ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանի վարկանիշը մեկ տարի առաջ էլ մեծ չի եղել, որ հիմա էլ ընկներ». Ահարոն Ադիբեկյան

30.04.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Փաշինյանի վարկանիշը մեկ տարի առաջ էլ մեծ չի եղել, որ հիմա էլ ընկներ». Ահարոն Ադիբեկյան

Շուրջ 25-30 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող Հայաստանում մարդկանց քթի տակ փողոցներում ու բակերում կազմակերպվեց խորոված-քյաբաբային տոնը, իսկ մանղալչիները բարձրաստիճան պաշտոնյաներն էին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հենց այսպես էլ նշվեց, այսպես կոչված, «Քաղաքացու օրը»: Թե որքանով էր այն, իսկապես, քաղաքացու տոն, դժվար է ասել, բայց մեկ տարի առաջ քայլարածականներն իրենք իրենցով ուրախացան ու տոնեցին իրենց բախտի բերմամբ, թե պատահմամբ ձեռքբերած պաշտոնների մեկ ամյակը` դրա համար ծախսելով շուրջ 124 միլիոն դրամ: Իսկ թե հայաստանյան իշխանափոխությունից հետո ինչպիսի սոցիալական, տնտեսական պատկեր ունենք, «Իրավունքը» մանրամասներ է պարզել «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ:

«Փորձ է կատարվելու «թավշյա հեղափոխությունն» ու դրա հայտնի «գըմփ-գըմփ-հու»-ն փոխադրել նաեւ Ստեփանակերտ»

«ՄԱՐԴԻԿ ԾԱԽՈՒՄ ԵՆ ԲԻԶՆԵՍՆ ՈՒ ԳՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆ»

– Պարոն Ադիբեկյան, նախ անդրադառնանք «Քաղաքացու օրը» նշելու գաղափարին: Ըստ Ձեզ, որքանո՞վ է ՀՀ քաղաքացու սոցիալական իրավիճակը բարելավել, որ արդեն քաղաքացու օր ենք նշում:

Նախ` քաղաքացի ձեւավորել է պետք: Սոլոնը, երբ փոխեց Հին Հունաստանի կարգավիճակը, մ.թ.ա. 6-րդ դարն էր: Եվ այդ ժամանակ առաջին քաղաքացին Սոկրատն էր, որը միայն 400 տարի հետո հանդես եկավ: Դեռեւս հին ժամանակահատվածներից սկսած մարդու գիտակցության, հոգեբանության մեջ պետք է ձեւավորես քաղաքացու զգացմունքը: Մի անգամ Վաշինգտոնից Նյու Յորք էինք գնում, տաքսիստն աֆղանացի իսլամիստ էր, հարցրի` աֆղանացի՞ ես, ասաց` ո՛չ, վիրավորվեց, թե բա ես ամերիկացի հպա՜րտ քաղաքացի եմ: Ասացի` բայց դու հպարտ պետք է լինես քո երկրի քաղաքացին լինելուց: Նա էլ արձագանքեց` այս երկիրը ամեն ինչ անում է, որ դու լինես քաղաքացի: Իսկ մեր դեպքում այս հետադարձ կապը շատ թույլ է: Երբ հարցում ենք անում, թե այսօր ինչ խնդիրներ կան, առաջինը նշում են` երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծման հարցը, գործազրկության կրճատումը, աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացման խնդիրը: Այս հինգ խնդիրը վերջին 30 տարում մնում է ակնառու: Հիմա մոտեցումը հետեւյալն է` տալ ազատություն, որ բնակչությունն ինքնուրույն ձեւավորվի եւ իր խնդիրները լուծի, բայց բնակչությունը չունի կարողություն այդ հարցերը լուծելու: Ո՞վ կարող է դառնալ միլիոնատեր, եթե ընդամենը պետական ինչ-որ մի գործարանի տնօրեն է եղել եւ այլն: Ուրեմն` այս կիսագողական, կիսակաշառակերական ժամանակահատվածը շատ կարեւոր է նման երկրների համար, որ մարդիկ ապօրինի ճանապարհով ձեռք են բերում կարողություններ: Մինչդեռ պետք է այնպես անել, որ իրենք ներդրումներ անեն տնտեսության զարգացման մեջ, սոցիալական արժեք ունեցող գործի մեջ: Բայց մեզ մոտ երկրորդ կողմը չկա, հայը մտածում է իր եւ իր ընտանիքի մասին: Մենք երբ խորհրդատվություն ենք տալիս բիզնես ներկայացուցիչներին, շատերն ասում են` այո, երեք հատ բնականարան ունեմ, զոքանչս Կիպրոսում է հանգստանում, տղաս` Անգլիայում, էհ, հետո ինչ: Երբ ասում ես, որ դու սոցիալական պարտականություն ունես, չեն անում, դրա փոխարեն մարդիկ ծախում են բիզնեսն ու գնում Ռուսաստան:

«Փաշինյանի բեմադրած ներկայացման կուլիսներում, ինչպես միշտ, Լ. Տեր- Պետրոսյանն է»

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՄՆՈՒՄ Է ԽՈՑԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ»

– Այս առումով վերջին մեկ տարվա ընթացքում որեւէ դրական փոփոխություն չկա՞:

Այս մեկ տարվա ընթացքում դեռ կարող է փոփոխություն լինել` այն հատվածի համար, որը տվյալ իշխանության համար հենք է հանդիսանում: Խոսքը պետական իշխանությանն է վերաբերում, գուցեեւ թոշակառուներին եւ այլն: Բայց սա շատ քիչ է, բնակչության հիմնական հատվածը մնում է խոցելի վիճակում:

Միջազգային ներդրումները բացակայում են ոչ թե դատաիրավական համակարգի, այլ իշխանության անսկզբունքայնության պատճառով

Ձեր գնահատմամբ` մեկ տարի անց հայաստանյան նոր իշխանությունները պահպանե՞լ են իրենց ունեցած վարկանիշը:

Շատ դժվար է ասել, բայց Փաշինյանի վարկանիշը մեկ տարի առաջ էլ մեծ չի եղել: Նա խորհրդարանական ընտրություններին հավաքել է ընդամենը ընտրության իրավունք ունեցողների 30 տոկոս ձայնը, չէ՞ որ ընտրություններին մասնակցել են 40 տոկոսը, որից 70 տոկոսն է ընտրել «Իմ քայլին»: Այսինքն` ընտրողների գլխավոր հատվածը կա՛մ դեմ է եղել, կա՛մ եղել է չեզոք:

Ստորագրահավաք՝ վարչապետի հոգեկան հավասարակշռությունը ստուգելու պահանջով

«ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 150 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԳՈՒՄԱՐ Է ՊԵՏՔ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՏՔԻ ՀԱՆԵԼ»

– Այդուհանդերձ, այդ 30 տոկոսը համոզված էր, որ իր արած «հեղափոխությամբ» թռիչքային տնտեսական զարգացում ենք ունենալու, գյուղատնտեսության եւ մյուս ոլորտներում թռիչքաձեւ հաջողություններ ենք ունենալու, ինչը խոստանում էին իշխանության եկած անձինք: Ի՞նչ ունենք մեկ տարի անց:

Հեղափոխության նպատակն այն է, որ պետությունը պետք է ակտիվ դերակատարություն  ունենա տնտեսական կայացման գործընթացում, այլ ոչ թե թողնի բնակչության քմահաճույքին: Մինչդեռ հիմա գնում ենք գյուղ, գյուղի կեսը բնատնտեսությամբ` կաթ, բանջարեղեն եւ այլն, պահում է ընտանիքը, պապու եւ տատու թոշակներով էլ շաքար, յուղ են առնում, երեխաներին` կոշիկ ու հագուստ: Մի խոսքով` խնդիր չկա: Բայց 25 տոկոսը շարունակում է աղքատ մնալ, չի կարողանում խնդիր լուծել: Այն հատվածը, որը բավականին կայունացել է, երեքհարկանի տուն է սարքել, Լեքսուս է քշում եւ այլն, հարցնում ես` ընկեր ջան, նույն հողն է, նույն ջուրն է, նույն գյուղատնտեսական միջոցներն են, դու ինչո՞ւ ես հարուստ, մյուսը` աղքատ, ասում է` չգիտեմ, թող գործ տան, անի: Այդ գործ տվողների խնդիրը պետք է լուծի պետությունը, այսինքն` նրա դերակատարությունը պետք է բավականին լուրջ լինի, ոչ միայն սոցիալական ապահովության նվազագույնն ապահովի, այլ ստեղծի աշխատատեղ: Ի դեպ, առաջարկ եղավ ստեղծել գիտական մարկետինգի կենտրոն, որովհետեւ մեր գիտնականը չգիտի իր հայտնագործությունը միջազգային գիտելիքների հայտնագործությունների շուկայում ինչպե՞ս վաճառի, ո՞ւմ վաճառի, ինչպե՞ս պայմանագիր կնքի, հեղինակային իրավունքներն ինչպե՞ս պաշտպանի, սա լուրջ խնդիր է: Երկու անգամ որոշում կայացվեց, ներկայացուցիչները գումարը տալիս էին, բայց այդպես էլ կենտրոնը չբացեցին:

Նիկոլական ոճրախմբի քստմնելի վարքագիծը (տեսանյութ)

Այսինքն` լինում է նաեւ այդպե՞ս, որ հովանավոր լինի, բայց պետությունը շահագրգռված չլինի կամ չերաշխավորի, որ հարցին լուծում տրվի:

Մի օրինակ բերեմ` Եվրոպայից Թայվան կես տոննա` 500 կգ, ոսկի պիտի վաճառեին, միջնորդը ասել էր, որ այս ճանապարհը կարող է հանգիստ անցկացնել: Մեր գործընկեր ընկերությանը դիմեցին, բայց պետք էր երաշխավոր` ով կարող է Հայաստանում երաշխավորել 500 մլն դոլարի գործարք: Դիմեցինք բանկերին, բոլորը միասին ընդամենը 50 մլն դոլարի երաշխավորություն կարողացան անել: Պետությանը դիմեցի, պետությունն ասում է` մենք չենք մտնում տնտեսական հարցերի մեջ: Մեկ այլ օրինակ էլ բերեմ` Ագարակում նավթամշակման գործարան պետք է կառուցվեր, ընդ որում` արտադրանքը պետք է առներ Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը, Ռուսաստանը եւ Իրանը: Եվ բացի նավթից, բենզինից, իրենք 30 հատ քիմիական նյութ էին արտադրելու, որից պլաստմաս, թել կարելի էր արտադրել: Բայց էլի պետության երաշխավորությունն էր պետք, էլի հրաժարվեցին: Այնպես որ, պետության դերակատարությունը տնտեսական համակարգում եթե չմեծացավ, մենք այսպիսի վիճակում էլ մնալու ենք: Փաշինյանն ասում է` դե մենք պետք է բիզնեսին հնարավորություն տանք, որ նա զարգանա, աշխատատեղ ստեղծվի, բայց այդպես չի կարող լինել: Հայաստանին մոտակա 5 տարին 150 միլիարդ դոլար մինիմալ գումար է պետք, որ կարողանա տնտեսությունը ոտքի հանել: Հիմա որ բոլոր հայ բիզնեսմեններին հավաքես, նրանք էլ 150 մլրդ դոլար ազատ գումար չեն ունենա, որ դնեն տնտեսության զարգացման մեջ: Դրա համար մնում ենք այս բավականին կիսազարգացած վիճակում:

«Ոչ բարով վարչապետը պատերազմի պատասխանատվությունը դնում է ոչ թե Ալիևի, այլ հայաստանյան ու արցախյան շրջանակների վրա»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА