o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար ստեղծում է հեռահար սպասարկման նոր հնարավորություններ

29.04.2019 16:55 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար ստեղծում է հեռահար սպասարկման նոր հնարավորություններ

Հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է կատարելագործել իր հեռահար ծառայությունները: Մասնավորապես, այս անգամ Բանկի կողմից բարելավվել են թե Բանկի մասնաճյուղերում և թե մասնաճյուղերից դուրս՝ Երևան քաղաքում և մարզերում տեղակայված TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով բանկային գործարքների սպասարկման պայմանները:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ

Եթե նախկինում հաճախորդները TellCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով կարող էին կատարել իրենց վարկերի հերթական մարումները միայն մարման գրաֆիկի համաձայն, իսկ վաղաժամ մարումներ կատարելու համար անհրաժեշտություն էր առաջանում այցելել Բանկ, ապա այսուհետ հաճախորդները կկարողանան մարել TellCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով նաև իրենց վարկերը գրաֆիկից շուտ, վաղաժամկետ, և հետևաբար հետագայում վճարել ավելի քիչ տոկոսներ վարկի համար:

TellCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով վարկի մարումներ կատարելու համար անհրաժեշտ է պարզապես իմանալ վարկային կոդը կամ վարկային պայմանագրի համարը:

Գնահատելով հաճախորդների սպասարկման հարմարավետությունը 24/7 ռեժիմով ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն  է ընձեռում բանկային գործարքներ (վարկերի մարում, բանկային/քարտային հաշիվների և ավանդների համալրում) կատարել ոչ միայն 100 վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, այլ նաև ՀՀ տարածքում գործող շուրջ 4000 TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով:

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА