o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը ՀՀԿ-ական Նուշիկյանին «Դալմա» նվեր արեց

02.05.2019 13:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նիկոլը ՀՀԿ-ական Նուշիկյանին  «Դալմա» նվեր արեց

Ժամանակին, երբ նախկին «կոռումպացված» ռեժիմի վարչապետ Կարեն Կարապետյանը նույն ռեժիմի ներկայացուցիչ ՀՀԿ-ական պատգամավոր Գարեգին Նուշիկյանի ընկերությանը 99 տարով վարձակալության հանձնեց շուրջ 30 հա կազմող Դալմայի այգիները, մեծ աղմուկ բարձրացավ: Ընդդիմախոսները, ովքեր այսօր դարձել են իշխանավորներ, այն ժամանակ ասում էին, թե չի կարելի Դալմայի այգիները տրամադրել ուտուշ-խմուշ տեղերի համար, որ այդ այգիները հանդիսանում են Երեւանի բնապահպանական համակարգի մի մասը եւ այլն: Ասվում  էր նաեւ, որ այստեղ շատուշատ մարդիկ ունեցել են իրենց այգիները, որոնք մշակել են տասնամյակներ շարունակ: Մի մասն էլ պնդում էր, որ գործարքը կոռուպցիոն է` ՀՀԿ-ականը` ԲՀԿ-ականին, ըստ էության, անժամկետ Երեւանի կենտրոնում 30 հա է նվիրել: Սակայն  իշխանությունը փոխվեց, կոռուպցիայի դեմ պայքար հայտարարվեց, իսկ գործարքը ոչ միայն ուժի մեջ մնաց, այլ նաեւ նոր թափ ստացավ: Եվ արդեն նիկոլական Բնապահպանության նախարարությունը վերջերս դրական եզրակացություն տվեց Դալմայի այգիները Նուշիկյանին հանձնելու նախկինում իրենց իսկ կողմից «կոռուպցիոն» համարվող գործարքին:

Նիկոլը չի կարողանում մարսել Ամուլսարի ոսկին

Ի դեպ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Գարեգին Նուշիկյանը այս գործի մեջ պատրաստվում է ներդնել 22 մլն դոլար: Եվ կարծես թե այդ աստղաբաշխական թվերը որեւէ կերպ հարցեր չեն առաջացնում կոռուպցիայի եւ անհիմն հարստացածների դեմ պայքարող նիկոլականներին: Բայց չէ՞ որ այդ միլոնավոր դոլարները Գարեգին Նուշիկյանը ձեռք է բերել հենց այն տարիներին, երբ, ըստ Նիկոլ Փաշինյանի եւ իր ողջ շրջապատի,  երկրի «թալանի եւ կոռուպցիայի» տարիներն էին: Իսկ ինքը` Նուշիկյանը, այդ «թալանող» թիմի պատգամավոր էր: Եվ իսկապես հարց է ծագում, թե այդ ի՞նչ հրաշքով է, որ Նուշիկյանը դարձել է օլիգարխ, եւ ինչո՞ւ հատկապես Նուշիկյանին ու այն էլ 99 տարով Երեւանի կենտրոնում նվիրվում է այդպիսի «չալաղաջ» հողակտոր:

Երբ սկսում ես մտածել, թե ինչ հրաշքով է, որ նախկին իշխանությունների փայփայած օլիգարխը նոր իբր հակակոռուպցիոն իշխանությունների պարագայում ստանում այսպիսի կանաչ լույս` իր բիզնեսը զարգացնելու համար, հիշողությանդ մեջ արթնանում են այն միլիոնները, որ նախկին ռեժիմի օլիգարխներն ու օլիգարխիկները փոխացում են նոր ռեժիմի տարբեր ֆոնդերին ու դրամական հաշիվներին: Սկսում ես ավելի ուշադիր վերաբերվել, օրինակ` Միհրան Պողոսյանին` «Քեթրինի Միհրանին», որը պակաս օլիգարխ չէր նախկին իշխանությունների օրոք, այն խոսքին, թե Նիկոլը իրենից պահանջել է 20 մլն դոլար, եւ այն չտալու պատճառով է, որ «Քեթրինի Միհրանը» փախել է երկրից:

Իսկապես անհասկանալի է, թե ինչու Երեւանի սրտում 30 հա տարածք ոչ թե պետք է պատկանի երեւանցիներին, այլ` նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Գարեգին Նուշիկյանին, որն  այդտեղ պատրաստվում է ռեստորաններ, սրճարաններ, վճարովի ավտոկանգառ եւ այլ բիզնեսներ դնել: Եվ փոխանակ Երեւանի նոր կլոուն քաղաքապետը այդ տարածքը բարեկարգեր եւ տար երեւանցիներին, վերջինս ընկել էր Օպերայի կողքի երկու կաֆեների ետեւից, որտեղ մինչեւ օրս մի ծառ էլ չի տնկվել:

Մի խոսքով, հարգելի երեւանցիներ, հատկապես փողոց փակողներ, Նիկոլ- վարչապետ բղավողներ, կլոուն քաղաքապետին ընտրողներ, մեր քաղաքը շարունակում են մեզանից խլել ու գողանալ, եւ մեզ այս քաղաքում հատկացված է օլիգարխներին իրենց ճոխ ունեցվածքից երբեմն-երբեմն օգտվելու գնով հարստացնելու ստրուկների դերը:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА