պապական բոստանում»՝ «Ֆեսյբուքում», ի զորու են չեղած տեղը «փոթորիկ բարձրացնել»: Այսինքն, զուգահեռաբար, ինչքան խոցելի են Փաշինյանի դիրքերը, որ այդ «մնացորդները» կարողանում են  ֆեյսբուքյան մեծամասնությանը ներքաշել «փոթորկի» մեջ: Ընդ որում, «փոթորկի մեջ» ներքաշվեց նաեւ փաշինյանական թեւի, համենայնդեպս՝ «հեղափոխության» օրերին նրան ատամներով պաշտպանողների շատ ներկայացուցիչներ: Նաեւ հորդորելով, թե այ Փաշինյան, ինչու ես ռուսերենով խոսում, որ նման պատմությունների մեջ ես ընկնում: Իրականում, ինչքան էլ Փաշինյանը փորձում է պատմությունը ներկայացնել, թե ոչ մի բան էլ չի եղել, հենց իր մերձավոր շրջապատը, եւ ոչ թե «մնացորդներն» են, որ դրանից գրեթե միջպետական սկանդալ են սարքում: Օրինակ բերենք Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը. «Դուխը հենց այն է, որ դու քեզ տիրապետում ես նույնիսկ այն ժամանակ, երբ քո դիմացինը անտակտ կատակ է անում... Դուխը այն է, երբ քո հյուրի սխալը տեսնում ու ժպտում ես»: Ցնցող է, Փաշինյանն ասում է՝ ոչ մի միջադեպ էլ չկա, իսկ նրա մերձավոր զինակիցը «հյուրի» կատակը «սխալ» եւ «անտակտ» է որակում: Ընդգծենք՝ ՌԴ վարչապետի կատակը, եւ որ այդ մասին խոսում է ՀՀ ԱԺ բարձրաստիճան ներկայացուցիչը: Ուստիեւ մեկ կարեւոր հարց. իրականում «կոռուպցիոն համակարգի մնացորդնե՞րը» այդ որեւէ նշանակություն չունեցող միջադեպից «փոթորիկ» սարքեցին, թե՞ պաշտոնապես Փաշինյանի կողքին կանգնածները, եւ ոչ թե «փոթորիկ», այլ՝ գրեթե միջպետական սկանդալ: Նկատի ունենք նաեւ հետեւյալ հնարավոր հետեւանքը: Այն, որ այս վերջին հանգամանքն աննկատ չի մնա ռուսների համար, ենթադրելի է: Ենթադրելի է նաեւ, որ դա կընկալվի որպես ՌԴ-ին ուղղված եթե ոչ հարված, այլ առնվազն կշտամբանք կամ վիրավորանք: Թերեւս, հենց նման հետեւանքը կանխելու համար էր, որ Փաշինյանը շտապեց հայտարարել, թե ոչ մի բան էլ չի եղել, այսինքն՝ ինքը ոչ մի խնդիր չի տեսնում: Սակայն նաեւ պետք է տա այն հարցի պատասխանը, թե այդ դեպքում ինչո՞ւ են նրա բարձրաստիճան պաշտոնյաները Մեդվեդեւին «անտակտ» եւ «սխալ» որակումը տալիս: Եվ ոչ միայն. պետական տարբեր կառույցների, բարձրաստիճան պաշտոնյաների եւ լրատվամիջոցների կողմից, ավելի կոնկրետ՝ դրանց այն հատվածներից, որտեղ էական է սորոսական բնույթի արեւմտյան ազդեցությունը, վերջին ժամանակներս ՌԴ-ին ուղղված կոշտ եւ կոպիտ արտահայտությունների պակաս չկան: Մեկ օրինակ եւս. հենց Մեդվեդեւի այցի օրը հրապարակային շրջանառության մեջ դրվեց այն լուրը, թե Փաշինյանը պատրաստվում է կառավարության կազմի փոփոխությունների արդյունքում ձեւավորվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը տալ Գլենդել քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին: Խոսքը ԱՄՆ քաղաքացու մասին է, ով տրամաբանորեն պետք է որ սերտ կապեր ունենա ամերիկյան հատուկ ծառայությունների եւ սուպերլիբերալ շրջանակների հետ: Մինչդեռ փաստն այն է, որ մեր Սփյուռքի բացարձակ մեծամասնությունը ՌԴ-ում է, այնտեղից էլ գալիս են ներդրումային եւ տրանսֆերային հիմնական հոսքերը: Եվ հիմա այս հարցը. ռուսահայությունը, ՌԴ իշխանական շրջանակները, վերջապես, ՌԴ վարչապետն ինչպե՞ս պետք է ընդուներ, այն էլ, կրկնենք, հենց Մեդվեդեւի այցի օրը շրջանառության մեջ դրված նման տեղեկատվությունը:

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՐԻ

 

ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ՀՍՏԱԿ Է

Հասկանալի է, նման բոլոր մեծ ու փոքր հակառուսական դրվագներով պատասխանատվությունը մնում է հենց Փաշինյանի վրա. այդ նա՞ է Մեդվեդեւին «ամենաթանկագին հյուր» համարելով, «տակից» հակառուսական հայհոյաբանություն ծավալում, թե՞ իր ենթակաների նախաձեռնությունն է: Եթե առաջին տարբերակն է, ապա դա նշանակում է, որ իրականում, ՌԴ-ի հետ մերձավոր զինակցության քողի տակ, Փաշինյանն իրեն տեսնում է միանգամայն հակադիր դաշտում: Իսկ երկրորդ տարբերակի պարագայում հարցերի պակաս չկա. դա ի՞նչ է նշանակում, որ այդ ենթակաները որեւէ վերահսկողության տակ չե՞ն եւ հանգիստ վարչապետի հռչակած պաշտոնական քաղաքականության հիմքե՞րն են քանդումԸնդ որում, այս երկու վարկածներն էլ ունեն իրենց կողմ եւ դեմ փաստարկները: Օրինակ, առաջին վարկածի օգտին է խոսում այն, որ մեր աղբյուրները եւս խոսում են, որ Սինանյանին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնին նշանակելու ծրագրեր իրականում կան: Եվ այստեղ մեկ ուշագրավ դրվագ հաշվի առնենք. այս օրերին էլ ԱՄՆ-ից հնչում է կոշտ մեսիջային հռետորաբանություն՝ կապված Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու եւ Փաշինյանի վերջին հայտարարության հետ, թե ինքն է Հայաստանի բոլոր նախկին ղեկավարներից ԱՄՆ-ին ամենակոշտ քննադատողը: Այսպես, ոչ անհայտ Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին այս կապակցությամբ նախ հիշեցրեց, որ անցած տարի իրենք աննախադեպ չափով՝ 25 միլիոն դոլար են տվել «հեղափոխականներին»: Միայն այս հայտարարությունն արդեն իսկ Մոսկվայում Փաշինյանին ուղղված նոր հարցեր է առաջ քաշելու՝ այդ ինչո՞ւ են ամերիկացիները մինչ այս չտեսնված ծավալով փող տվել ուղղվածությամբ: Առավել եւս, որ Սթրոնսկին իր միտքը շարունակում է, թե ԱՄՆ-ն. «Պատրաստ է ավելին տալ, մանավանդ, եթե Փաշինյանի կառավարությունը կողմնորոշվի քաղաքականության առաջնահերթություններում... Փաշինյանն աշխատանք ունի, եւ նա պետք է աշխատանք կատարի, այլ ոչ թե մեղադրի ԱՄՆ-ին»: Ի՞նչ է ստացվում, որ փողը տալիս են «քաղաքական առաջնահերթությունների» համա՞ր, ու Փաշինյանը «աշխատանք ունի» այդ ուղղությա՞մբ: Եվ որո՞նք են այդ «քաղաքական առաջնահերթությունները», որ Սիրիա զորք ուղարկելու եւ նման բաների փոխարեն հայացքը Վաշինգտո՞ն ուղղի: Կամ՝ ԱՄՆ քաղաքացուն սփյուռքի հարցերով Հայաստանի ներկայացուցիչ նշանակելն այդ «քաղաքական առաջնահերթությունների» դրվագների՞ց էԲայց մյուս կողմից էլ նկատենք, որ ինչքան էլ աննախադեպ, սակայն, Սթրոնսկու ասած, 25 միլիոն դոլարը այն լուրջ գումարը չէ, որը «քաղաքականության առաջնահերթությունների» խնդիր լուծի: ՌԴ-ից միայն տրանսֆերների հոսքով տարեկան տասնյակ անգամներով ավելի մեծ գումարներ են գալիս, եթե անգամ մի կողմ թողնենք Հայաստանի անվտանգության հետ կապված այն մյուս ներդրումենրը, որոնք միայն ֆինանսական մեծություններով չէ, որ չափվում են: Ավելի կոնկրետ, առանց այդ անվտանգության բաղադրիչի Հայաստան  էլ երեւի չլինի, որ Սթրոնսկու խոստացած փողերը կարողանա ստանալՄյուս կողմից էլ, Քարնեգի հիմնադրամը սուպերլիբերալ կառույցի համարում ունի, այսինքն` դեռ հարց է՝ Սթրոնսկու ասածները պաշտոնական Վաշինգտոնի՞ց են գալիս, թե՞ սորոսաբնույթ ուժերից: Առավել եւս, որ նշեցինք նաեւ այն երկրորդ վարկածը, որ կարող է եւ հայաստանյան սորոսականներն իրենց ինքնուրույն խաղն են տանում՝ փորձելով հակառուսական քարոզների թեժացմամբ Փաշինյանին վերջնականապես ետ քաշել ռուսական ուղղվածության բոլոր մտքերից՝ դեպի նրա «ունեցած աշխատանքի» դաշտ: Ընդ որում, այստեղ պետք է հաշվի առնենք նաեւ այն մյուս խոսակցությունները, որ ռուսները եւս Փաշինյանից նույնն են պահանջում, եւ Մեդվեդեւն էլ այս այցի ընթացքում հերթական անգամ առաջ է քաշել վերջնական կողմնորոշման հարցն ու դրա չափորոշիչները: Եվ, վերադառնալով Մեդվեդեւի հետ կապված միջադեպին, նկատենք, որ քաղաքագիտական շրջանակներում կա նաեւ այն համառ գնահատականը, որ տեղի ունեցած միջադեպը. «Եվս մեկ մեսիջ է ՀՀ իշխանություններին, որ Մոսկվայում դժգոհ են հայ-ռուսական հարաբերություններից»:

ԴԵՊԻ ԵՄ ՉԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ, ՎՍՏԱՀԵՑՐԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Այսպիսով, էլի այն տպավորությունն է, որ ամենասուր օրակարգային դիրքում է Փաշինյանի վերջնական եւ փաստացի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցը: Իսկ քանի դեռ դա չկա, ստիպված ես՝ մեկ Սիրիա զորք ուղարկել, մեկ` ամերիկահպատակին առանցքային պաշտոնի նշանակես, եւ այդպես շարունակ: Չէ, սա արդեն նույնիսկ «եւ-եւ» ու «կամ-կամ» չէ, սա սկսում է նմանվել «երկու տիրոջ ծառա» բանաձեւին, որը վատթարագույնն է, հաշվի առնելով նաեւ այն լրջագույն հակասությունները, որոնք կան այդ «երկու տերերի միջեւ»:

ՇՏԱՊ ՓՆՏՐՎՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԻՍՈՂ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА