o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԻՄ-Ն ԱՅՍՕՐ ԷԼ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ, ԱՅԼ ՀԱՆՈՒՆ ԻՐԱԿԱՆ ԵՐՋԱՆԻԿ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»

30.04.2019 17:17 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՍԻՄ-Ն ԱՅՍՕՐ ԷԼ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ, ԱՅԼ ՀԱՆՈՒՆ ԻՐԱԿԱՆ ԵՐՋԱՆԻԿ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»

Պատիվ ունեմ փոխանցել ոչ միայն իմ շնորհավորանքը, այլ նաեւ կուսակցության գործադիր մարմնի, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի, կուսակցության խորհրդի եւ հանրապետականների բարեմաղթանքները մեր դաշնակից «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությանը:

«Պարո՛ն նախարար, դուք ձախողակ եք». ՀՀԿ ԵԿ-ն՝ Զոհրաբ Մնացականյանին (Տեսանյութ)

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ եւս եկել էր շնորհավորելու 30-ամյակը բոլորած ՍԻՄ-ին: Ողջունելով ներկաներին` նա դիմեց ՍԻՄ կուսակցության նախագահին. «Հարգելի՛ պարոն Բաբուխանյան, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության հարգելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ դիվանագետներ, սիրելի՛ գործընկերներ, հարգելի՛ վետերաններ, տիկնայք եւ պարոնայք, այսօր Հայաստանի քաղաքական նորագույն պատմության մեջ, իրոք, շատ կարեւոր օր է, որովհետեւ մենք բոլորս` լինելով տարբեր քաղաքական թեւերի ներկայացուցիչներ, բայց ազգային գաղափարախոսության կրողներ, մեր դաշնակից գործընկերների հետ միասին տոնում ենք «Սահմանադրական իրավունք միության» 30-րդ տարեդարձը: Պատիվ ունեմ փոխանցել ոչ միայն իմ շնորհավորանքը, այլ նաեւ կուսակցության գործադիր մարմնի, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի, կուսակցության խորհրդի եւ հանրապետականների բարեմաղթանքները մեր դաշնակից «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությանը: Երբ ասում եմ դաշնակից, ի նկատի չունեմ միայն այն վեց տարիները, որ մենք միասին աշխատել ենք խորհրդարանում` հանուն Հայաստանի եւ Արցախի: Դաշնակից ասելով` ի նկատի ունեմ նախեւառաջ մեր գաղափարախոսությունը` ազգային պահպանողականությունը: Այո՛, 30 տարիների ընթացքում ՍԻՄ-ը եղել է ազգային արժեքների ջատագով, ընդդիմություն, թե իշխանություն, դուք երբեք չեք շեղվել ճշմարիտ ճանապարհից: Դուք եղել եք Հայ Առաքելական սուրբ եկեղեցու արժեքների դավանողը, եղել եք հայկականության գաղափարի պաշտպանը, երբեք մոդայի հետեւից չեք գնացել եւ այսօր էլ պայքարում եք ոչ թե ընդդեմ վարչակարգի, այլ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն իրական երջանիկ ու ազգային Հայաստանի»:

«Ուսանողների պահանջն արդարացի է եւ տեղին». Ռեֆորմիստների կուսակցություն

Էդ. Շարմազանովն ընդգծեց, որ այս պայքարում բոլորը` անկախ կուսակցական տարաձայնություններից, միասնական են, որովհետեւ կուսակցությունները դրանք նպատակ չեն, ՍԻՄ-ը` եւս, այլ կուսակցությունը միջոց է ազգային ու պետական իղձերին հասնելու համար. «Իսկ դուք Ձեր պատմությամբ լավագույնս եք ապացուցել, որ տարբեր քամիներ գալու եւ գնալու են, բայց ազգային գաղափարախոսությունը, ազգային պահպանողականությունը, քրիստոնեությունը եւ ավանդապաշտությունը հավիտենական է: Ու հայրենիքի եւ ազգային հենասյունի վրա եւ Աստծո ողորմածությամբ` մենք գնալու ենք դեպի հավիտենականություն: Մեկ անգամ չէ, որ ասել եմ, հիմա նաեւ կեսկատակ, կեսլուրջ կրկնում եմ` Հայկը չի կարող պարտվել Բելին, այս դեպքում` պարոն Բաբուխանյան` Դուք: Ուզում եմ բոլորիդ եւս մեկ անգամ շնորհավորել Աստված պահապան, լավն ու բարին եմ ցանկանում ամենքիդ»:

​​​​​​​«Նիկոլը գիտի հին թվերն ա, դեռ չի պատկերացնում երկրում տիրող իրավիճակը». Վահան Բաբայան (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА