o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռեալը» խաղի առաջին րոպեից մինչեւ վերջինը զրո էր խաղադաշտում.Զիդան

29.04.2019 21:27 ՍՊՈՐՏ
«Ռեալը» խաղի առաջին րոպեից մինչեւ վերջինը զրո էր խաղադաշտում.Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Ռայո Վալյեկանոյից» կրած պարտությունը նվազագույն հաշվով: Արքայական ակումբը Պրիմերայում «Ռայո Վալյեկանոյին» նախորդ անգամ պարտվել էր 22 տարի առաջ՝ 1997-ի փետրվարին (0:1):

«Ռեալը» Նեյմարի հետ ամենօրյա կապի մեջ է

«Խաղի առաջին րոպեից մինչեւ վերջինը թիմը զրո էր խաղադաշտում: «Ռեալն» ընդհանրապես չէր խաղում, ես զայրացած եմ: Մենք ունենք վատ իմիջ, իսկ ես պատասխանատու եմ դրա համար: Այս ելույթի համար պետք է ներողություն խնդրենք մեր երկրպագուներից:

Չեմ զղջում, որ վերադարձել եմ այս աշխատանքին, այլ հակառակը: Պետք է հաղթահարել այս բարդ պահերը, սակայն այսպես խաղալ չի կարելի:

Կցանկանայի, որ այս մրցաշրջանը հնարավորինս շուտ ավարտվեր: Դեռ ունենք 3 հանդիպում եւ չենք կարող մրցաշրջանն ավարտել այս ձեւով: Պետք է հարգենք ֆուտբոլն ու այս ակումբը:

Միշտ պաշտպանել եմ իմ խաղացողներն, սակայն ոչ այս անգամ: Իրավիճակն այսպիսին է. այսպես խաղալ չի կարելի: Սակայն դա միայն նրանց մեղքով չէ, ես նույնպես կրում եմ պատասխանատվություն, քանի որ ինքս եմ ընտրում կազմն ու խաղացողներին պատրաստում հանդիպմանը: Այս խաղում մեր ծրագիրը չաշխատեց»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ դա «Ռեալի» 10-րդ պարտությունն էր Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Նախորդ անգամ մադրիդյան ակումբի հետ նման բան տեղի ունեցել էր 10 տարի առաջ՝ 2008/09 մրցաշրջանում:

Չնայած այս պարտությանն՝ Արքայական ակումբն այս տուրի արդյունքում 65 միավորով ապահովեց երրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Առաջնության ավարտից 3 տուր առաջ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 74 միավոր, իսկ չեմպիոնի տիտղոսն ապահոված «Բարսելոնան»՝ 83:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА