o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր կարժանանան «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամի կողմից դրամական պարգևների

01.05.2019 16:55 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ովքեր կարժանանան «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամի կողմից դրամական պարգևների

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 11-13-ը: Մրցույթը կանցկացվի երկու տարիքային խմբերում. կրտսեր խմբում կընդգրկվեն մինչև 13 տարեկան պատանիներ, ովքեր պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ մինչև 5 րոպե տևողությամբ: Ավագ խմբում՝ 14-18 տարեկան պատանիներ, ովքեր պետք է ներկայացնեն մինչև 4 գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ:

«Կային պատգամավորներ, ովքեր խոստացել էին 2 ամիս առաջ այցելել զինծառայողին, բայց...». Հայարփի Սարգսյան

Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ:

Մրցութային փուլը կկայանա մայիսի 11-ին, իսկ մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մասնակիցները ժամը 12:00-ին կայցելեն պանթեոն և հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Մայիսի 13-ին, ժամը 16:00-ին տեղի կունենա Գալա համերգն ու մրցանակաբաշխությունը:

Մակունցը դժվարանում է մեկնաբանել դատարանի կողմից թատրոնի իր հրամանը անվավեր ճանաչելը

Յուրաքանչյուր խմբում մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած պատանիները կպարգևատրվեն մրցույթի անվանական հուշանվեր-գավաթներով, պատվոգրերով, իսկ հաղթող մասնակիցները՝ նաև Երևանի քաղաքապետի պատվոգրով, ինչպես նաև «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամի կողմից՝ դրամական պարգևներով: Մրցութային ստեղծագործությունները կձայնագրվեն Երևանի պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում: Ոչ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով և մասնակցության վկայականներով:

ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՀՀ ՊՆ-Ի ԿՈՂՄԻՑ 557.6 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՓԱՍՏ

Բոլոր մասնակիցների համար Երևանի պետական կոնսերվատորիայում կանցկացվեն վարպետության դասեր ԵՊԿ դասախոսական կազմի կողմից, նաև կկազմակերպվի համերգ՝ ԵՊԿ դահլիճում: Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու «Հանդիսատեսի համակրանք» առցանց մրցույթին, որը կանցկացվի մրցույթի ֆեյսբուքյան էջում:

Ուզում ենք վարչապետը իմանա, որ անցած տարիներին էլ եղել են համայնքապետեր, ովքեր իրենց պաշտոնը չեն ծառայեցրել ունեցվածք դիզելու համար

Պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի նպատակն է` ամեն տարի մեկ հարկի տակ հավաքել շնորհալի ստեղծագործող հայազգի պատանիներին` տալով նրանց հնարավորություն ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու լինելու հայ կոմպոզիտորական դպրոցի մի մասնիկը:

Նամակ հոգեբանից այն կանանց, ովքեր համարում են, որ այլևս ուժ չունեն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА