o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա սիոնիստական-մասոնական դավադրություն է. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 տարի առաջ

02.05.2019 20:52 ՌԵՏՐՈ
Սա սիոնիստական-մասոնական դավադրություն է. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 տարի առաջ

Երբեք չեմ քվեարկի ապագաղափարական կամ գաղափարն ուրացած գործչի օգտին

02.05.2018 ՔԱՂԱՔԱԿԱՆ Երբեք չեմ քվեարկի ապագաղափարական կամ գաղափարն ուրացած գործչի օգտին

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետՙ ՀՀԿ գործարարների շնորհիվ. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Երեկ մերժվեց ՀՀ վարչապետի միակ թեկնածությունը: Այդ քայլը կատարվել է բարդ իրավիճակում, որը ստեղծվել է վիճահարույց սահմանադրականությամբ գործընթացի արդյունքում, երբ ուղիղ մեկ տարի առաջ ԱԺ-ի ընտրություններում ձեւավորված ԱԺ մեծամասնությունը փողոցի ուժի կիրառմամբ, ինչպես նաեւ ուժի կիրառման սպառնալիքի ներքո զրկվեց սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացման հնարավորությունից: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների ագրեսիվ եւ հաճախ օրինախախտ գորոծողությունների արդյունքում խախտվեց հայ ժողովրդի ընդհանրական կամքը, որը արտահայտվել էր ընտրությունների միջոցով:

Այն, որ 2017թ. ընտրությունները եւ դրանց արդյունքում ձեւավորված ներկայիս Ազգային ժողովը օրինական են, ակնհայտ է, քանի որ դրանք ճանաչվել են առաջին հերթին հայ ժողովրդի կողմից, ընտրության բոլոր մասնակիցների կողմից, այդ թվում` եւ «Ելք» դաշինքի կողմից, աշխարհի բոլոր պետությունների կողմից, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Եվ եթե ընտրությունները, ինչպես հիմա փորձում են դրա մասին խոսել Նիկոլը եւ նրա կողմնակիցները, ապօրինի էր, ապա ինչո՞ւ դրա մասին սկսեցին խոսել մեկ տարի անց, մինչ այդ մասնակցելով, ըստ իրենց, ապօրինի Ազգային ժողովի աշխատանքներին: Եվ այդ դեպքում ինչպե՞ս «ապօրինի» Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Չէ՞ որ այդ դեպքում ե՛ւ ընտրությունն է ապօրինի, ե՛ւ վարչապետը: Հնչում են նաեւ մտքեր, թե իբր 2017թ. ընտրությունները ապօրինի են, քանի որ ընտրողների` ՀՀԿ-ի ցուցակի տրված ձայները ոչ թե արտահայտում են մարդկանց իրական իղձերը, այլ եղել են ընտրակաշառքների ազդեցության ներքո: Չի բացառվում, որ ինչպես ՀՀԿ-ի, այդպես էլ ընտրության այլ մասնակիցներին տրված ձայների որոշ մասը իսկապես ստացվել է կաշառքի միջոցով: Սակայն, եթե պնդեն, թե իբր ընտրողների մեծ մասը կաշառք է վերցրել, նույնն է, թե ասեն, որ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը անսկզբունք կաշառակերներ են: Իհարկե, այդպես չէ: Եվ նրանք, ովքեր փորձում են կաշառակերության մեջ մեղադրել մեր ժողովրդին, պետք է հասկանան, թե ինչպիսի ծանր մեղք են վերցնում իրենց վրա: Հետեւապես նորից գալիս ենք այն պնդմանը, որ ընտրությունը եղել է օրինական, եւ Ազգային ժողովի մեծամասնությունն այսօր փաստացի զրկվել է իր սահմանադրական գործառույթներից: Այլ բան, եթե ժողովրդի մեծամասնությունը այս մեկ տարվա ընթացքում փոխել է իր կարծիքը: Սակայն ո՛չ արտաքին, ո՛չ էլ ներքին քաղաքականության մեջ չի եղել որեւէ մի արտառոց երեւույթ կամ դեպք, որի արդյունքում կարող էր շրջվել ժողովրդի մեծամասնության կարծիքը կամ դիրքորոշումը: Այլ բան է, որ անցնող մեկ տարվա ընթացքում կառավարությանը չհաջողվեց կտրուկ բարելավել սոցիալ-տնտեսական վիճակը: Կատարվել են բազմաթիվ սխալներ, որոնց մասին ես բազմիցս ու հրապարակավ հանդես եմ եկել: Սակայն չի եղել այնպիսի մի ճակատագրական իրադարձություն, որի արդյունքում մեծամասնությունը այլեւս չէր կարող շարունակել իրականացնել ընդամենը մեկ տարի առաջ ժողովրդի կողմից իրեն տրված սահմանադրական լիազորությունները: Եվ չեմ կարծում, որ այն ուժերը, որոնք օգտվեցին երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակից, ունեն կախարդական փայտիկ, որով անմիջապես կամ թեկուզ կարճ ժամանակում կփոխեն երկրում ստեղծված իրավիճակը` գերհարուստների անարդար ձեռք բերված ունեցվածքը կբաժանեն աղքատներին, բոլորին կապահովեն արժանավայել աշխատանքով, կբացեն ավտոճանապարհները եւ երկաթգիծը եւ այլն: Առավել եւս, որ ճնշումների ու սպառնալիքների ներքո իշխանության ձգտող ուժերը չեն ներկայացրել հոդաբաշխ սոցիալ-տնտեսական ծրագիր, որով կլուծեն երկրում ստեղծված բազմաթիվ եւ շատ ծանր խնդիրները:  Միշտ չէ, որ ամեն մի նորը ավելի լավ է հնից: Հիշում եմ, որ Սովետական Միության փլուզման ժամանակ շատ մարդիկ անկեղծ ուրախանում էին, չպատկերացնելով, թե ինչպիսի արհավիրքներ են սպասվում մեր երկրին ու ժողովրդին, ինչպիսի ծանր պատերազմ, ցուրտ ու մութ տարիների դժոխային տանջանքներ, արտագաղթ, տնտեսության փլուզում եւ այլն: Գուցե, եթե ես լինեի փողոց դուրս եկած երիտասարդների տեղը, նույնպես բացառապես հայրենասիրական զգացմունքներից ելնելով, դուրս կգայի բողոքի ցույցերի եւ կպահանջեի իշխանափոխություն: Սակայն ինչպես ասում են, եթե երիտասարդ ես եւ տաքարյուն ռոմանտիկ չես, ապա չունես սիրտ: Իսկ եթե տարեց ես ու տաքարյուն ռոմանտիկ ես, ապա չունես ուղեղ: Հետեւապես, որպես պատգամավոր, պետք է ասեմ, որ խորը մտահոգություն ունեմ նախեւառաջ խիստ բացասական նախադեպից` ոչ թե ընտրություններով, այլ փողոցում իշխանության հարցերը լուծելուց: Չէ՞ որ մեկ տարի հետո գուցե մեկ ուրիշը կհավաքի մի քանի տասնյակ հազար մարդ եւ նորից կփակի փողոցները եւ ազդանշանային հոգեբանական ճնշումների կենթարկի մեր ազգաբնակչությանը: Դե ինչ, տարին մեկ պետք է իշխանափոխությո՞ւն անենք, այդպես պետություն չեն կառուցում, զարգացած ազգ չեն դառնում: Այսպես որոշ երկրներում, միմյանց դեմ պայքարելով, իրարից իշխանություն են խլում ցեղախմբերը:

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի ձեռքով հարված հասցնել Հայաստանին. ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Ես նաեւ խիստ կասկածներ ունեմ, որ տեղի է ունեցել աշխարհաքաղաքական բնույթի հեղաշրջում, այսինքն` մեր ստրատեգիական համագործակցությունը եւ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխարինվելու են Արեւմուտքով: Դրա համար կան բազմաթիվ նախադրյալներ, որոնցից վերջինը Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումն էր ՀՀ Ազգային ժողովում, որին, ի դեպ, ես կողմ չեմ քվեարկել: Անկախ նրանից, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը սկսել է ակտիվորեն հրաժարվել իր նախընտրական ծրագրում եւ քաղաքական ու պատգամավորության գործունեության ընթացքում փաստված հակառուսական դիրքորոշումից ու դրսեւորումներից, շատերի համար ակնհայտ է, որ իշխանության է գալիս խիստ արեւմտամետ եւ ընդգծված հակառուսական ուժ, դրա բոլոր` մեր երկրի համար բացասական հետեւանքներով: Ինչ վերաբերում է Նիկոլի վերջին օրերի բառերին, թե իբր նա հենց այնպես էր խոսում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, ապա դրանց հավատալու ես որեւէ հիմք չունեմ: Իսկ եթե անգամ դա ճշմարտություն է, ապա այդ ճշմարտությունը կվկայի, որ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի սկզբունք: Ինձ համար գրեթե ակնհայտ է հեղաշրջման «գունավոր» բնույթը: Եվ այն, որ արեւմտյան բազմապիսի աղբյուրներից ֆինանսավորվող գործիչները, հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները եւ անգամ աղանդավորները մասնակից էին այս` վիճելի սահմանադրականությամբ գործըթացին, ապացուցում է իմ խոսքերի ճշմարտացիությունը:

Սրանից 100 տարի առաջ մոտավորապես նույն գաղափարախոսությունը ունեցող ուժերի գործողությունների արդյունքում Հայաստանը ստանձնեց Արեւմուտքի ջատագովի ու հակառուսական քաղաքականության իրականացնողի ճանապարհը: Դրանից անմիջապես օգտվեցին Թուրքիան եւ Ադրբեջանը: Արդյունքում` Սեւրի պայմանագիրը մնաց թղթի վրա ու խարան դարձավ Միացյալ Նահանգների ու Անտանտայի պետությունների համար, եւ դրան փոխարինեց խայտառակ ու ազգակործան Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Կարծես թե, մենք նորի՞ց 100 տարի անց ոտք ենք դնում այդ սխալ ու ազգակործան ճանապարհի վրա` իր բոլոր բացասական հետեւանքներով...

Անկախ ամեն ինչից, անկախ սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններից, պետք է հանուն արդարության նշել, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց երկիրը 10 տարի պահել անցնցում, սահմանները` անառիկ, եւ ապահովել դանդաղ, ոչ բավարար, սակայն տնտեսական աճ եւ ներքաղաքական համերաշխություն, որը պահպանելու համար անգամ նա գնաց հրաժարականի: Ահա այս մտորումներն ու մտահոգություններն են, որ ինձ բերում են այն եզրահագնման, որ ես իրավունք  չունեմ կողմ քվեարկել «ազգային միասնության թեկնածու» հռչակվող Նիկոլ Փաշինյանին: Ես երբեք չեմ կարող քվե տալ իր գաղափարազրկությունը խոստովանած եւ նախկինում ունեցած գաղափարական սկզբունքները ուրացած մարդուն: Միաժամանակ հայտարարում եմ, որ շարունակելու եմ այն գործունեությունը, ինչով զբաղվել եմ վերջին 30 տարիների ընթացքում: Այսինքն` ծառայելու եմ իմ երկրին ու ժողովրդին, անկախ նրանից` կլինեմ իշխանության, թե ընդդիմության մեջ: Միաժամանակ հավաստիացնում եմ իմ քաղաքական եւ գաղափարական օպոնենտներին, որ երկրի համար անհրաժեշտ հարցերում ժողովրդին օգտակար լինելու համար առանձին հարցերում կարող եմ նաեւ համագործակցել նրանց հետ: Բայց ոչ երբեք ի հաշիվ իմ գաղափների ու սկզբունքների:

ԱԺ պատգամավոր,
ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

Սա սիոնիստական-մասոնական դավադրություն է` ուղղված Հայաստանի պետականության դեմ

«ԱՅՍ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ» ՎՐԱ ԿԱՆ ՋՀՈՒԴԱԿԱՆ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐ»

Տարիներ առաջ ԱՄՆ-ից հայրենիքում հաստատված եւ արդեն վերջերս ՀՀ քաղաքացի դարձած ՀԱՅԿ ՆԱԶԱՐՅԱՆԻ համար վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած  երեւույթը սարսափելի ու տհաճ է. «Սա «ազգային զարթոնք» չէ, ինչպես ամբոխը եւ թշնամական պրոպագանդան տարածում է, սա պարզապես մի աղանդական շարժում է, որը տասնյակ հազարավոր մարդկանց ուղեղներն է լվանում: Ես այսպես ատելությամբ լցված մարդիկ Հայաստանում երբեւիցե չէի տեսել: Ով որ չի ընդունում եւ մի կարծիք է հայտնում իրենց աղանդի առաջնորդի դեմ, միանգամից հարձակման է ենթարկվում: Իրենք մտածում են, որ ով նիկոլական չէ, հաստատ ուրեմն «սերժիկ» է ու «դավաճան»: Այս հոգեկան հիվանդներից եւ տգետներից բաղկացած ամբոխը նույնիսկ այն դասատուներին է անվանում «դավաճաններ», ովքեր չեն թողում իրենց ուսանողները մասնակցեն ցույցերին եւ, այսպես կոչված, «ժողովրդական շարժմանը»: Իրենք նաեւ այն դերասաններին ու երգիչներին են անվանում «դավաճաններ», ովքեր չեն կանգնել «ժողովրդի» կողքին, որովհետեւ չեն ցանկացել խառնվել քաղաքականությանը, որը շատ հասկանալի է դերասաների ու երգիչների համար: Նիկոլականները շատ կեղտոտ բառապաշառով նաեւ սպառնում են այդ տեսակ մարդկանց եւ սկսել են ցուցակ կազմել` «ազգի դավաճանների»: Դա նույն բանն է, ինչ բոլշեւիկներն էին անում Ռուսաստանում, եւ այս երեւույթը շատ չի տարբերվում մարքսիստական հեղափոխությունից: ... Սա խելագարություն է: Որտե՞ղ են այս նիկոլականների սերը, հանդուրժողականությունը եւ եղբայրությունը, այն ամենը, ինչ իրենք քարոզում են: Իրենք Սերժ Սարգսյանին էին քնադատում ու անվանում «բռնապետ» (որը շատ ծիծաղելի էր ինձ համար), իսկ իրենք են այժմ ցանկանում կառուցել բռնապետություն...Հարկավոր է նշել, որ ժողովրդի մեծամասնությունը դեմ է Նիկոլ Փաշինային եւ բացարձակապես չի վստահում այդ խամաճիկին, ուղղակի նրանք, ովքեր հետեւում են Նիկոլին, շատ ձեն են հանում, իսկ նրանք ովքեր դեմ են, չեզոք դիրք են գրավում եւ լռում են, որովհետեւ վախում են վիճել մարդկանց հետ եւ «ընկերներ» կորցնել: Ես էլ կասկած չունեմ, որ այս «ժողովրդական շարժման» վրա կան ջհուդական մատնահետքեր, եւ սա սիոնիստական-մասոնական դավադրություն է` ուղղված Հայաստանի պետականության դեմ»:

Քոչարյանի խոսնակը Փաշինյանի մասին. ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

ԱՄՆ-ի բարեկեցիկ կյանքը թողնելով անցյալում` վերջին տարիներին հայրենիքում բնակություն հաստատած Հ. Նազարյանը գրեթե համոզված է, որ Սփյուռքում մեր հայրենակիցները այս ամենից հետո չեն էլ վերադառնա Հայաստան` մշտական բնակության. «Համոզված եմ, ով էլ լինի երկրի ղեկավար, ժողովուրդը նորից կշարունակի իր նույն բողոքները նույն խնդիրների մասին, գուցե ավելի շատ, եւ այն սփյուռքահայերը, ովքեր պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը, չեն վերադառնա Հայաստան: Ժողովուրդը հիմա տաքացած է, բայց երբ սթափվի, կգիտակցի իրականությունը: Հուսով եմ, որ այս ամեն ինչից հետո ժողովուրդը կհասկանա, որ մեր ազգի խնդրի արմատը այնքան խորն է, որ միայն ղեկավարներ փոխելով` շատ քիչ բան կփոխվի»:

«Սա կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ». Կոնստանտին Զատուլին

02.05.2018  ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Սա կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ». Կոնստանտին Զատուլին

ՀՀ խորհրդարանում երեկ տեղի ունեցած վարչապետի ընտրություններում «Ելք» խմբակցությունից առաջադրված միակ թեկնածուն` Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ, իսկ ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ` կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ` 56: Հայաստանյան իրավիճակի նման շրջադարձի մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ:

«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՈՐԵՎԷ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ»

–Պարոն Զատուլին, Նիկոլ Փաշինյանն ինչքան էլ փորձում է վստահեցնել, որ կարեւորում է հայ-ռուսական հարաբերությունները, այլեւս հաշտվել է այն իրողության հետ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ է, բայց այս օրերին ակնհայտ էր պրոամերիկյան ոգեւորությունն ու աջակցությունը նրան, ինչն այլ բան է վկայում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ նրա ընտրվելու դեպքում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձային փոփոխություն տեղի կունենար:

– Մինչ այս պահը միշտ, երբ մենք ծանոթանում էինք ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների դիրքորոշումներին, համարում էինք, որ «Ելքի» արտահայտած մտքերը հիմնականում ավելի մոտ էին Արեւմուտքին: Ըստ էության, ասում էին, որ պետք է ձգտել դեպի Եվրամիությանը, իսկ այն, ինչ վերաբերում է հետխորհրդային տարածքին, ԵԱՏՄ-ին, Հայաստանի համար առաջնահերթություն չէ: Մինչդեռ առաջնահերթ է Եվրոպան, ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունները: Մենք, իհարկե, հիմա էլ ենք նրանց այդպես ընկալում: Սակայն վստահ եմ, որ ՀՀ քաղաքացների ճնշող մեծամասնությունը, այդ թվում նաեւ նրանք, ովքեր մասնակցում էին ցույցերին` ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու, եւ նրանք, ովքեր չէին մասնակցում այդ ցույցերին, բոլորն էլ ունեն մեկ համոզմունք, որ հայ-ռուսական համագործակցությանը որեւէ այլընտրանք չկա: Կարելի է պահանջել եւ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, որի ականտեսը եղանք, բայց պետք է նաեւ անկեղծորեն ընդունել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ավելին է, քան իշխանության դեմքերի փոփոխությունը: Նույնը կարող եմ ասել նաեւ Ռուսաստանի պարագայում` ով էլ լինի ՌԴ նախագահը, վարչապետը, ռազմավարական մոտեցումը պետք է անփոփոխ լինի, եւ ընդունենք, որ Ռուսաստանը եւ Հայաստանը փոխլարացնում են իրար: Իհարկե, պետությունների հնարավորությունները տարբեր են, բայց նրանց համագործակցությունը միանգամայն բնական է, իսկ դրա բացակայությունը` անբնական: Այս առումով` կարծում եմ` մեր հարաբերությունները կշարունակվեն ու կզարգանան:

Ինչ է քննարկել Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ . «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

«ՄԵԶ ԴԺՎԱՐ ԿԼԻՆԻ ԱՇԽԱՏԵԼ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԻՐԱՐ ՀԵՏ»

– Եթե վստահ եք, որ հայ-ռուսական հարաբերություններն անկախ ամեն ինչից կշարունակվեն ու կզարգանան, այդ դեպքում` ի՞նչ մտահոգություն ունեիք, որ այս օրերին Երեւանում էր ՌԴ-ից բավականին պատկառելի պատվիրակություն:

– Մեզ մտահոգում է Հայաստանի հնարավոր երկար քաղաքական ապակայունությունը: Մենք լրջորեն հիմքեր ունենք մտահոգվելու, որ իրավիճակը կարող է դուրս գալ օրինական սահմաններից: Մտահոգվում ենք, որ սա օրինակ կլինի ոչ միայն հայ հասարակության համար, որ փողոցի, ճնշման ճանապարհով կարելի է պարտադրել ներքին քաղաքականության մեջ որոշումներ: Մտահոգվում ենք, որ նախադեպ կլինի` փողոցային հայտարարություններով իշխանություններից քվեներ կորզելու եւ իշխանության գալու: Ես այս ամենն ասում եմ` առանց թաքցնելու: Պատկերացնո՞ւմ եք, որ վաղն էլ կարող է ինչ-որ մեկը գոհ չլինել ընտրության արդյունքներից, ու, օրինակ, ասի` ես բռնի ուժով պետք է իմ թեկնածությունը պարտադրեմ եւ թքած ունեմ Սահմանադրության վրա էլ, խորհրդարանի վրա էլ, ինչ կուզեմ կանեմ: Պետք է հասկանան, որ սա ամենալուրջ ձեւով կազդի մեր հարաբերությունների վրա: Ուղղակի մեզ դժվար կլինի աշխատել եւ համագործակցել իրար հետ: Անօրինական պետությունը ինչպե՞ս պետք է դիմի օրինական պետությանը համագործակցության համար: Այս առումով` մեր հարաբերությունները դե յուրեից, կարող են փոխարինվել դե ֆակտոյի:

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՆՏԻՑ ԱԶԱՏԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԵՎ ՆՊԱՍՏԵՑ, ՈՐ «ԵԼՔԸ» ՀԱՅՏՆՎԻ ԱԺ-ՈՒՄ»

– Ի վերջո, որտե՞ղ սխալվեց ՀՀ երրորդ նախագահ, պաշտոնաթող վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որ հայաստանյան ներքաղաքական կյանքն այսպիսի շրջադարձ ունեցավ:

– Սերժ Սարգսյանը փորձառու քաղաքական գործիչ է, որը մի փոքր գերագնահատեց իր ուժերը եւ թերագնահատեց այն փաստը, որ չհաշված ունեցած տնտեսական հաջողությունները, ամեն դեպքում, երկրի բնակչությունն ապրում է բավականին աղքատ: Իրականում խոցված էր մարդկանց մոտ արդարության զգացումը: Եվ կարծում եմ՝ նա նախաձեռնելով քաղաքական ռեֆորմ, ունենալով հիանալի հնարավորություններ՝ ինքն էլ չնկատեց, թե ինչպես ինչ-որ պահի դրանից օգտվեց Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, ժամանակին հենց Սերժ Սարգսյանը ազատեց բանտից Փաշինյանին, եւ էլ ով, եթե ոչ նա նպաստեց, որ «Ելքը» հայտնվի Ազգային ժողովում:  Իհարկե, գիտեմ, թե հիմա Նիկոլ Փաշինյանի եւ իր համախոհների կողմից ինչքան մեղադրանքներ են հնչում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին: Բայց նաեւ հիանալի գիտեմ, որ ընտրությունների ժամանակ էական աջակցություն է ցուցաբերվել Նիկոլ Փաշինյանին եւ իր կողմնակիցներին, ինչի շնորհիվ էլ հայտնվեցին խորհրդարանում: Ըստ իս, Սերժ Սարգսյանը ինչ-որ բան թերագնահատեց եւ ժամանակին չարեց եզրակացություններ: Միեւնույն ժամանակ, ուզում եմ հիշեցնել, որ 2017 թվականի հայաստանյան ընտրությունները դիմադրութուն չառաջացրին եւ ամեն դեպքում, ամեն ինչ լավ էր ընթանում: Բայց, ինձ թվում է, երբ Սերժ Սարգսյանը տեսավ, որ փողոցում Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը գնալով ավելի է մեծանում, սա շատ խոր ազդեցություն ունեցավ իր վրա եւ մեկ գիշերվա մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշում կայացրեց: Մինչեւ հիմա ինձ համար անհասկանալի է՝ ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, որ իր հրաժարականի հայտարարության մեջ նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր: Ի՞նչն էր ճիշտ, սա պետք է բացատրել, իսկ նա մինչեւ վերջ այդպես էլ չբացատրեց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

ՀՀԿ-ն առնվազն 10 ձայն կտա Նիկոլ Փաշինյանին

02.05.2018  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ 

ՀՀԿ-ն առնվազն 10 ձայն կտա Նիկոլ Փաշինյանին

Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀԿ խմբակցության նիաստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստում ընդունվեց որոշում եւ խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի հանրապետական խմբակցությունը, իր թեկնածուին ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլում կրկին չի առաջադրելու եւ աջակցելու է առաջադրված թեկնածուին դառնալ վարչապետ: Սա նշանակում է, որ հանրապետականը տալու է մոտ տաս ձայն Նիկոլին Փաշինյանին, որպեսզի նա լրացնի իրեն չբավարարող ձայները եւ ընտրվի վարչապետ: 

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Հայաստանը մայիսի 8-ին կունենա վարչապետ, իսկ ՀՀԿ-ն աջակցելու է Խորհրդարանի 1/3 կողմից առաջադրված թեկնածուին։

 

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՀՌՉԱԿ «ՏՐԻԲՈՒՆԱԼՆԵՐ»

02.05.2018  ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՀՌՉԱԿ «ՏՐԻԲՈՒՆԱԼՆԵՐ»

Վերջին օրերին Ֆեյսբուք սոցիալական ցանցում ամենաագրեսիվ հեղափոխական ակտիվիստների կողմից ստեղծվում են, այսպես կոչված, «տրիբունալներ»: Անգամ հրապարակային դաշտում հնչում են չհամաձայնողներին ինքնադատաստանի ենթարկելու, այսպես ասած, «լոմելու» կոչեր: Դա հույժ անհանգստացրել է անգամ հեղափոխության մասնակից շատերին, եւ նրանք քայլեր են ձեռնարկում` դրա դեմն առնելու համար: Սակայն ԱԺ քվեարկությունից հետո, կարծես թե, հենց այդ ադեկվատ ակտիվիստները հայտնվում են առաջին թիրախների դերում:

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը. Արա Բաբլոյան

02.05.2018  ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը. Արա Բաբլոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում եւ հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելուց:

 ներկայացնում են ԱԺ նախագահի հայտարարությունը.

«Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին եւ հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում է աղաղակող ապօրինություններ, ինչի հետեւանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը։ Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել՝ սոցիալական ցանցերում, փողոցներում եւ հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների եւ հասցեների հրապարակումը։

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից։ Նմանատիպ գործողությունները չեն կարող հանգեցնել որևէ դրական տեղաշարժի, չեն կարող տեւական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների եւ մեր քաղաքացիների կողմից: Մեկ անգամ եւս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին եւ հատկապես երիտասարդությանը ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն եւ հանդուրժողականություն»:

Հայաստանին լուրջ հետեւանքներ են սպասվում. Վլադիմիր Ջաբարով

02.05.2018  ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանին լուրջ հետեւանքներ են սպասվում. Վլադիմիր Ջաբարով

Հայաստանում քաղաքական ճգնաժամի ուժային լուծման տարբերակը, որի կոչ է արել ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, անթույլատրելի է եւ կասկածի տակ է դնում վարչապետի ընտրության օրինականությունը։ Երկրին լուրջ հետեւանքներ են սպասվում, այդ թվում՝  արտաքին քաղաքակության ոլորտում։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Չի կարելի այդպես իշխանության գալ, քանի որ հետագայում այդ վարչապետի օրինականությունը կասկած կհարուցի»,–ասել է Ջաբարովը։ Նրա խոսքով՝  իրադարձությունների այդպիսի զարգացումը Հայաստանի համար հղի է լուրջ հետեւանքներով ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում։ «Երեւանը թշնամիներ ունի, որոնք չեն հապաղի այս իրավիճակից օգտվել»,–հավելել է սենատորը։

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Իրավիճակը երկրում նա տագնապալի է անվանել. «Այն բանից հետո, երբ Փաշինյանը կոչ է արել անհնազանգության ցույցեր իրականացնել, արգելափակել կենսական կարեւորություն ունեցող ճանապարհները, մեծապես աճում է ոստիկանության եւ ընդդիմադիր առաջնորդի կողմնակիցների բախման հնարավորությունը»։

Ջաբարովը կողմերին բանակցությունների կոչ է արել եւ հույս հայտնել, որ սթափ դատողությունը արդյունքում կհաղթանակի. «Շփոթեցնում է, որ կառավարման նախագահական ձեւից խորհրդարանական կառավարման ձեւին անցումը շատ ցավոտ է՝ նշանակում է՝ ամեն ինչ չէր մտածված։ Ակնհայտ է հիմա, որ իրավիճակը ինչ–որ պահի բաց է թողնվել»,–ենթադրում է նա։

Սենատորի կարծիքով՝ անհրաժեշտ է անհապաղ խորհրդարանական ընտրություն անցկացնել եւ փոփոխել երկրի վարչապետի ընտրման կարգը, օրինակ, խորհրդարանական կուսակցությունների կոալիցիայի հիմքի վրա։

Ցուցարարները նաև խուզարկում էին շտապօգնության մեքենաները

02.05.2018  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ 

Ցուցարարները նաև խուզարկում էին շտապօգնության մեքենաները

Այսօր փողոցները փակած ցուցարարները որոշ դեպքերում շտապօգնության մեքենաներին ճանապարհ տալուց առաջ բացում էին դռները և նայում` թե ներսում ով կա:

Դա եղավ այն բանից հետո, երբ սոցցանցերում սադրիչ ապատեղեյկատվություն տարածվեց, իբր շտապօգնության մեքենաները փոխադրում են ՀՀԿ-ական պատգամավորներին:

Վտանգված է առողջության պահպանման ու կենսական կարեւորության այլ իրավունքների իրականացումը. ահազանգում է ՄԻՊ-ը

02.05.2018  ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վտանգված է առողջության պահպանման ու կենսական կարեւորության այլ իրավունքների իրականացումը. ահազանգում է ՄԻՊ-ը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ վաղ առավոտից ստացվում են ահազանգեր, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով քաղաքացիները չեն կարողանում իրացնել առողջության պահպանման ու կենսական կարեւորության այլ իրավունքներ: Այդ ահազանգերը վերաբերում են բժշկական օգնություն ստանալու, քաղաքացիների կողմից իրենց բնակարաններ կամ տներ, աշխատավայրեր հասնելու դժվարություններին եւ այլն: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

«Այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանի աշխատակազմի ձեռնարկած քայլերը վկայում են, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով իրավասու մարմինների համար առաջացել են իրենց պարտականությունների կատարման լուրջ դժվարություններ կամ խոչընդոտներ:

Խիստ մտահոգիչ են տեղեկություններն այն մասին, որ շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները ցուցարարները կանգնեցնում, ստուգում ու դրանից հետո նոր միայն, սեփական հայեցողությամբ, թույլատրում են տեղաշարժվել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր, որ ճանապարհների փակ լինելու պատճառով բժիշկները չեն կարողանում հասնել կանչի վայրեր:

Մտահոգիչ է այն, որ քաղաքային ճանապարհներ ու մայրուղիներ փակելու նպատակով մեքենաների դիմաց կանգնեցվում են դպրոցահասակ, այդ թվում՝ առերևույթ տարրական դասարանների երեխաները»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

Փարաքարում լարված իրավիճակ է, քաղաքացիները ճամպրուկները վերցրած ոտքով քայլում են դեպի օդանավակայան

02.05.2018 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ 

Վաղ առավոտից Փարաքարում լարված իրավիճակ է: Ցուցարարները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը: Ոստիկաններին ոչ մի կերպ չի հաջողվում բացել ճանապարհը: Խցանման մեջ հայտնվածների թվում կան մարդիկ, ովքեր ուշանում են թռիչքից: Կան քաղաքացիներ, որ ճամպրուկները վերցրած ոտքով քայլում են դեպի օդանավակայան:

ՆԻԿՈԼՆ ԻՐԵՆ ԱՋԱԿՑԱԾ ՄՈՆՈՊՈԼԻՍՏՆԵՐԻՆ Է՞Լ Է ԱՊԱՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՆԵԼՈՒ

02.05.2018  ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

ՆԻԿՈԼՆ ԻՐԵՆ ԱՋԱԿՑԱԾ ՄՈՆՈՊՈԼԻՍՏՆԵՐԻՆ Է՞Լ Է ԱՊԱՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՆԵԼՈՒ

Թեեւ Փաշինյանը, երեկ ԱԺ-ում ներկայացնելով իր ծրագրերը, հայտարարեց, որ Հայաստանում մի օրում վերջ կդնի մոնոպոլիաներին, սակայն փաստն այն է, որ «թավշյա հեղափոխության» եւ  Նիկոլի վարչապետական հակումներին աջակցող մեծահարուստների, այդ թվում՝ մոնոպոլիստների պակաս չկա: Այդ «կադրերիցե քանի՞սն են ներկայացված, ասենք, ԲՀԿ-ում. միայն Գյումրիի երբեմնի քաղաքապետ, երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը բավական է ամեն լավ տպավորություն հարամելու համար: Բացի այդ, ցույցերին մասնակցություն ունեցան որոշ տնտեսվարողներ, ովքեր, ի դեպ, շուկայում կայացել եւ անուն են ձեռք բերել հենց այն իշխանությունների օրոք, որոնց այսօր Նիկոլի կողքին կանգնած անխնա փնովում են: Ինչպես օրինակ, «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերեր Վարդանյան եղբայրները, «Բարի Սամարացի» ընկերությունը եւ այլք: Օրինակ՝ «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր Հովհաննես Հովակիմյանն իր ակնհայտ աջակցությունն էր հայտնում Փաշինյանին՝ ողջ ցույցերի ընթացքում: Ավելին, «Բարի Սամարացի» ընկերության ամբողջ աշխատակազմը, ընկերության հիմնադրի գլխավորությամբ, միացել են անգամ շարժման առաջնորդների հայտարարած համահայկական գործադուլին: Մինչդեռ չմոռանանք, որ Հովակիմյանի անունը, ով, ի դեպ, այս օրերին ֆեյսբուքյան տարբեր էջերով կոչ է անում բոլորին՝ միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը՝ «հանուն հայ ժողովրդի, հանուն մեր երկրի ու երիտասարդների ապագայի», կապվում է ՀՀ-ում գործող աղանդավորական կառույցներից մեկի հետ: Մասնավորապես, ըստ տարածված լուրերի, նա աղանդավորական կազմակերպություններից մեկի ակտիվ հետեւորդն է, որոնք իրենց անդամներին քույր եւ եղբայրով են դիմում: Չար լեզուները ասում են նաեւ, որ վերոհիշյալ ընկերությունում եւս հանձնարարված է միմյանց քույր եւ եղբայրով դիմել, ինչպես մեր աղբյուրն է ասում. «Դա օրենքի նման մի բան է այդ ընկերությունում աշխատողների համար»:

Ինչ վերաբերում է «Գրանդ Հոլդինգին», ապա այստեղ, թերեւս, ամենատիպականը վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի  ֆեյսբուքյան գրառումն է. ««Գրանդ Հոլդինգ» ջան, ինչ անցաք ժողովրդական շարժման կողքը, «Արարատ» ծխախոտս 550 դրամից դարձավ 600 դրամ: «Ժողովրդիս ջանին մեռնեմը» գրպանին մեռնե՞լն է...»Իսկ այն, որ ամենեւին էլ միայն «Արարատը» չի թանկացել, կհաստատի ամեն մի ծխող:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

«Ինչո՞ւ ինձ այսօր թույլ չտվեցիք հասնեմ իմ հիվանդներին». մանկաբարձ-գինեկոլոգ

02.05.2018  ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ 

«Ինչո՞ւ ինձ այսօր թույլ չտվեցիք հասնեմ իմ հիվանդներին». մանկաբարձ-գինեկոլոգ

«Հարգելի՛ քաղաքացիներ (կապ չունի իշխանութուն, թե՝ ընդդիմություն), ասենք իմ համար միևնույն է, ինչո՞ւ այսօր ինձ թույլ չտվեցիք հասնեմ իմ հիվանդներին», - ֆեյսբուքյան իր էջում գրում է մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից խաթարվել է Երեւանի ողջ երթեւեկությունը, փակ են բոլոր ճանապարհներն ու տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ մետրոն:

Փակ ճանապարհներ՝ Երևանում. 24-ամյա հղի կնոջը «Էրեբունի» ԲԿ են տեղափոխել փրկարարները

02.05.2018  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ 

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Փակ ճանապարհներ՝ Երևանում. 24-ամյա հղի կնոջը «Էրեբունի» ԲԿ են տեղափոխել փրկարարները

Մայիսի 2-ին, ժամը 10:51-ին  Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ մշտական տեղակայման վայր վերադառնալու ճանապարհին՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծ և Քրիստափոր փողոցների խաչմերուկում, ցուցարարները փակել են ճանապարհը, ինչի հետևանքով տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենան չի կարողանում ուղևոր հղի կնոջը տեղափոխել «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները Մ. Մ.-ին (ծնված 1994 թ.) տեղափոխել են Էրեբունի ԲԿ:

Սփյուռքում բնակություն հաստատած հայտնիները հայրենիք վերադարձել են ժամանակավոր

02.05.2018  ՄՇԱԿՈՒՅԹ

Սփյուռքում բնակություն հաստատած հայտնիները հայրենիք վերադարձել են ժամանակավոր

Հետաքրքիր է այս օրերից հետո Սփյուռքում հաստատված քանի՞ հայտնի արտիստ վերջնականապես կվերադառնա հայրենիք, դժվար է ասել, որովհետեւ փոխաբերական իմաստով ասած` ամեն օր մսով սնվողը կհրաժարվի կարտոֆիլից: Ասել է թե, իրենց ամեն ինչով ապահովված` բարեկեցիկ կյանքի ու կարիերայի հեռանկարների տեսլականի վրա, գոնե առաջիկա հինգ տարում դժվար թե խաչ քաշեն ու վերադառնան չարքաշ կյանքի: Փոխարենը, ապահովված հեռվից մատ թափ տալով դաս կտան հայրենակիցներին, թե ինչպես ապրեն, կամ` ում ընտրեն երկրի ղեկավար:

Ճիշտ է, գտնվեցին սփյուռքահայեր, ովքեր Հայաստան հասան թավշյա հեղափոխության ծափերին` վերջին օրերին, «փրկելու» հայրենիք, բայց նրանք բոլորն էլ անխտիր չեն թաքցնում, որ իրենց ապագան տեսնում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի ապագա Հայաստանում, որի համար իրենք եկել են պայքարելու, այլ` եվրոպաներում: Ընդ որում, այդ կարծիքին են ոչ միայն օտար հողում բնակություն հաստատած սովորական հայերը, այլ նաեւ հանրային դեմքերը:

«ԳՆՈՒՄ ԵՄ ՀԵՏ ՈՒ ՆՈՐԻՑ ՇԱՐՈՒՆԱԿԵՄ ԻՄ ԲԱՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ` ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳԵՐՈՒՄ»

Օրինակ` վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի ՇՊՌՕՏԸ, օրեր առաջ ԱՄՆ-ից եկել է Հայաստանը «փրկելու» ու Հանրապետության հրապարակում հարթակից ելույթ ունենալուց հետո հանուն Փաշինյանի իր հիթ դարձած «Կտրիճ Դավո» երգը կատարեց ակապելլա` ուստա չալեն փոխարինելով` ուստա Նիկոլ... Ինչեւէ, թեպետ արժանացավ դրական արձագանքի, սակայն հրապարակում հավաքված մեծամասնությանը դուր չէր եկել, մասնավորապես ասելով, թե` մի լուրջ ու կշիռ ունեցող երգչուհի չկա՞ր որ նրան էին բերել, թեպետ փաստենք, որ հարթակում այս օրերին կշիռ ունեցող արտիստներից քչերն են ելույթ ունեցել, ու ինչպես արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն էր ասում` հանգած հրաբուխներին կրկին արթնացրել են` հարթակ տրամադրելով: Ինչեւէ, Շպռօտն այս ամենից նեղսրտած իր ֆեյսբուքյան էջում իրեն մերժող հանրությանը գրել է. «Ոմանքիրենց դժգոհութունն էին հայտնումասում էինմի հատ լուրջ ու ծանրերգչուհի չկարոր Շպռօտին հանեցիք բեմ... Իհարկե կան... էնքան ծանրորբեմը իրենց ծանրությունից կկոտրվի... Կամ ինձ վճարել ենոր գամ ու ձեռիհետ էլ ինձ փիար անեմ... Ոչսիրելիներսես փիարի կարիք չունեմիսկտոմսս ես եմ գնելի դեպտանս վարձի գումարովհեսա նորից գնում եմհետ ու նորից շարունակեմ իմ բանվորի կյանքըՄիացյալ Նահանգներում»:

ՌԵՏՐՈ. ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

ՀԱՅՐԵՆԻՔԸ «ՓՐԿԵԼՈՒ» Է ԵԿԵԼ ՆԱԵՎ ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸ

Արդեն մի քանի օր է Հայաստանում է նաեւ դերասանուհի ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸ, դե, տիկին Խանջյանը, ժողովրդական խոսքով ասած` փողոց դուրս գալու համար խելքն իրենը չէ, միայն ափսոս, որ այս անգամ տիկին Խանջյանն ուշացավ ու մինչեւ հասավ Հայաստան, նախորդ դեպքերի նման ասֆալտին պառկելու անհրաժեշտություն չեղավ... Այս աժիոտաժից հետո նա էլ կրկին կվերադառնա եվրոպայի իր բարեկեցիկ կյանքին:

«ՀԱՆԿԱՐԾ ՏԵՍՆՈՒՄ Է, ՈՐ ԻՆՔՆ ԱՅԴ ՏԱՆԿԸ ՔՇԵԼ ՉԳԻՏԻ». ԴԵՐԱՍԱՆԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Այս օրերին Փարիզից Հայաստան է եկել նաեւ դերասան ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով թերեւս ադեկվատ ու նեյտրալ վերլուծություններ է անում` հայաստանյան իրավիճակի ու «թավշյա» հեղափոխության մասին խոսելով: Իր հարցազրույցներից մեկում Վարդան Պետրոսյանը շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի` երկիրը ղեկավարելու մասին նշում է. «Գիտեք, մարդ կարող է այնքան համարձակ լինել, որ չվախենա ու տանկի առաջ կանգնի, բայց, հետո, երբ նստում է այդ տանկի մեջ, հանկարծ տեսնում է, որ ինքն այդ տանկը քշել չգիտի...»:

ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱ՞Ր

Այնուամենայնիվ, թեպետ Փաշինյանը հստակ ծրագիր չի ներկայացնում, թե իր ընտրվելու դեպքում ովքեր կլինեն իր կառավարության կազմում, բայց կարծես թե նշմարվում է, թե Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում ով կստանձնի ապագա ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը: Թերեւս, վերջին օրերին ակտիվ   շրջանառվում է շարժման առաջին օրերից Փաշինյանի կողքին հավատարիմ կանգնած ՀԱՅԿՄԱՐՈՒԹՅԱՆԻ` Կարգին Հայկոյի անունը: Հետաքրքիր է, այն մարդիկ, ովքեր դժգոհում էին Արմեն Ամիրյանի աշխատաոճից, թե նա իբրեւ հայկական դարավոր մշակույթը վերածում է փիարի եւ պղծում, ինչ կարծիքի կլինեն կնոջ կերպարներ կերտած, կամ էլ` բերանը ծռելով գողական կերպարներով հանդես եկող Կարգին Հայկոյի մասին... Արդեն կարելի է ենթադրել, որ պաշտոնը ստանձնելու դեպքում Հայկ Մարությանը թատրոններին հրամայի դասական ժանրից հրաժարվել ու խաղացանկում ներառել իր կերտած կերպարներին համահունչ ներկայացումներ: Ի դեպ, երեկ, երբ առավոտից Ազգային ժողովում ընթանում էր ՀՀ վարչապետի քվեարկության հարցը, ԱԺ-ում էր նաեւ կարգին Հայկոն` Հայկ Մարությանը: Նա ընդգրկվա՞ծ էր այն 100 օտարազգի լրագրողների շարքերում, որոնք եկել էին լուսաբանելու վարչապետի ընտրությունները, կամ` թե որպես փորձագիտական շրջանակի ներկայացուցիչ էր հանդես գալիս, դժվար էր ասել, եւ դուրս էր տրամաբանությունից:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

02.05.2018 

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՆԳԼԵՐԵՆ ՍՈՎՈՐԻՐ, ԱՆԳԼԵՐԵՆ (ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՆԻԿՈԼԻՆ` ԻՐ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Վիկիլիքսի` նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած տեղեկանքը կեղծ է, նախագահը, օգտվելով Նիկոլի` անգլերենին լավ չտիրապետելու փաստից, նրան է ներկայացրել Լոնդոնի տնային կառավարիչներից մեկի կողմից տրված տեղեկանքը:

 

ՄԻՆՉԵՎ ԱՔԼՈՐԻ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՁԵՆ ԱԾԵԼԸ

Ըստ քաղտեխնոլոգների` Գագիկ Ծառուկյանը միանգամից դավաճանեց հա՛մ երկրորդ, հա՛մ երրորդ նախագահներին: Իսկ առաջին նախագահին դավաճանել էր դեռ քաղաքական գիրքը փակելուց առաջ:

 

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Եթե իմանայի, որ ըսենց են իշխանությունը վերցնում, Փարաքարը փակելու փոխարեն Երեւանի փողոցները կփակեի:

 

ՆԻԿՈԼԻ ՎԱՏ ԵՐԱԶԸ

Նիկոլ Փաշինյանը երազում  տեսել էր, որ վարչապետի միակ թեկնածու է առաջադրվել, երեք խմբակցություններ հայտարարել են, որ կքվեարկեն իր օգտին, ՀՀԿ-ն խոստացել էր, որ չի խոչընդոտի, բայց վարչապետ չէր ընտրվել:

 

 

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

Լավ, բա հիմա Նիկոլի անունը Գյումրու քաղաքապետ Բալասանյանի մարմնի ո՞ր մասին են գրելու, քանի որ ճակատին էլ գրելու տեղ չկա:

 

ՄԵՂԱ ԱՍՏԾՈՒՆ (ՆԻԿՈԼԻ ՄՈՏ ՀԱՅՏՆՎԱԾ ՏԱՐԱՏԵՍԱԿ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ, ՕԴԻՈԶՆԵՐԻՆ, ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ ԳՐԿԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մայր Աթոռից հայտնում են, որ ինչքան էլ Նիկոլը թալանչիների, տարատեսակ հեղինակությունների եւ համասեռամոլների մեղքերի թողություն տա, մեկ ա` Աստված վերից նայում ա:

 

ՈՂՈՐՄԻ ՔԵԶ, ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ (ՇԱԲԱԹՎԱ ԹԵՎԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

ՕԵԿ-ին` ՕԵԿ-ություն, ՀՅԴ-ին` ՀՅԴ-ություն, ԲՀԿ-ին` ԲՀԿ-ություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА