o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բելաջիո» ռեստորանի մոտ վթարի է ենթարկվել մոտոցիկլետը

28.04.2019 18:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
«Բելաջիո» ռեստորանի մոտ վթարի է ենթարկվել մոտոցիկլետը

Ապրիլի 28-ին, ժամը 00:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Քոբուլեթի-Բաթումի ճանապարհին 3 մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով 3 զբոսաշրջիկ է մահացել, կան տասնյակ տուժածներ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: 

Պարզվել է, որ մոտոցիկլետը (վարորդ՝ Վ.Թ., ծնված 1996 թ.) կողաշրջվել է:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել մոտոցիկլետի վարորդին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА