o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մշակույթի գործիչները առաջարկում են համախմբվել ազգային գաղափարների շուրջ

30.04.2019 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մշակույթի գործիչները առաջարկում են համախմբվել ազգային գաղափարների շուրջ

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության 30-րդ տարեդարձին ներկա էին  անվանի մշակույթի գործիչներ ու մտավորականներ, որոնք իրենց ներկայությամբ պատվեցին եւ շնորհավորանքներ հղեցին արդեն հասուն ու մշտապես ազգային արժեքների համար տարբեր հարթակներում կռիվ տվող ՍԻՄ-ին, որը, թեեւ բազմաթիվ հակահարվածներին, հաստատակամ ու կայուն քայլերով է կերտում իր կենսագրությունը: Այդ իմաստով պատահական չէր ՍԻՄ-ի 30-ամյակին հրատարակված «30 տարի պատնեշի վրա» վերնագրված գիրքը, որը պատմում է ոչ միայն ՍԻՄ-ի 30-ամյա անցած ուղու, այլ նաեւ այդ ճանապարհին հանդիպած մշակութային խոչնդոտների դեմ ՍԻՄ-ի պայքարի մասին: «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության 30-ամյակի առթիվ մտավորականների շնորհավորանքները բազմաթիվ են, որոնց մի մասն անձամբ հղեցին` ներկա լինելով հոբելյանական միջոցառմանը:

«Պապոյանը այդպես էլ կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել, այլ պատգամավոր դառնալուց հետո հեռացվել է ՀՀԿ-ից»

 

«ՍԻՄ-Ը ԻՐ 30-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ Է ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ»

 «Սրտանց շնորհավորում եմ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության 30-ամյակն ու երկար տարիների կյանք եմ մաղթում: ՍԻՄ-ը մշտապես եղել է մեր հայ ժողովրդի կողքին, ու շատ կցանկանամ, որ այդ կեցվածքը շարունակական լինի` մշտապես լինի մեր ազգի, խաղաղ երկնքով հայոց աշխարհի կողքին ու գործունեություն ծավալի ի նպաստ մեր պետության: ՍԻՄ-ը իր 30-ամյա գործունեության ընթացքում մշտապես պայքարել է այլասերվածության դեմ` պահպանելով ազգային դիմագիծը, կռիվ տվել մեր երկիր ներթափանցած տարատեսակ աղանդավորների, համասեռամոլների, տրանսգենդերների դեմ, քանի որ ազգային արժեքներն են հենց խոսում հզոր պետության մասին, դրա համար մենք պետք է պայքարենք ու թույլ չտանք, որ այլասերվածությունը զարգանա: Նրանք, ովքեր ցանկանում են օրինականացնել մարիխուանայի վաճառքը, այլասերվածություն ու աղանդավորական շեղումներ քարոզել մեր ազգին ո՛չ պետություն, ո՛չ էլ` ազգ են ճանաչում, նրանք ապրում են իրենց հաճույքների համար, ուստի մենք պետք են ՍԻՄ-ի նման լուրջ կառույցներ ու մարդիկ շատ ունենանք: Իսկ առայժմ, 30 տարի, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունն է պայքարում դրա դեմ, ես լավ տեղյակ եմ ՍԻՄ-ի գործունեությունից, քանի որ «Իրավունք» թերթի մշտական ընթերցողն եմ ու գիտեմ, թե ինչու եմ ձեզ սիրում, հարգում ու պաշտում, որովհետեւ դուք քչերից մեկն եք, որ այդպես պայքարում է ազգային արժեքների այլասերման դեմ: Այո, դրա համար ՍԻՄ-ին պետք է միայնակ չթողնենք, մի ձեռքը ծափ չի տա, բոլորս միասին պետք է պայքարենք ազգային արժեքները այլասերող ու պղծողների դեմ, որոնք ուզում են Հայաստանը քանդել: Իսկ մենք պետք է թույլ չտանք, այլ նրանց վռնդենք Հայաստանից, որ հայ ազգից հեռու մնան, գնան այնտեղ որտեղ իրենց լավ կընդունեն: Օրինակ, թող գնան Ադրբեջան, այնտեղ համասեռամոլներին լավ ընդունում են: Մեր ազգայինը, մշակույթը, պետականությունը պահպանելու համար պետք է մի բռունցք լինենք, համախմբվենք ՍԻՄ-ի շուրջ ու պայքարենք մեր  ազգային արժեքների պահպանման համար»:

​​​​​​​«Զարմացած եմ մշակույթի մեր գործիչների անտարբեր, կրավորական կեցվածքով»

Հայաստանի երգիչների միավորման նախագահ, երգահան, երգչուհի
ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ

 

«ԹՈՂ ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԻՄ-Ի ՆՄԱՆ ՄՏԱԾԵՆ, ՔՆԵՆ ՈՒ ԱՐԹՆԱՆԱՆ ՀԱՅԵՐԵՆ»

 «Թող մյուս բոլոր կուսակցությունները 30-ամյա «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նման մտածեն հայերեն, քնեն հայերեն, զարթնեն հայերեն, մենք ուրիշ ճանապարհ չունենք»:

ՀՀ ժողովրդական արտիստՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Զոմբիները Հյուսիսային պողոտայում. ֆլեշմոբ Ռեֆորմիստների կողմից (Տեսանյութ)

 

«ՈՐՊԵՍ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՍԻՄ-Ը ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ»

 «Սահմանադրական իրավունք միությունը»` որպես ազգային ու պահպանողական կուսակցություն, մշտապես եղել է առաջնագծում` պայքարելով օտարածին ու այլասերված երեւույթների ներթափանցման դեմ: Շնորհավորում եմ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության 30-ամյակը, մաղթում նորանոր հաջողություններ, եւ թող իր հետագա գործունեության ընթացքում ՍԻՄ-ը շարունակի հասարակության համար լինել դարմանողի ու հակազգային ոտնձգությունների դեմ պայքարողի դերում: Այդ ազգային ու պահպանողական պայքարում միանշանակ ես ձեր կողքին եմ, պինդ եղեք»:

«Պետք է կազմակերպել եւ պաշտպանել քաղաքային բնությունը ավերումից»

«Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնի ղեկավար, ռեժիսոր, 
անիմատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ

 

«30 ՏԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ ՍԱՏԱՐ ԿԱՆԳՆԵԼՈՎ` ՍԻՄ-Ն ԱՊԱՑՈՒՑԵՑ ԻՐ ԱԶԳԱՍԵՐ ԼԻՆԵԼԸ»

 «Ողջունում եմ անկախ Հայաստանի մեր հնագույն կուսակցություններից «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությանը: ՍԻՄ-ը, 30 երկար ու ձիգ տարիների ընթացքում մեր ազգային ավանդույթներին սատար կանգնելով` ապացուցեց իր ազգապահպան ու ազգասեր լինելը: Շնորհավորում եմ եւ ցանկանում, որ դեռ երկար տարիներ բազմաթիվ առիթներ ունենանք` շնորհավորելու ՍԻՄ կուսակցության հաջողություններն ու ձեռքբերումները, քանի որ ՍԻՄ-ի հաջողությունները նաեւ մեր երկրինն են»:

«Ձեր ձեռքերն ու լեզուն հեռո՛ւ պահեք այս սուրբ հողից». Քաշաթաղի շրջանի վարչակազմ

«Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի
տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

«30 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԻՄ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՎ»

 «Ի սրտե շնորհավորում եմ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության հոբելյանը: Այս 30 տարիների ընթացքում ՍԻՄ կուսակցության գործունեությունը իր շատ կարեւոր դերակատարությունն ունեցավ մեր անկախ պետականության մեջ: Մանավանդ Հայկ  Բաբուխանյանի գործունեությունը` հատկապես իբրեւ օրենսդիր, շատ կարեւորում եմ, եւ կարծում եմ, որ այն արժեքները, որոնք դավանում է ՍԻՄ կուսակցությունը, ազգային, պահպանողական արժեքներ են, դրանք լավագույն ուղղությունն են, որ պիտի մենք վերցնենք  առհասարակ ազգային պետականություն կառուցելու մեր ձգտումների մեջ, եւ մեր նպատակը պիտի լինի հատկապես ազգային արժեքները` իբրեւ առանձնահատուկ, յուրահատուկ մի տեսակ, համաշխարհային մշակույթում առանձնացնելու, եւ ներկայանալու իբրեւ յուրահատուկ երկիր` իր մշակույթով, իր հոգեւոր մշակութային ժառանգությամբ, նաեւ իր առանձնահատուկ քաղաքական մշակույթով: Վստահ եմ, որ ՍԻՄ-ը կշարունակի իր ընթացքը եւ նոր հաջողություններ կարձանագրի առաջիկայում»:

Երեւանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի կենսագրության ուշագրավ մանրամասները

Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆ

 

«ՍԻՄ-Ն Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԱԶԳԱՅԻՆ ԻԴԵԱԼԸ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ ԻՐ ԵՐԿՐՈՒՄ»
 Մեծարգո պարոն Բաբուխանյան, հարգարժան ՍԻՄ կուսակցության անդամներ, ինչի՞ համար են երկրներում ստեղծվում կուսակցություններն ու միությունները: Երեւի թե, որպեսզի առաջ տանեն որոշակի խմբերի, դասակարգերի, անձանց շահերը, շատ անգամ` որպեսզի իրականացնեն նյութապաշտական նկրտումները` հասնելով իշխանությանը կամ զավթելով այն: Հայաստանի քաղաքական բնապատկերը քիչ էր տարբերվելու համաշխարհայինից, եթե Ազգային ժողովում, եթերում, մամուլում եւ համացանցում չհնչեր ձեր խիզախ խոսքը` ուղղված մեր ազգի Արժեհամակարգի պահպանմանը, արդար իրավունքին ու մեծ հեռանկարներին: Կարող եմ պնդել, որ դուք հայ ազգի հավաքական կերպարն եք` աննկուն, ամուր բազկով, խրոխտ ձայնով եւ արդար մտքով: Ձեզ մոտ նույնիսկ կանայք տղամարդ-աղջիկ են` եւ դա մեր ավանդական պատկերացումն է իսկական հայ տիկնոջ մասին, եւ ոչ` ամոթալի «գենդերային» մի դրոշմ, որի շուրջպարն է բռնել իշխանությունը: Ցավոք, մեր երկրի սահմանադրությունները փոփոխական են ու քայքայման ենթակա: Սակայն ՍԻՄ կուսակցությունն է, որ պահպանում է սահմանադրության այն ազգային իդեալը, որը պետք է պաշտպանի հայ մարդուն իր երկրում: Պաշտպանի հայի եւ մեր եղբայր ազգերի արդար իրավունքը գյուղում կամ քաղաքում արարելու` եւ ոչ թե ճորտ դառնալու: Ընտանիք ստեղծելու, եւ ոչ` գազանանոցի «զուգընկեր» գտնելու: Տուն-տեղ դնելու, եւ ոչ` ընկնել վաշխառուների տոկոսի տակ: Բալիկներ ունենալու, եւ ոչ` անվերջ բուժվելու անպտուղությունից «գարդասիլի» կարգի պատվաստումների հետեւանքով: Երեխաներին տալու լավ եւ անվճար կրթություն, ինչն այսօր պրոբլեմ է, եւ` մեծ: Ի վերջո` երջանիկ լինելու սեփական երկրում եւ փոխադարձաբար այնքան սիրելու Հայրենիքը, որ ցանկացած պահին մարդ պատրաստ լինի պաշտպանելու այն ոսոխից: Ինձ համար թանկ է իմ սահմանադրական իրավունքը, որ կարող եմ երբեմն խոսքս ուղղել մեր երկրին: Դա իրականացվում է սովորաբար միայն «Իրավունք» թերթի էջերում: Ձեզ երկար տարիների ու տասնամյակների դժվար, բայց արդյունավետ ազգանվեր գործ եմ մաղթում, եւ պատրաստ եմ հասնել ցանկացած պահին:

«ՆՐԱՆՔ ԵՐԲԵՎԻՑԵ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ»

Գրող, հրապարակախոս 
ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА