o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օրերից մի օր միջազգայնորեն ճանաչվելու է Հայոց ցեղասպանությունը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28.04.2019 01:19 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Օրերից մի օր միջազգայնորեն ճանաչվելու է Հայոց ցեղասպանությունը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն այս տարի առանձնացավ նրանով, որ մարդկանց հոսքը` համեմատած նախորդ տարիների, նոսր էր, նոսրացել էին նաեւ մշակույթի գործիչների շարքերը, ովքեր ամեն տարի իրենց հարգանքի տուրքն էին մատուցում` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելով: Այնուամենայնիվ, «Իրավունքին» հաջողվեց մի քանիսի ներկայությունն արձանագրել:

Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

 Image may contain: 9 people, people standing and outdoorԾիծեռնակաբերդի բարձունքում իր հարգանքի տուրքն էր մատուցում նաեւ գերմանաբնակ երգիչ ՀԱՅԿ ԿԱՍՊԱՐՈՎԸ: «Իրավունքի» հետ զրույցում երգիչն ասաց, որ ամեն տարի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր է բարձրանում այն հույսով, որ օրերից մի օր թուրք ժողովուրդը կընդունի իր մեղքը. «Միշտ այնպես է ստացվում, որ ապրիլ ամսին, այս օրերին, լինում եմ Հայաստանում ու իմ պարտքն եմ համարում հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում, այն հույսով, որ օրերից մի օր թուրք ժողովուրդը կընդունի իր մեղքը: Հավատում եմ եւ հուսով եմ, որ այդ օրը շուտ կգա»,- ասաց երգիչն ու նաեւ շեշտեց որ այս օրերին նաեւ եվրոպական մի շարք քաղաքներում հայաշատ համայնքը երթեր ու հիշատակման արարողություններ են իրականցնում. «Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում ապրիլի 24-ին լինում են երթեր ու հիշատակման միջոցառումներ: Մի քանի անգամ Բեռլինում մասնակցել եմ, այնտեղի հայերն էլ միշտ փորձում են ներկա լինել, քանի որ այնտեղ էլ շատ թուրքեր կան, եւ նրանք էլ են միշտ փորձում այդ օրերին երթեր ու ցույցեր անել. այսպես ասած իրենց զոհի տեղ են դնում: Երբեմն նաեւ բախումներ են լինում, բայց հայ ժողովուրդը միշտ իր պարտքն է համարում այդ օրը հարգի մեր 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը»:

«Հայոց» բառի դեմ պայքարը նոր իշխանության կարգախո՞ս

 

«ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ, ԴԵՌ ՈՉ ՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»

«Իրավունքի» այն հարցին, թե հեղափոխությունից մեկ տարի անց որեւէ փոփոխություն տեսնում է երկրում, գերմանաբնակ երգիչը նախ հարցադրում արեց. «Կլինի՞ չխաբեմ»,- ապա շեշտեց. «Անցյալ տարի հեղափոխության օրերին այստեղ էի, բայց մեկ տարի անց, ոչինչ չի փոխվել, դեռ ոչ մի փոփոխություն չեմ տեսնում, բայց հույս ունեմ, որ կլինի, հավատում եմ վարչապետին»,- ապա խոսելով հնարավոր վերադարձի ու Հայաստանում ընդմիշտ բնակություն հաստատելու մասին` ասաց. «Անկախ իշխանափոխությունից, այդ միտքը միշտ է ինձ ուղեկցում: Ամենակարեւորը, որ մեր ազգը լավ ապրի, չտեսնենք այն աղքատությունը, չքավորությունըմանուկների վատ մեծանալը, որը հաճախ ենք տեսնում հեռուստատեսությամբ, որ մարդիկ ունենան աշխատանք, եթե չունեն, մեր երկրի իշխանավորներն ու ղեկավարները փորձեն ինչ-որ աջակցություն ցուցաբերել, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան»: 

Սկսվել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը. Ermenihaber.am

 

«ՊԵՏՔ Է ԱՅՆՊԵՍ ԱՆԵՆՔ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆԱՉԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

 

Հայկ Կասպարովի հետ Ծիծեռնակաբերդի բարձունքում էր նաեւ շոումեն Գրիշա Աղախանյանի կինը` դերասանուհի ՇՈՂԵՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ` որդու հետ: «Իրավունքի» հետ զրույցում Շողերը շեշտեց. «Տղաս շուտով կլինի 5 տարեկան, ու այդպիսի տարի չկա, որ մինչ նրա ծնվելը եւ ծնվելուց հետո այս օրը չլինենք Ծիծեռնակաբերդում: Պետք է յուրաքանչյուր հայ, կապ չունի թե քանի տարեկան է, սովորի, որ պետք է հարգել նահատակների հիշատակը»,- ապա հավելեց. «Ավելի քան վստահ եմ, որ օրերից մի օր միջազգայնորեն ճանաչվելու է Հայոց ցեղասպանությունը, եւ Աստված տա, որ ոչ մի երկրում երբեք չլինի նման բան, որովհետեւ սա սարսափելի բան է, մենք գիտակցում ենք դա: Թեպետ որքան էլ գանք եւ հիշենք, մեկ է, մեր արածը շատ քիչ է, պետք է այնպես անենք, հասցնենք այն կետին, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ ժամանակ մենք գոնե դրանով մի քիչ կհանգստանանք»:

Շուշան Պետրոսյանը մրցանակի արժանացավ՝ հայ երգարվեստում ներդրած ավանդի համար (Տեսանյութ)

 Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА