o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Ֆրանսիային Հայոց ցեղասպանության հարցում «կողմնակալ» դիրքորոշման համար

27.04.2019 14:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Ֆրանսիային Հայոց ցեղասպանության հարցում «կողմնակալ» դիրքորոշման համար

Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Համի Աքսոյը քննադատել է Ֆրանսիայի իշխանություններին 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում «տեղի ունեցածին կողմնակալ գնահատական» տալու համար, գրում է Anadolu գործակալությունը: Ըստ նրա՝ Ֆրանսիան ավելի քան 100 տարի առաջ «զինել է հայկական հրոսակախմբերին, որոնք սպանել են թուրքերին»: «Փարիզը նույնպես պատասխանատվություն է կրում այդ հանցագործությունների համար»,- ասել է Աքսոյը:

Ռոհանի. Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար

«Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի՝ հայերին ուղղված ուղերձի ժամանակ Անկարայի հասցեին հնչած մեղադրանքը չի համապատասխանում Փարիզի և Անկարայի միջև համագործակցության ոգուն: Փարիզի նման դիրքորոշումը միանշանակ անպատասխան չի մնա»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղարը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Մի շարք ֆրանսիացի պաշտոնյաներ մեղադրել են Թուրքիային Հայոց ցեղասպանությունը մինչև այսօր չճանաչելու համար:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА