o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոուրինյոն Ռոնալդուին ասաց` բոլորն ասում են, որ դու աշխարհում լավագույնն ես, բայց դու վատ ես խաղում.Ադեբայորը կիսվել է հիշողություններով

26.04.2019 23:51 ԶԱՐՄԱՆՔ ՍՊՈՐՏ
Մոուրինյոն Ռոնալդուին ասաց` բոլորն ասում են, որ դու աշխարհում լավագույնն ես, բայց դու վատ ես խաղում.Ադեբայորը կիսվել է հիշողություններով

«Արսենալի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը համեմատել է Արսեն Վենգերին և Ժոզե Մոուրինյուին:

«Մեկը հանգիստ է, մյուսը՝ ոչ: Հիշում եմ՝ մի անգամ պարտվում էինք 1-2 հաշվով և վատ էինք խաղում: Թիերի Անրին բարկացած էր: Վենգերը մտավ հանդերձարան և ասաց. «Հանգստացիր, մենք իդեալական ենք, վերահսկում ենք գնդակի տեղաշարժը»:

«Ռոնալդուն ավելի լավն է, քան Պելեն». Ժորժե Մենդեշ

Անրին պատասխանեց. «Դա ոչ ոքի հետաքրքիր չէ, մենք պարտվում ենք»: Ահա Վենգերի և Մոուրինյուի միջև եղած ամբողջ տարբերությունը:

«Ռեալում» մենք ընդմիջումից առաջ հաղթում էինք 3-0 հաշվով, սակայն Ժոզեն դժգոհ էր: Նա մտավ հանդերձարան, շշերն այս ու այն կողմ նետեց, թքեց սառնարանի վրա: Մոուրինյուն հոգեբանորեն սպանում էր բոլորիս: Մի անգամ նա զայրացավ Ռոնալդուի վրա այն դեպքում, երբ Կրիշտիանուն հեթ-տրիկ էր ձևակերպել: Մոուրինյուն ասաց. «Բոլորն ասում են, որ դու աշխարհում լավագույնն ես, բայց դու վատ ես խաղում: Ապացուցիր ինձ, որ լավագույնն ես»:

Կրիշտիանուն ապացուցեց դա: Նա մեզ հետ մարզվում էր այնպես, ասես երեխաներ լինեինք: Մարզասրահում ես և Սերխիո Ռամոսն ամենաուժեղն էինք, քանի դեռ չէր գալիս Ռոնալդուն: Մենք 5 վարժություն էինք կատարում, նա՝ 30»,- Ադեբայորի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Ադեբայորը 2006-2009 թվականներին է հանդես եկել «Արսենալում», իսկ «Ռեալում» խաղացել է վարձակալությամբ 2011 թվականին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА