o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՆԵՆՔ ԵՐԿՈՒ ԱԺ` ՎՏԱՐԱՆԴԻ ԱԺ ԵՎ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԱԺ

03.05.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՒՆԵՆՔ ԵՐԿՈՒ ԱԺ` ՎՏԱՐԱՆԴԻ ԱԺ ԵՎ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԱԺ

Մայիս ամսվա երկրորդ օրը բավականին զավեշտալի տեսարան կար ԱԺ բակում` այդտեղ հավեր էին վազվզում, եւ ոստիկանները փորձում էին դրանց բռնել ու դադարեցնել «հավացույցը»: Ո՛չ, ԱԺ աշխատակազմից ոչ ոք հավաբուն չունի, ոչ էլ երկնքից են ընկել այդ թռչունները: Պարզապես համահարթեցնող հարկային օրենսդրության դեմ բողոքող հասարակական ակտիվիստներն էին հավերին բերել-բաց թողել խորհրդարանի բակում` «Մեզ հավի տեղ մի՛ դրեք» կարգախոսի ներքո:

ՎԵՆԵՏԻԿՅԱՆ «ԴԺՈԽՔ» ՔԱՅԼՈՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

ՈՎ ԱՆԼՐՋԱՑՐԵՑ ԵՎ ԱՊԱԼԵԳԻՏԻՄԱՑՐԵՑ ԱԺ-Ն

Մինչ «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը», իհարկե, հնարավոր չէր պատկերացնել, որ խորհրդարանական երկրի Ազգային ժողովի բակում կարող էին հավեր հայտնվել` պատշաճ հարգանք կար խորհրդարանի հանդեպ, գործում էին համապատասխան անցագրային ռեժիմը եւ անվտանգության կանոնները: Իսկ հիմա չենք զարմանա, եթե խորհրդարանի բակում ոչ միայն հավեր, այլ նույնիսկ ոչխարներ հայտնվեն: Իսկ խորհրդարանական սահմանադրական կարգը ամբողջովին տապալվեց անցյալ տարի աշնանը, երբ Նիկոլ Փաշինյանը կարգադրեց, որ ԱԺ դարպասները այլեւս չպետք է փակ լինեն «ժողովրդի առաջ» եւ ԱԺ բակը լցրեց ագրեսիվ խաժամուժով` նպատակ ունենալով ֆիզիկական ճնշում գործադրել 6-րդ գումարման Ազգային ժողովի վրա: Այդ ագրեսիվ գրոհի դրդապատճառն այն էր, որ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները, ձգտելով ապահովագրել ԱԺ-ն ֆիզիկական ճնշումների եւ հաշվեհարդարի սպառնալիքների ներքո որոշումներ ընդունելու վտանգից, փոփոխություն մտցրեցին ԱԺ կանոնակարգ օրենքի մեջ, որով ԱԺ նիստը  ավարտված չէր համարվում, քանի դեռ այն չի եզրափակվել բնականոն, ազատ եւ առանց բռնաճնշումների քվեարկությամբ: Վոժդը դա որակել էր «դավադրություն» ու ԱԺ-ն դարձրել ֆիզիկական ճնշումների օբյեկտ` հենց խորհրդարանի տարածքում: Ու հետագա բոլոր գործընթացները` այդ թվում եւ վարչապետի հրաժարականից հետո նոր վարչապետ չընտրելը եւ «օրենքի ուժով» ԱԺ-ն արձակված համարելն ու արտահերթ ընտրություններ նշանակելը, դրա հետեւանքն էին: Այն ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի կողմից ընդունված կանոնակարգ-օրենքի փոփոխությունները եւ դրանք ուղարկել էր Սահմանադրական դատարան: Նիկոլն էլ իր ՔՊCC-ով որոշել էր, որ իրենց թույլատրելի է ամեն ինչ եւ կոպտագույն ճնշումներով անցկացրել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ինչպես ՍԻՄ կուսակցության 30-ամյա հոբելյանին իր ելույթում նշեց ՍԻՄ նախագահ, ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Հայկ Բաբուխանյանը. «Եղել են ապօրինի ճնշումներ 2017 թվականի օրինական ընտրված, միջազգայնորեն ճանաչված  6-րդ գումարման խորհրդարանի հանդեպ, որի արդյունքում վերջինիս աշխատանքը ապօրինաբար դադարեցվել է, այսինքն` տեղի է ունեցել իշխանության բռնազավթում»:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵԼՈՈՒԻՆ

Բայց ահա ապրիլի 19-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում այդ օրենքի վերաբերյալ: Եվ ինչպես նշում է փաստաբան Վահագն Գրիգորյանը. «ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Խոսքն այն հայտնի փոփոխությունների մասին է, որոնց ընդունման պատճառով ԱԺ շենքը «շրջափակվել էր», իսկ ՀՀ նախագահը դիմել էր Սահմանադրական դատարան` փոփոխությունների սահմանադրականության հարցը պարզելու նպատակով: Եվ այսպես` ՍԴ-ն համարեց, որ ամեն ինչ «նորմալ էր»: Ըստ էության, ԱԺ-ի «շրջափակման» կարիքը չկար»: Այսինքն` ստացվում է, որ ԱԺ 6-րդ գումարման նիստը չի էլ ավարտվել, եւ ԱԺ 6-րդ գումարումը օրինավոր խորհրդարան է, որը պետք է շարունակեր գործել: Բայց չի գործում, գտնվում է վտարանդու կարգավիճակում, իսկ ներկայիս կազմում օրինական են միայն այն պատգամավորների մանդատները, ովքեր պատգամավոր են եղել նաեւ 6-րդ գումարման ԱԺ-ում: Եվ շատ խորհրդանշական է, որ ինչ տեսակի կենդանի ասես այս ԱԺ-ի բակում կարող է հայտնվել:

«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ», ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

ԱՍՏՎԱԾ ՀԵՌՈՒ ՊԱՀԻ ՀԱՅԻ ԶԱՅՐՈՒՅԹԻՑ

Ամերիկյան վերլուծական եւ խորհրդատվական «Գելլափ» կազմակերպությունը հրապարակել է 2019թ. զգացմունքների վերաբերյալ գլոբալ զեկույցը, որում Հայաստանին նշել է որպես ամենազայրացկոտ բնակչություն ունեցող երկիր: Հարցմանը 140 երկրից մասնակցել է 151.000 մարդ: Հայաստանին հաջորդում են Իրաքը, Իրանը, Պաղեստինը, Մարոկկոն եւ ԹուրքիանԵվ այսպես, մեր հայրենակիցները ավելի զայրացկոտ են, քան աշխարհիս մուսուլմանները: Իսկ զայրանալու պատճառ հայերը այժմ ունենում են ավելի ու ավելի հաճախ, եւ հատկապես բազում սուտ խոստումներ տված նախկին սիրեցյալ «ժողվարչապետի» գործունեությունից: Քիչ է, որ սոցիալական խնդիրները չեն լուծվել, անարդարությունները հաղթահարվելու փոխարեն խորացել են, իսկ համերաշխության փոխարեն մթնոլորտը լցված է համատարած ատելության խոսքով, դրան էլ գումարվել է այն, որ «հպարտ» քաղաքացիների «դուխով» վարչապետին անսքող քամահրանքով են վերաբերվում գերտերությունների ղեկավար այրերը: Մի բան, որ անպատկերացնելի էր ՀՀ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների օրոք, իսկ այսօր էլ անպատկերացնելի է գործող նախագահի հանդեպ: Բայց մի կողմ թողնենք Նիկոլի անձնական որակները եւ վերադառնանք մեր «ոչխարներին», ավելի ճիշտ` «հավերին»: Այսպես, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց. «ՍԴ այս որոշումը չի կարող որեւէ քաղաքական կամ իրավական գործընթացի հիմք լինել: ԱԺ-ն արձակվեց ոչ թե այն պատճառով, որ նախագիծը ուղարկվեց ՍԴ, այլ` որովհետեւ ամեն ինչ վերջացել էր, բայց ոմանք իրենց իրավաբանական գիտելիքներն օգտագործում էին` խութեր ստեղծելու համար: Այսքանով այս թեման պետք է փակել»: Ավելի զուսպ եւ ողջամիտ իրեն դրսեւորեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «ՍԴ-ն կայացրել է վճիռը, ես` որպես քաղաքական գործիչ, դրա հետ կապված կարող եմ ունենալ վերաբերմունք, համարել լավ կամ վատ, բայց որպես ԱԺ նախագահ` ՍԴ կայացրած վճիռը չեմ վիճարկում»:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 30-ՐԴ ՆԻՍՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ

Բայց իրավական հետեւանքների վերլուծությունը վերապահենք իրավաբաններին` ինչպես խորհուրդ է տալիս փաստաբան Վահագն Գրիգորյանը, ու անդրադառնանք քաղաքական հետեւանքներին: ԲՀԿ-ն, որի նկատմամբ ՔՊCC-ը ուժգնացնում է ճնշումները, շատ լավ համեմատալու առիթներ ունի ե՛ւ 6-րդ, ե՛ւ 7-րդ գումարումների ԱԺ-ների միջեւ: Ու պատահական չեն լրատվադաշտում շրջանառվող այն լուրերը, որ ԲՀԿ-ն կարող է ամբողջովին վայր դնել մանդատները ու էլ ավելի ընդգծել այս ԱԺ-ի ոչ լեգիտիմ կարգավիճակը: Քանզի սահմանադրական նորմ է` մանդատների 1/3-ը պետք է պատկանի ընդդիմությանը, եւ ԱԺ-ում պետք է լինի առնվազն 3 խմբակցություն: Թերեւս, կարելի է միայն ողջունելի համարել այդպիսի հավանական քննարկումները ԲՀԿ-ում: Ի դեպ, ՀՅԴ-ն էլ` իր ԳՄ որոշումով, մտադիր է ձեռնարկել վարչապետի պաշտոնանկության գործընթացը` հիմնվելով հենց ՍԴ որոշման վրաԻսկ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն էլ նաեւ մատնանշում է, որ  2018-ի արտահերթ ընտրությունները ոչ միայն անօրինական էին, այլեւ բացարձակ ոչ ազատ. «Մյուս կարեւոր գործոնը, որ որոշիչ էր եղել այդ ընտրություններում, վախի մթնոլորտն էր: Ընդդիմության կողմնակիցները սարսափած էին` անգամ վախենում էին բարձրաձայն ասել, որ պաշտպանում են այս կամ այն ընդդիմադիր թեկնածուին, այս կամ այն կուսակցությանը: Իշխանությունները բացահայտ  հայտարարում էին` այս կուսակցությունը չպետք է անցնի Ազգային ժողով, այն կուսակցությունը պետք է զրո ձայն ստանա, սա ուղղակի հրահանգ էր իր ենթականերին, կամակատարներին, ֆեյսբուքյան եւ փողոցային խուժանին, որ հարձակվում էին ընդդիմադիր թեկնածուների վրա: Կցանկանայի, որ ուսումնասիրություն լիներ 300 հազար ընտրողների` մեր համաքաղաքացիների ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ»:

ՍՈՉԻԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՒԼՈՒԱՐԱՅԻՆ ՄԵՍԻՋՆԵՐԸ

Այսինքն` ունենք լեգիտիմ, բայց վտարանդի 6-րդ գումարման ԱԺ եւ ոչ լեգիտիմ, բայց գործող 7-րդ գումարման ԱԺ, որը միանշանակ ենթակա է լուծարման: Սահմանադրական կարգը պետք է վերականգնվի, այդտեղ երկու կարծիք լինել չի կարող: Բայց հարկ է ամեն կերպ խուսափել հայերի զայրույթի զորությամբ դրա իրականացումից, մենք պատերազմող երկիր ենք: Հենց դա հաշվի առնելով, ՍԻՄ նախագահը նշում է, որ վարչախումբը պետք է հրաժարվի ինքնաոչնչացման, երկրի ինքնակործանման քաղաքականությունից. «Իմ կարծիքով` հենց իրենք էլ կլինեն դրա զոհը: Ուստի` մեր խորհուրդն է  շատ արագ հետ կանգնել այդ ճանապարհից, գնալ դեպի երկրում սահմանադրական կարգի վերականգնում, իսկ մինչ այդ ստեղծել ազգային համաձայնության կառավարություն, դուրս հանել կառավարությունից բոլոր սորոսականներին, Թրանսփարենսի ինթերնեյշնլականներին եւ այլ գրանտակերներին եւ ձեւավորել ազգային փրկության, ազգային համերաշխության եւ համաձայնության կառավարություն, որով դիմագրավել այն արտաքին վտանգներին, որոնք այսօր իրապես ծառացած են մեր ազգի, մեր պետության եւ անգամ մեր պետականության առաջ»:

Ի՞նչ է թաքցնում փոխնախարար Խաչատրյանը

Բայց արդյո՞ք թրաշամանուկներն ընդունակ են ողջամիտ, ադեկվատ քայլերի: Դատելով ամեն ինչից` դրա շանսերը զրոյին մոտ են:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА