o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վթարային ջրանջատում Սյունիքի և Արարատի մարզերում

30.04.2019 11:46 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վթարային ջրանջատում Սյունիքի և Արարատի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 30-ին՝ ժամը 11.00-20.00-ն, կդադարեցվի Գորիս քաղաքի Նոր Կյանք, Սարգսյան, Սաթյան, Բակունց, Մամիկոնյան, Խորենացի, Սյունիք և Անկախություն փողոցների, Արևշատ, Վանքի Տափ, Արեգունի, Սալքար և 6-րդ թաղամասերի, 5-րդ թաղամասի 1-8 շենքերի, Յոլյան նրբանցքների, ինչպես նաև Հարզիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Քարաշեն, Հարթաշեն, Իշխանասար, Հացավան, Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր գյուղերի, Տաթևեր ճոպանուղու և հարակից զինմասերի ջրամատակարարումը:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում

Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 30-ին՝ ժամը 10.00-21.00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Հնաբերդ, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն, Նորաշեն, Վերին Արտաշատ, Այգեզարդ, Այգեպատ, Գինևետ, Նոր Ուղի, Տափերական, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Սիսավան, Արալեզ, Ոսկետափ, Վանաշեն, Արարատ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА