o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նելսոն Ստեփանյանի մասին նոր գիրքը ներկայացվեց Սանկտ-Պետերբուրգում

30.04.2019 14:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
Նելսոն Ստեփանյանի մասին նոր գիրքը ներկայացվեց Սանկտ-Պետերբուրգում

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում կայացած «Հզոր հաղթանակ՝ նվաճված միասնությամբ» IX միջազգային համաժողովին: Այս տարի համաժողովը նվիրված է եղել ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի ամբողջական ազատագրման 75-րդ տարեդարձին: Այս կարևոր իրադարձությունը նշելու եւ միասին տոնելու Մեծ հաղթանակի 74-ամյակը պատվիրակություններ էին եկել բոլոր նախկին խորհրդային հանրապետություններից:

Թրամփը հայտնել է Բեն Լադենի որդուն սպանելու մասին

 Հայկական պատվիրակության կազմում էր նաեւ Նելսոն Ստեփանյանի եղբոր թոռնուհին` Աննա Ստեփանյանը, որը համաժողովին ներկայացրեց Խորհրդային Միության կրկնակի հերոս, գրոհային օդաչու Նելսոն Ստեփանյանի մասին պատմող վերջերս հրատարակված գիրքը.

«Բավականին երկար աշխատել ենք նախագծի վրա: Գիրքը կոչվում է «Երկինք չվածները» («Улетевшие в небеса»): Հրատարակվել է Ուլյանովսկի պրոֆեսոր Վլադիմիր Գուրկինի կողմից:  Գիրքը  ներկայացնում է մարտական ուղին, որն անցել է Նելսոն Ստեփանյանը:  Հեղինակը գտել է այն մարդկանց, ովքեր իր հետ առնչվել են անմիջապես պատերազմի ընթացքում, զրուցել է նրանց հետ, ու շատ հաջող եւ ինֆորմացիայով լի գիրք է ստացվել: Մենք մեր կողմից տրամադրել ենք եղած ամբողջ տեղեկատվությունը՝ փաստեր, լուսանկարներ, իր նամակները: Նույնիսկ հանդիպում եղավ  ֆաշիստական Գերմանիայի ներկայացուցիչներից մեկի հետ, որը բավականին մեծ էր տարիքով, եւ պարզ չէր, ինչպես կընթանար զրույցը: Գրքի հեղինակը շատ էր անհանգստանում այդ հանդիպման վերաբերյալ, բայց երբ տվեց  Նելսոն Ստեփանյանի անունը, այդ մարդը միանգամից հիշեց նրան: Դա շատ տպավորիչ էր: Խոսքը միայն իր արած մարտական սխրանքների մասին չի, թշնամական կողմը նրան ճանաչում էր նույնիսկ իր ավիացիոն տեխնիկայով: Երբ նա օդ էր բարձրանում, պարտադիր չէր, որ ներքին  կապով ներկայացվեր, որ Նելսոն Ստեփանյանն է գրոհային օդաչուն, այլ՝ նրան ճանաչում էին իր թռիչքի ոճով: Գիրքը այս պահին վաճառքի դրված չի: Այն արված է ուսումնական-կրթական նպատակներով: Գիրքը լույս է տեսել Ուլյանովսկում, եւ որոշ տպաքանակ մեզ փոխանցվել է: Հայաստանում այն հնարավոր է գտնել Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանում»:

 

Զարուհի Բաբուխանյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА