ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սրտի կաթվածից հետո վիրահատության ենթարկված Կասիլյասը գրառում է կատարել

02.05.2019 00:20 ՍՊՈՐՏ
Սրտի կաթվածից հետո վիրահատության ենթարկված Կասիլյասը գրառում է կատարել

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի վիրահատությունից հետո Թվիթերում արած գրառումով պատմել է իր վիճակի մասին եւ շնորհակալություն հայտնել մաղթանքների համար։

«Ես քեզ այնքա՜ն եմ սիրում». Ֆաբրեգասի հուզիչ գրառումը՝ Ռեյեսի մասին

«Ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մեծ վախ ապրեցի, բայց հիմա ամեն ինչ կարգավորվում է։ Շնորհակալություն բոլորին հաղորդագրությունների եւ սիրո համար»,- գրել է Կասիլյասը հիվանդանոցից՝ հրապարակելով նաեւ լուսանկար։

Հիշեցնենք, որ 37-ամյա Իկեր Կասիլյասը մայիսի 1-ի առավոտյան տեղի ունեցած «Պորտուի» մարզման ժամանակ սրտի կաթված է ստացել եւ վիրահատվել է (սրտի աջ պսակային զարկերակի ստենտավորում) Պորտուի հիվանդանոցներից մեկում։ Ամենայն հավանականությամբ, նա կավարտի կարիերան։ Կասիլյասը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Պորտուի» հետ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА