o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որպես սրբազան մասունք Աճեմյանի բնութագիրը դնելով շրջանակի մեջ՝ կախեցի իմ սենյակում»

01.05.2019 16:05 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Որպես սրբազան մասունք Աճեմյանի բնութագիրը դնելով շրջանակի մեջ՝ կախեցի իմ սենյակում»

Վերջերս լույս տեսավ իմ «Երբ անցյալն է աղաղակում» պատմական պիեսների ժողովածուն, որը նվիրվում է ՍՍՀ Վաստակավոր արտիստ Գևորգ Չեփչյանի ծննդյան իննսունամյակին: Փորփրելով արխիվս գտա հեռավոր 2014 թվականին նրա հետ վարած մի հարցազրույց, որը ահա ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:

Բաբկեն Չոբանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում

-Պարոն Չեփչյան, ինչպե՞ս ընտրեցիք դերասանի մասնագիտությունը:

- Դերասանի մասնագիտության ընտրությունը հավանաբար մորս` Անուշի մեծ ազդեցությունն էր իմ գեղագիտական ճաշակի զարգացման հարցում։ Մայրս մանկուց մեզ` իմ ու եղբայրներիս համար բանաստեղծություններ էր կարդում, երբ տառաճանաչ եղանք, պարտադրում էր կարդալ, անգիր սովորել ու ասմունքել։ Այսպես ձևավորվեց իմ մեծ սերը խոսքի, ապա` նաև բեմի հանդեպ։

«Ռոման» Մխիթարյանի հետ մեկնարկում է Եվրոպայի լիգայում․ Օրվա հանդիպումները

- Յուրաքանչյուր արվեստագետ իր նպատակին հասնելու համար հաղթահարում է մեծ խոչընդոտներ, ո՞րն էր Ձեր խոչընդոտը։

-1944 թվականին, երբ դեռ գոյություն չուներ գեղարվեստաթատերական ինստիսուտը, ես ընդունվեցի թատերական տեխնիկում, որից ինձ շուտով հեռացրին ծիրան «գողանալու» պատճառով։ Ես ծիրան էի պոկել տեխնիկումի այգու ծիրանի ծառից, որի մասին իմացել էր ղեկավարությունը ու...  դա ճակատագրական եղավ. իմ հեքիաթը թվում էր՝ ավարտվեց։ Ամիսներ անց հուրախություն ինձ ու շատերի՝ հիմնադրվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Իսկույն ընդունվեցի Վաղարշ Վաղարշյանի կուրսը, ապա տեղափոխվեցի Աճեմյանի կուրս՝ ուսանելով Մետաքսյա Սիմոնյանի, Հովակ Գալոյանի, Հեղինե Հովհաննիսյանի հետ։ Մենք եղանք ինստիտուտի առաջին շրջանավարտները։ Ահա այդ ամիսները, երբ կարծում էի, թե վերջ, եղան վերոնշյալ խոչընդոտները։ Հետագա ընթացքը իմ հեքիաթի վերածնունդն էր, հեքիաթ, որը չի ավարտվել առ այսօր։

«Վարդանանք» պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում

- Ո՞րն էր Ձեր առաջին կերպարը, ճի՞շտ է արդյոք, որ այն երբեք չի մոռացվում։

-Այո՛, առաջին դերը մոռանալն անհնար է, երբեք չես կարող մոռանալ առաջին անգամ բեմ ելնելու, առաջին ծափերի վայրկյանը։ Իմ առաջին դերը Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» պիեսում Միքայելի գլխավոր դերն էր, դա մեր դիպլոմային ներկայացումն էր, Անանիի դերն էլ Մետաքսն էր խաղում։ Այս ներկայացումը Աճեմյանը տարավ Մոսկվա։ Հայկական մշակույթի տանը տեղ ու դադար չկար… ամենուր ազդագրեր էին` «Ещё одна жертва» спектакль ГИТИС-а Армении. մարդիկ մոտենում էին ազդագրերը ձեռքներին ու ինքնագրեր վերցնում։ Ապշելու բան էր, բա դա մոռանալ կլինի՞։ Ի դեպ, ներկայացումը դիտելու էր եկել էդ օրերին Մոսկվայում գտնվող Վահրամ Քամերիչ Փափազյանը, դա մեզ համար կրկնակի ուրախություն էր ու խիստ պարտավորեցնող։ Գնացինք հատուկ նրա համար բազկաթոռ բերեցինք, ներկայացումից հետո հերթով մոտեցավ շոյեց գլուխներս ու ամենքիս ասաց իր կարծիքը։

Ամուլսարի ծրագիրը սանիտարական փորձաքննություն չի անցել. Նազելի Վարդանյան

- Հիշո՞ւմ եք՝ ինչ ասաց նա Ձեզ։

-Իհարկե, դա էլ մտնում է անմոռաց վայրկյանների մեջ (ծիծաղում է), ավելին, ես հիշում եմ նույնիսկ՝ ինչ ասաց Մետաքսին։ Մետաքսին ասաց, որ աստվածային ձայն ունի, ապա մոտեցավ ինձ, նայեց փայլող աչքերիս մեջ ու իր հիրավի աստվածային առոգանությամբ ասաց՝ ժպտուն աչքեր ունես, տղա՛ս, լավ դերասան կըլլաս։

«Լոկոմոտիվ»-ի տնօրենը խոսել է Էրիկ Վարդանյանի չկայացած տեղափոխության մասին

- Սկզբում դուք աշխատում էիք  Հ. Պարոնյանի անվան թատրոնում, ապա տեղափոխվեցիք Սունդուկյանի թատրոն։ Ո՞րն էր երկու թատրոնների տարբերությունը Ձեզ համար՝ որպես արտիստի։

Արա Գևորգյանի համերգն ավարտվեց տերունական աղոթքով

- Սկզբունքորեն տարբերություն չկար։ Ինչո՞ւ, ես 1948-ին աշխատանքի անցա Օպերետտայում` Պարոնյանի անվան, որտեղ իմ ղեկավարը ուսուցիչս էր` Վարդան Նիկիտիչ Աճեմյանը, ով տեղափոխվեց Սունդուկյանի թատրոն ու 1954-ին ինձ հրավիրեց այնտեղ, ուր մնացել եմ մինչ այսօր։ Ահա թե ինչու տարբերություն չկար, թեպետ տեղափոխվեցի, բայց մնացի աճեմյանական թատրոնում։ Այս տարիներին Աճեմյանը մեկը մեկից հետո բեմադրում էր «Քաոս», «Նամուս» և այլն։ Ես ու Մետաքսը միշտ գլխավոր դերերում էինք, մեր դուբլյորներն էլ Վոլոդյա Աբաջյանն ու Մարգո Մուրադյանն էին։ Երբեմն փոխվում էինք տեղերով` ես խաղում էի Մարգոյի հետ, Վոլոդյան՝ Մետաքսի։ Ինչ ուրախ էինք, երբ մեզ օգնելու եկավ երիտասարդ, մեզ հաջորդող սերունդը` Մհեր Մկրտչյանը,Սոս Սարգսյանը, Խորենը, Արմեն Խոստիկյանը, Վարդուհի Վարդերեսյանն ու մյուսները… ներկայացումները շատացան։

RomaArt․ Հենրիխ Մխիթարյան (դիմանկար)

- Ժողովրդական արտիստ չդարձաք, թեպետ ապրում եք ժողովրդի սրտում։ Պատմեք, խնդրում եմ, ժողովրդականի կոչման առաջադրելու բնութագրի մասին, որը գրել էր Վ. Աճեմյանը։

Մխիթարյանը մոտ է Ռոմա տեղափոխությանը. Աղբյուր

- Նախ ասեմ, որ ինձ երբեք չեն հետաքրքրել կոչումները, այլապես՝ ավելի ուշ կունենայի այդ կոչումը: Կարծում եմ՝ ժողովրդականի կոչումը ժողովուրդն է տալիս, իսկ պետության տվածը, ասես, մեկին մյուսից առանձնացնել լինի։ Աճեմյանի բնութագիրը… 1971-ին ես ստացա վաստակավոր արտիստի կոչում, 1977-ին Աճեմյանն ասաց, որ առաջադրում է ինձ ժողովրդականի կոչման։ Իր երաշխավորագիրը գրել էր ու տվել Ռիմային` քարտուղարուհուն, որ ուղարկի մինիստրություն: Ռիման դրել էր դարակում ու գնացել արձակուրդ, երբ վերադարձավ, Վարդան Նիկիտիչն արդեն չկար: Ես նրան ասացի, որ բնութագիրը չուղարկի մինիստրություն, խնդրեցի հանձնել այն ինձ ու որպես սրբազան մասունք դնելով շրջանակի մեջ՝ կախեցի իմ սենյակում։

«Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել». Արա Գևորգյանը կնշի ստեղծագործական ուղու 40 տարին

- Դուք նկարահնվել եք Հայֆիլմում, Մոսֆիլմում, Լենֆիլմում… հայ հանդիսատեսը Ձեզ հիշում է «01-99», «Ոսկե ցլիկ», «Նվագախմբի տղաները» և այլ սիրված ֆիլմերից։ Դուք նկարահանվել եք նաև Գեորգի Վիցինի, Օլեգ Դալի և այլ նշանավոր արտիստների ընկերակցությամբ։ Պատմեք մի փոքր այս մասին։

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է

- Նախ ասեմ, որ Մոսֆիլմ, Լենֆիլմ, Եկատերինբուրգֆիլմ կինոստուդիաներում ես ավելի շատ եմ նկարահանվել, քան Հայֆիլմում, թեպետ միշտ ապրել եմ Հայաստանում։ Պարզապես ստացվել է այնպես,  որ դրսից ավելի շատ են հրավիրել։ Մի օր տանը նստած էի, զանգ եկավ. Ռուսաստանաբնակ մեր հայրենակից, հայտնի կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանն էր (ո՛չ Մհերի եղբայրը)։ Ո՛չ բարև ո՛չ բան, միանգամից թե` Ժորա, զանգել եմ ասեմ, որ շուտ գաս Մոսկվա, «Սաննիկովի երկիրը» ֆիլմն եմ նկարում, ուզում եմ խաղաս Դուկարի դերը։ Հաջորդ օրը Մոսկվայում էի` Դուկար դու Դուկար, պարզվեց՝ աբորիգենի դեր է։ Հենց այս ֆիլմում էր, որ նկարահանվեցի Վիցինի, Դվորժեցկու, Դալի ու Էսեմբաևի խաղընկերությամբ։ Օձերից սարսափելի վախենում եմ, իսկ ֆիլմում տեսարան կար, որ պիտի օձին գլխից բռնեի։ Ինչ արած, արվեստը զոհեր է պահանջում (ծիծաղում է):

Մերժում էիք չէ՞: Եվ ի՞նչ ստացաք. Տիգրան Վարդանյան

- Ի՞նչ փոփոխություններ եք նկատում թատերական աշխարհում:

- Միասնության պակաս: Սարսափելի բան է, եթե ինձ հարցնեք՝ ինչ են բեմադրում օպերետտայում, դրամատիկում կամ տյուզում (պատանի հանդիսատեսի թատրոն), կասեմ՝ չգիտեմ... կապն ընդհատվել է, համընդհանուր շահը չկա, ամենքն ապրում են իրենց համար: Իմ կարծիքով՝ այս գործում մեծ անելիք ունի թատերական միությունը:

​​​​​​​Վարդան Բարսեղյանը հանդես է եկել նոր կատարմամբ (Պրեմիերա)

- Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ թատրոններին, ինքնագործ թատրոններն արդյո՞ք իրենց նպաստը բերում են արդի մշակույթի զարգացման գործին:

- Այո՛, բերում են՝ հաճախ ավելին անելով, քան անում են մեծ թատրոններն այսօր: Մեծ հարգանք ունեմ նորաստեղծ կոլեկտիվների հանդեպ:

Մխիթար Մոս-Մուշեղյան

Երևանի Յանուս արտիստական թատրոնի հիմնադիր, բեմադրիչ, դրամատուրգ

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА