ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեղեդի Նոտր-Դամին»` օպերային թատրոնի ճեմասրահում

01.05.2019 16:44 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
«Մեղեդի Նոտր-Դամին»` օպերային թատրոնի ճեմասրահում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում այսօր երեկոյան` 20:00-ին, տեղի կունենա «Մեղեդի Նոտր-Դամին» խորագրով ֆրանսիական երաժշտության երեկո: Այն իրականացվում է թատրոնի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցությամբ:

Համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել Արման Նավասարդյանը

Համերգային երեկոյի ընթացքում ելույթ կունենան թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի արտիստները: Ծրագրի գեղարվեստական ղեկավար՝  Լևոն Ջավադյան, նախագծի հեղինակ և կազմակերպիչ, ֆրանսերեն լեզվի մասնագետ՝  Սերինե-Լյուբա Թադևոսյան:

Մուտքն ազատ է:

Ծրագրում. Գ. Մեյերբեր- Պաժի կավատինան «Գուգենոտներ» օպերայից /Անուշ Մարտիրոսյան/, Ժ. Բիզե- Ժոզեի արիան «Կարմեն» օպերայից /Տիգրան Հակոբյան/, Ժ. Մասսնե- Մանոնի արիան «Մանոն Լեսկո» օպերայից /Մարիաննա Մարտիրոսյան/, Ժ. Մասսնե- Դե Գրիեի արիան «Մանոն Լեսկո» օպերայից /Հովհաննես Անդրեասյան/, Պ. Վիարդո- «Այլուլի» /Իրինա Զաքյան/, Մ. Ռավել- «Պավանա Ինֆանտայի մահվան կապակցությամբ» /Լևոն Ջավադյան/, Ջ. Բիզե- «Սեգիդիլիա» «Կարմեն» օպերայից /Անուշ Մարտիրոսյան/, Ժ. Մասսնե- Շիմենայի արիան «Սիդ» օպերայից /Էլեն Եղիազարյան/, Ժ. Մասսնե- Մանոնի և Դե Գրիեի դուետը «Մանոն Լեսկո» օպերայից /Մարիաննա Մարտիրոսյան, Հովհաննես Անդրեասյան/, Շ. Գունո- Վալենտինի արիան «Ֆաուստ» օպերայից /Նավասարդ Հակոբյան/, Ժ. Մասսնե- Շարլոտտայի արիան «Վերտեր» օպերայից /Բելլա Ամարյան/, Լ. Դելիբ- «Կադիքսի աղջիկները» /Նունե Գրիգորյան/, Ժ. Օֆֆենբախ- Բարկարոլա «Հոֆմանի հեքիաթները» օպերայից /Սերինե-Լյուբա Թաթևոսյան, Բելլա Ամարյան/:  

Դաշնակահարներ՝ Հասմիկ Անտանյան, Լին Կաո, Լևոն Ջավադյան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА