o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարորդները կտուգանվեն 5000 դրամով՝ «վաֆլենման» գծանշումների վրա խախտում անելու համար

01.05.2019 16:21 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Վարորդները կտուգանվեն 5000 դրամով՝ «վաֆլենման» գծանշումների վրա խախտում անելու համար

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը փոփոխություններ է իրականացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և 2019 թվականի մայիսի 5-ից սկսած Երևան քաղաքի բոլոր խնդրահարույց խաչմերուկներում խաչաձև գծանշումներ կարվեն, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

«Գոյություն ունի ժամանակ խոսելու համար և ժամանակ, որ լռես»,-  Աուն Սան Սու Չժի

Նրա խոսքով՝ մայիսի 5-ից վարորդները կսկսեն տուգանվել 5000 դրամով այդ գծանմուշների վրա խախտում կատարելու համար:

«Երբ մենք խաչմերուկներում «վաֆլենման» գծանշումներ արեցինք, հայտարարություն էինք տարածել, որ այդ ամենը փորձնական է, որպեսզի մեր վարորդները սովորեն դրանց: Այսօր արդեն հայտնում ենք, որ մայիսի 5-ից նորից խնդրահարույց խաչմերուկներում կարվեն գծանշումները, կտեղադրվեն ճանապարհային նշաններ»,- ասաց նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА