o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՌԴ Իժեւսկ քաղաքի խաբված հայերն ու տեղի ռուս եկեղեցու թեմի առաջնորդ Վիկտոր միտրոպոլիտը»

01.05.2019 23:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՌԴ Իժեւսկ քաղաքի խաբված հայերն ու տեղի ռուս եկեղեցու թեմի առաջնորդ Վիկտոր միտրոպոլիտը»

«Վայ՜, այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը»։ (Մտթ. 18:7)», - Աստվածաշնչից մեջբերում է Վոլգոգրադի հայության հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՄԱՂԱՔԻԱ քահանա ՕՀԱՆՅԱՆԸ եւ մանրամասնում. «Ապրիլի 23-ին հայտնի տխրահռչակ խմբի այցը Իժեւսկ քաղաք ուղղակի խայտառակություն էր։ Այս քաղաքի հայ եկեղեցում մկրտություն կազմակերպողներն իմացել են, թե ում են հրավիրում, սակայն խաբել են մկրտվող պարզ հայորդիներին եւ ռուս միտրոպոլիտին՝ ասելով, որ Մայր Աթոռի հոգեւորականներն ու ներկայացուցիչներն են եկել։ Նախ՝ կարգալույծ որեւէ հոգեւորական իրավունք չունի Խորհուրդներ կատարելու։ Երկրորդ՝ Ռուսաստանում, եթե որեւէ հայ հոգեւորական այցելում եւ ընդունելության է արժանանում որեւիցէ քաղաքի կամ մարզի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների կողմից, ուրեմն՝ նա ներկայացնում է կամ Ռուսաստանի եւ Նոր-Նախիջեւանի հայոց թեմը կամ էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Տվյալ հոգեւորականը հանդիսանում է ներկայացուցիչը Թեմի առաջնորդի կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Երկու դեպքն էլ բացառվում է նախկին Կորյուն եւ Եղիա աբեղաների պարագաներում։ Սա նշանակում է, որ գործել են կեղծիքով եւ խաբեությամբ։ Երրորդ՝ ինչպե՞ս է, որ նախկին Կորյուն աբեղան ինքն իրեն վարդապետական կոչում է շնորհել եւ լանջախաչ է կրում, իսկ «խեղճ» նախկին Եղիա աբեղան ՝ոչ։ Ի միջի այլոց, Հայ եկեղեցու կանոններով աբեղան ինքն իրեն չի կարող վարդապետական լանջախաչ կրելու իրավունք վերապահել»։

«Հրապարակ». Արմեն Սարգսյանը՝ հարսնաքավոր. Էլիտար հարսանիք Սուրբ Ղազար կղզում

Տեր Մաղաքիայի գնահատմամբ՝ արդեն պարզ է, որ իրենց «արդարամիտ», «ճշմարտախոս» եւ «եկեղեցասեր» համարող նախկին հոգեւորականները եւ որոշ մարդիկ՝ գործելով հայ եկեղեցու կանոններին հակառակ, ինչպես են ուզում շահել մարդկանց սրտերը. «Մոլորեցնելով պարզ հայորդիներին, էլ չեմ ասում ՝ խաբելով ռուս հոգեւորականներին եւ օտարներին։ «Անօրենությունը շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի» (Մտթ. 24:12)»:

Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը կարգալույծ է հռչակվել

Որպես հետգրություն՝ Տեր հայրը հավելել է. «Որոշ մարդիկ, հատկապես նախկին աբեղայի հետեւորդները կփորձեն ամեն կերպ արդարացնել Իժեւսկ քաղաքում կատարվածը, բայց իզուր, որովհետեւ ճշմարտությունը մեկն է. նրանք հարվածել են հայ եկեղեցուն եւ խաբել մարդկանց»։

Հիշեցնենք, որ հայտնի հակաեկեղեցական նախաձեռնության որոշ անդամներ՝ ապրիլի 22-25-ը կարգալույծ եղած հոգեւորականներ Արմեն Խաչատրյանի եւ Արմեն Առաքելյանի գլխավորությամբ մեկնել են Իժեւսկ: Իրենց ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութի մեջ նշված է, որ մեկնել են Ախլքալաքցի մեծահարուստ գործարար, Իժեւսկի «Ուրարտու» համայնքի նախագահ Մնացական Առաքելյանի հրավերով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА