o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«The Swingles» լեգենդար խմբի համերգով կմեկնարկի 20-ամյա «Երևանյան Հեռանկարներ» փառատոնը

27.04.2019 23:06 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԶԴԱԳՐԵՐ
«The Swingles» լեգենդար խմբի համերգով կմեկնարկի 20-ամյա «Երևանյան Հեռանկարներ» փառատոնը

Ապրիլի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հինգ անգամ Գրեմմի մրցանակի արժանացած բրիտանական «The Swingles» լեգենդար վոկալ խմբի համերգով կազդարարի «Երևանյան Հեռանկարներ» 20-րդ հոբելյանական փառատոնը:

Մեկնարկում է «Ծիրանի ծառ» ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը

Հիսուն տարվա պատմություն ունեցող խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «Սվինգլները» էստրադային երգիչներ էին, որ աշխատում էին Շարլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի և Միշել Լեգրանի հետ, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը: Խմբին համաշխարհային ճանաչում բերեց 1960թ.-ին թողարկած Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար: «Սվինգլների» նորարարական և վիրտուոզ երգեցողությանը անմիջապես հիացական արձագանքներ ուղղեցին Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը, այլ մեծանուն երաժիշտներ:

Երևանում խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայացք է «Սվինգլի» հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների և 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներ, Բախ, Սայմըն և Գարֆունկել, Բիթլզ և ավելին:

Կհայտարարվի նաև հոբելյանական տարվա ծրագիրն ամբողջությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА