ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն. բողոքի ակցիայի մասնակից

01.05.2019 15:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն. բողոքի ակցիայի մասնակից

Կենդանաբանական այգու տնօրենը նոր հովանավորներ է գտել, այդ իսկ պատճառով հրաժարական չի տալիս, իր արարքների համար պատասխանատվություն չի կրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա իրականացնող կենդանասերներից մեկը՝ «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանը:

«Դուխով, ժողովուրդ ջան սաղ լավա լինելու» բառերով մեզ էլ չեն կերակրելու. բողոքի ակցիա

Նա նշեց, որ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը քաղաքապետարանից և բնապահպանության նախարարությունից հովանավոր ունի:

«Լիքը խոսակցություններ կան, որ բնապահպանության ներկա նախարարն է իրա մեջքին կանգնած է, իր մոտ ինչ-որ բիզնես ունի»,-ընդգծեց նա:

Բողոքի ակցիայի մասնակցի խոսքով ՝ քաղաքապետարանում և բնապահպանության նախարարությունում ուշադրություն չեն դարձնում իրենց կողմից բարձրաձայնված խնդիրներին՝ կենդանիների սպանդի, ոչ մասնագիտական մոտեցումների հետ կապված:

«Ինքը կենդանասպան է, դահիճ, ես չեմ խորանում իրա մախինացիների մեջ դա իմ գործը չէ, թող իրավապահ մարմիները ուսումնասիրեն: Թող պարզեն առյուծների անկման պատճառը կամ կրիաների ձեռքբերման թղթերը ո՞ւր են, թող զբաղվեն այդ հարցերով»,-նշեց նա:

Արտյոմ Վարդանյանն ասաց, որ իրեն և գործընկերոջը՝ Արթուր Խաչատրյանին Ռուբեն Խաչատրյանը մեղադրում է կենդանիների թրաֆիքինգի մեջ, ինչը հերքվել է: Խոսքը վերաբերում է Տանզանիայից 2016-ին 61 կապիկ տեղափոխելու գործընթացին, երբ Արտյոմ Վարդանյանն ու նրա եղբայրը ձերբակալվել էին «Կիլիմանջարո» միջազգային օդանավակայանում և ամիսներ անց ազատ արձակել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА