o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՀԱՐԿԱՅԻՆ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ «ՓՈՒՉԻԿ» ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

30.04.2019 21:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՀԱՐԿԱՅԻՆ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ «ՓՈՒՉԻԿ» ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Ապրիլի սկզբներին վարչապետ Փաշինյանը մեծ ոգեւորությամբ խոսեց հարկահավաքման գործընթացից՝ առաջին եռամսյակի հավաքագրված հարկային ցուցանիշները ներկայացնելով ինչ-որ արտառոց, ցնցող, աննախադեպ պատկեր: Վարչապետի նկարագրմամբ՝ ՊԵԿ-ը տարվա առաջին եռամսյակում 11.4 միլիարդ ՀՀ դրամով գերակատարել է հարկային եկամուտների պլանը եւ պարտավորվել գերակատարել այս տարվա պետբյուջեի եկամուտը առնվազն 40 միլիարդ դրամով: «Ինչը մեզ հնարավորություն է տալու 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել զինծառայողների աշխատավարձը եւ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը»,- ոգեւորված հայտարարեց Փաշինյանը:

 

ԵՎ Ո՞ՒՐ Է ՑՆՑՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՃԸ

Իրականում ունե՞նք նման բուռն ոգեւորություն առաջացնող իրավիճակ: Վերջապես ՊԵԿ-ը ներկայացրեց այս տարվա առաջին եռամսյակի հարկահավաքման պաշտոնական պատկերը, որը հնարավորություն է տալիս նշված հարցի պատասխանը ստանալԱյսպես, 2019թ. առաջին եռամսյակին «վճարված հարկային եկամուտները եւ պետական տուրքերը» կազմել են մոտ 292.7 միլիարդ դրամ, այդ թվում՝ մարտին մուտքերը կազմել են մոտ 110 միլիարդ: Թե եռամսյակային պլանն ինչքան էր, որ 11.4 միլիարդով գերակատարվել է, կոնկրետ այս փաստաթուղթը չի մատնանշում: Բայց կարելի է այս համեմատությունը կատարել. անցած տարվա նույն ժամանակահատվածում մուտքերը կազմել են մոտ 271 միլիարդ դրամ, այսինքն՝ աճը կազմել է մոտ 21.7 միլիարդ կամ 8 տոկոս: Ինչ խոսք, ամեն մի աճ էլ գովելի է: Սակայն համեմատության համար նշենք, որ անցած տարի էլ ունեինք հավաքագրված հարկերի 6.1 տոկոս աճ, այսինքն, այս տարի այդ միտումն ավելացել է 1.9 տոկոսով, որը ինչ-որ արտառոց մեծություն չէ: Ընդ որում, պետք է հաշվի առնել նաեւ հետեւյալ հանգամանքը: Այս տարվա պետական բյուջեով հարկային եկամուտները եւ պետական տուրքերը սահմանված են 1 401.8 միլիարդ դրամ՝ անցած տարվա բյուջեով նախատեսված 1 248.5 միլիարդի դիմաց: Աճը 153.3 միլիարդ է, այսինքն՝ ավելի քան 12 տոկոս: Սա հուշում է, որ տարվա բոլոր չորս եռամսյակներում էլ, տրամաբանորեն, պետք է ունենայինք 12 տոկոսանոց աճ, որն էլ կլիներ եռամսյակային պլանը: Սակայն առաջին եռամսյակում ունենք ընդամենը 8 տոկոսանոց աճ, ինչը ամենեւին էլ չի խոսում եռամսյակային պլանը 11.4 միլիարդով գերազանցելու հայտարարությունների օգտինՀաջորդը. 153.3 միլիարդանոց տարեկան աճը ենթադրում էր միջին ամսական մուտքերի մոտ 12.8 միլիարդ դրամանոց աճ: Այսինքն, մասնավորապես առաջին եռամսյակում աճը պետք է կազմեր մոտ 38 միլիարդ: Չնայած, առաջին եռամսյակը պասի փուլ է համարվում, այն, իհարկե, կզիջի մյուս եռամսյակներին: Բայց կոպիտ հաշվով գոնե մի 25-30 միլիարդ ավել մուտքեր պետք է որ լինեին: Մինչդեռ ավել հավաքագրումը 21.7 միլիարդ է: Այսինքն, որ կողմից էլ որ մոտենում ես, եռամսյակային ցուցանիշներն ամենեւին էլ առանձնահատուկ ոգեւորություն չեն առաջացնում, էլ չասած, որ դժգոհելու տեղիք են տալիսՎերջապես, միանգամայն անհասկանալի է, թե ինչի հիման վրա է Փաշինյանը խոսում, որ տարեկան մուտքերը կարող են առնվազն 40 միլիարդով գերակատարվել: Նման գերակատարումը կնշանակի, որ ավել պետք է հավաքել ոչ թե 153.3, այլ՝ մոտ 190-200 միլիարդ դրամով հարկեր: Այսինքն, եռամսյակային միջին աճը պետք է 50 միլիարդի կարգի լիներ, իսկ պասիվությունը հաշվի առնելով՝ առաջին եռամսյակում մոտ 35-40 միլիարդ: Փոխարենը, կրկնենք, ունենք 21.7 միլիարդ աճ, ցուցանիշ, որը մինչեւ իսկ կասկածի տակ է առնում հարցը՝ կկատարվի՞ բյուջեով նախատեսված տարեկան ծրագիրը, թե՝ ոչ:

ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՔԱՄԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Իհարկե, կարելի է հաշվի առնել նաեւ, որ անցած տարվա մուտքերի փաստացի կատարողականը կազմել է մոը 1 306 միլիարդ, որի համեմատ պետք է ավել հավաքել մոտ 100 միլիարդ, այս տարվա երկամուտները, ի վերջո, կապահովվեն: Սակայն դա էլ խնդիր չի լուծում: Նկատի ունենք, որ դեռ ընդդիմադիր ժամանակներից սկսած Փաշինյանը մի գլուխ խոսում է 40-50 տոկոսանոց ստվերից եւ պետական բյուջեն արագորեն բազմապատկելուց: Մինչդեռ այս պահին, ինչպես նկատեցիք, հիմնական վեճը 10-12 տոկոս ավել-պակաս հավաքագրումների մասին է: Ցուցանիշներ, որոնք որեւէ կերպ չեն կարող խոսել ո՛չ 40-50 տոկոսանոց ստվերի արմատական կրճատումների մասին եւ ո՛չ էլ՝ դրա հիմքով բյուջեն բազմապատկելու: Կարճ ասած, «հեղափոխական» թռիչքներ նաեւ հարկահավաքման ոլորտում տեսանելի չեն, թեեւ հանուն արդարության նկատենք, որ այստեղ ցուցանիշները գոնե համահունչ են «նախահեղափոխական» ժամանակների հետԸնդ որում, նաեւ հաշվի առնելով, որ տնտեսության իրական դինամիկան եւս այդպես էլ չի տալիս այն խթանը, որը կտաներ հարկահավաքման ավելացման: Պաշտոնական տվյալներով, տնտեսության գործնականում բոլոր էական ուղղություններում աճի դինամիկայի կտրուկ անկումներ են՝ անցած տարվա նույն առաջին եռամսյակի համեմատությամբ: Այսինքն, զուտ տնտեսական աճի հաշվին հարկային եկամուտների ավելացումը չնչին է եւ կդառնար զրոյական, եթե հանենք գնաճը: Նշանակում է՝ հարկային նշված աճը հիմնականում, պատկերավոր ասած, մինչեւ վերջին կանաչի ծախողին, կրպակատիրոջը եւ վարսավիրին ՀԴՄ-ավորելն է, որը եթե այս պահին որոշ էֆեկտ տալիս է, ապա հաշվի առնելով գնալով կրճատվող մանր-մունր բիզնեսները, շատ արագ բերելու է հակառակ էֆեկտին: Կարճ ասած, դեռ մի քանի ամիս էլ կարելի է հարկատուների խեղճուկրակ հատվածին մինչեւ վերջ քամել, բայց դրանից հետո ի՞նչ կմնա. այ, սա է ներկայիս ամենամեծ մտահոգությունը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА