o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ Է ՓՈՇԻԱՑՎԵԼ 124 ՄԻԼԻՈՆԸ

01.05.2019 21:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՊԵՍ Է ՓՈՇԻԱՑՎԵԼ 124 ՄԻԼԻՈՆԸ

Ինչպես հայտնի է, «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին էր տրամադրվել 124 միլիոն դրամ: Թե որ մասնավոր ընկերությունների միջոցով են ծախսվել այդ միջոցները, այս օրերին սկանդալային խոսակցությունների պակաս չկա: Այնուամենայնիվ, փորձեցինք նաեւ կառավարությունից պարզել՝ ինչպե՞ս է ծախսվել 124 մլն դրամը, ովքե՞ր դարձան օրվա միջոցառումների կազմակերպիչները, ինչպե՞ս ընտրվեցին նրանք:

ՀՀ կառավարության լրատվականից հաստատեցին, որ ապրիլի 27-ի միջոցառումների համար որոշվել է ծառայությունների ու ապրանքների ձեռքբերման համար ոչ թե մրցույթ հայտարարել, այլ մեկ անձից գնում կատարել: «Հաշվի առնելով այն, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց, որոշվել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել մեկ անձից գնման ձեւով: Ըստ ոլորտում նմանատիպ զանգվածային միջոցառումներ կազմակերպող ընկերությունների ներկայացրած առաջարկների, ընտրվել են կից նախահաշվով ներկայացված կազմակերպությունները»,- տեղեկացրին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունիցՊատասխանն արդեն իսկ հարցերի տեղիք տալիս է: Մասնավորապես, եթե մրցույթ չի եղել, նման պաշտոնական հայտարարություն չի արվել, այդ ինչի՞ հիման վրա են «նմանատիպ զանգվածային միջոցառումներ կազմակերպող ընկերությունները» ներկայացրել առաջարկներ: Ինչ է, մի 10 ընկերություն պատահաբար մտել էին կառավարություն, իմացան, որ նման բան է լինելու, եւ առաջարկեցին՝ տվեք, մենք կազմակերպե՞նք: Ինչպե՞ս է կատարվել այդ ընտրությունը, գոնե մեզ տրամադրված պատասխանից պարզ չէ: Այսինքն, կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ մասին տեղյակ մեկ կամ մի քանի պաշտոնյա դիմել են իրենց ծանոթ-բարեկամ կամ սեփական ընկերություններին, թե նման միջոցառում կա, դրանք էլ եկել ու դիմել են. իհարկե, կարող ենք: Եվ եթե այս տարբերակն է, ապա դա մեկ անուն կունենա՝ կոռուպցիա, որի դեմ պայքարելու մասին ամեն օր խոսում է այդ գումարները հատկացրած կառույցի՝ կառավարության ղեկավարը: Այսինքն, ինչպե՞ս է կատարվել կոնկրետ ընկերությունների ընտրությունը, ինչպե՞ս են նրանք տեղեկացել եւ դիմել, դեռ կփորձենք կառավարությունից պարզել: Հաջորդը. եթե եղել է «նմանատիպ զանգվածային միջոցառումներ կազմակերպող ընկերությունների ներկայացրած առաջարկներ», ապա դա արդեն իսկ մրցույթ է: Ուրեմն, էլ ինչո՞ւ են ասում, թե մրցույթի ժամանակ չի եղել: Եվ հետո, եթե կար առաջարկողների նման խումբ, ինչո՞ւ նախապատվություն չեն տվել լավագույն պայմաններն առաջարկած մեկ-երկուսին:

Ինչ վերաբերում է բուն ծախսերին (տե՛ս աղյուսակները), ապա այստեղ էլ տարակուսանքների պակաս չկա: Փաստորեն, ամեն մարզկենտրոնի համար տրամադրվել է մի 8-9 միլիոն դրամի չափով գումար, եւ 25 միլիոն՝ Երեւանի: Ի՞նչ կարելի է անել 8-9 միլիոնով: Նախ, կազմակերպողները շահույթ հետապնդող ընկերություններ են, այսինքն, եթե անգամ փողերը չեն կերել, մեկ է՝ էլի մի 2-3 միլիոն պետք է գնացած լինի նրանց օրինական շահույթին: Մնացած 5-6 միլիոնով հնարավոր է միայն ինչ-որ մանր-մունր միջոցառումներ կազմակերպել, մի քանի փուչիկ կախել եւ այլն: Արդյունքում, պատահական չէին այն անշուք, անհետաքրքիր եւ գործնականում քաղաքացիների հիմնական մասի համար որեւէ հետաքրքրություն ու տոնական տրամադրություն չառաջացնող միջոցառումները, որոնց ականատեսը եղանք, այդ թվում՝ Երեւանում: Եվ դա մարզկենտրոններում: Իսկ ի՞նչ է, մյուս բնակավայրերում տոն ուզող չկա՞ր, որ մի կոպեկ անգամ չի հատկացվել: Ինչ է, այնտեղ ՀՀ քաղաքացիներ չե՞ն ապրում: Լավ, եթե միջոցների սահմանափակում կար, այդ դեպքում ավելի տեղին չէ՞ր լինի եղած գումարն ուղղել, օրինակ, սահմանամերձ բնակավայրերին, ապա՝ ծերանոցներին, մանկատներին եւ այլն. հաստատ դրանով ոչ մեկին չէին վիրավորի: Մինչդեռ, մարզկենտրոններով բաշխված այդ 8-9 միլիոնները, երբ որեւէ տեսանելի էֆեկտ չունեցան, մեկ բան են հուշում՝ սա միջոցների անիմաստ վատնում էր: Դրա հետ նաեւ՝ «բրենդավորման» 1.5 միլիոնը, «գովազդային երկու հոլովակի» 1 միլիոնը, «բուկլետների ու կրծքանշանների» 2 միլիոնը: Չնայած, «Կապան քաղաքում գիշերակացի» 485 հազարից հաստատ ինչ-որ կոնկրետ մարդիկ օգտվել են, բայց դրանից մնացած քաղաքացիներին ի՞նչԱրդյունքում, 124.2 միլիոն պետական միջոցների հաշվին մի քանի կոպեկ գրպանածներից զատ, այդ «տոնական միջոցառումները» որեւէ քաղաքացու ոչինչ չտվեց: Հա, մեկ-երկուսն էլ վարչապետի հետ խորոված կերան, ոմանք էլ՝ մի քանի բաժակ ավել կոնծեցին ու հետո անիմաստ լեզուներին էին տալիս: Միգուցե նրանց համար սա իրոք տոն էր, բայց հաստատ՝ ոչ մյուսների:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА