o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանիան և Ավստրիան ապրիլի 26-ից դադարեցրել են 500 եվրո նոմինալով թղթադրամների թողարկումը

27.04.2019 17:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիան և Ավստրիան ապրիլի 26-ից դադարեցրել են 500 եվրո նոմինալով թղթադրամների թողարկումը

Գերմանիան և Ավստրիան ապրիլի 26-ից դադարեցրել են 500 եվրո նոմինալով թղթադրամների թողարկումը: Եվրագոտու մնացած 17 երկրները դա արել են այս տարվա հունվարին: Սակայն Գերմանիան և Ավստրիան «սահուն անցման» հնարավորություն են ստացել, քանի որ հենց այնտեղ են շրջանառության մեջ եղել ամենաշատ 500 եվրոյանոց թղթադրամները, գրում է Deutsche Welle-ն:

Գերմանիան ավելի քան 50 օրենք է փոխել առանց գործարքի Brexit-ին նախապատրաստվելու համար

Եվրոպական կենտրոնական բանկը որոշել է դադարեցնել 500 եվրո արժողությամբ թղթադրամների թողարկումը, քանի որ դա կօգնի փողերի լվացման, հարկերի չվճարման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին:

Բանն այն է, որ շրջանառվող 500 եվրո արժեքով թղթադրամների 90%-ը քրեականացված կառույցների ձեռքում է գտնվում: Հանցագործներ նախընտրում են իրենց եկամուտները պահել հենց այդ նմուշի թղթադրամներով: Եթե մեկ միլիոն ֆունտը 20 ֆունտանոց թղթադրամների տեսքով կշռում է 50 կգ, ապա նույն գումարը 500 եվրո թղթադրամներով կշռում է ընդամենը 2,2 կգ, ինչը զգալիորեն հեշտացնում է խոշոր գումարների տեղափոխումը:

Մայիսի 28-ից Եվրոպական կենտրոնական բանկը 100 և 200 եվրո նոմինալով նոր թղթադրամներ կթողարկի, որոնք ավելի պաշտպանված կլինեն, քան այդ նոմինալով հին թղթադրամները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА