ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.05.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք  հենց Զատկից առաջ Ազատության հրապարակում ՔՊCC-ի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հարազատ եղբոր կողմից կազմակերպված ակցիան ի նպաստ մարիխուանայի: Հիշո՞ւմ եք, թե ինչ զարմանալի մեղմությամբ էին ոստիկանները թմրամոլունություն քարոզողներին համոզում, թե` հեռացեք այստեղից, դուք օրենք եք խախտում, երեխաներն են դա տեսնում: Այն ժամանակ էլ հասկանալի էր, որ այդպիսի մեղմությունն իր շարունակությունը կունենա: Եվ ահա ադրբեջանաթուրքապաշտ, բոլոր բարոյական նորմերին մարտահրավեր նետող տխրահռչակ կապտամազիկ ԱՍՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, շրջելով Բրյուսելով, Ամստերդամով եւ եվրոպական այլ քաղաքներով, սկսել է  լուսանկարներ հրապարակել, թե ինչպես է մարիխուանա օգտագործում: Ի դեպ, նա ցույց է տալիս մարիխունայով լեցուն խունկի տարրան, որի վրա գրված է «Սուրբ Էջմիածնի օրհնված խունկ», եւ դա մեկնաբանում է այսպես. «Էս օրհնված խնկի ամանն իսկապես օրհնված ա)) ամեն» (ներկայացվում է առանց խմբագրման): Կարելի է վստահ լինել, որ Եվրոպայից վերադառնալուց հետո մեր իրավապահ մարմինները վարվելու են մեխի գլխի պես...

ԶԱՐՄԱՆՔ

Դե մեր իրավապահ համակարգը թերեւս պիտանի է միայն նրան, որ Ռոբերտ Քոչարյանին ներկայացնի մեղադրանք սահմանադրական կարգը տապալելու եւ 3 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: Դա այն դեպքն է, երբ ավելորդ է երկար-բարակ բացատրել այդ մեղադրանքների աբսուրդը եւ մնում է մեջբերել Սերժ Սարգսյանի «Յա՛, իրո՞ք» հռչակավոր բանաձեւը: Իսկ կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվող ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ դեռ համարձակվում է խրատներ տալ ԱԱԾ-ին, ու զարմանալիորեն հայտարարում է, թե իր ձեռքը կկտրի այն ԶԼՄ-ի խմբագրության տարածքում, որը կհրապարակի տեսանյութ, թե ինչպես է ինքը կաշառք վերցնում: Դե ինչ ասես սրան... Հաստատ շատ գեղեցիկ կնայվի այդ սուպերհեղափոխականի յուրահատուկ խարակիրին:

ԶԱՐՄԱՆՔ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար ԷԴՎԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆՆ էլ զարմանալիորեն որոշել է մատ թափ տալ «Երկիր Մեդիայի» վրա, թեեւ ամբողջ լրատվական դաշտն է լեցուն դիջեյ Էդոյի չարաշահումների մասին տեղեկատվությամբ. «Փաստորեն դաշնակցական Գեղամ Մանուկյանը, օգտվելով վերջին օրերի մեդիա բեսպրեդելից` որոշել է առիթից օգտվել ու ինձ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրել (կամ առնվազն ակնարկել): Պատկերացնու՞մ եք, ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ Գեղամ Մանուկյանը ինձ մեղադրում է անազնիվ գործելակերպի մեջ: Պարզվում է նաև (ձեռի հետ), որ վերջինս հետաքննող լրագրող է և հավանաբար շուտով «Հետք» լրատվականին ծանրագույն մրցակցություն է սպասվում ի դեմս «Երկիր Մեդիայի»: Մեկ բան ունեմ ասելու. հավանականությունը, որ ես երբևէ ներգրավված կլինեմ որևէ կոռուպցիոն գործարքի մեջ ոչ ավել է, քան հավանականությունը, որ օրինակ Գեղամ Մանուկյանը որևէ մեկի պատվերը չի կատարում... Նա ուղղակի չի պատկերացնում, թե ո՞նց կարելի է պաշտոնավարել և չգողանալ»: Բայց զարմանալով հանդերձ պետք է մատնանշենք, որ ՀՅԴ-ի մեղքի բաժինը կա, որ այդ թրաշամանուկը կարող է համարձակվել իրենց ԶԼՄ-ի վրա մատ թափ տալ: Ախր, ՀՅԴ «Բյուրոյի ընկերները» լոյալ են Նիկոլի նկատմամբ, իսկ «ԳՄ ընկերները» մտադիր են նրա պաշտոնանկության գործընթացը նախաձեռնել: Այսինքն` ինչպես միշտ, ՀՅԴ-ն շարունակում է տառապել ավանդական «բազեների եւ աղավնիների» հիվանդությամբ եւ այդպես էլ չներկայանալ միասնական դիրքորոշմամբ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА