o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իտալացի ուղևորը փորձել է բացել 9 կմ բարձրության վրա թռչող ինքնաթիռի վթարային դուռը

26.04.2019 18:37 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Իտալացի ուղևորը փորձել է բացել 9 կմ բարձրության վրա թռչող ինքնաթիռի վթարային դուռը

Բրիտանական EasyJet ավիաընկերության՝ Լոնդոնից Իտալիայի Պիզա քաղաք մեկնող ինքնաթիռի իտալացի ուղևորը փորձել է բացել 9 կմ բարձրության վրա թռչող ինքնաթիռի վթարային ելքը, գրում է The Sun պարբերականը:

Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռում իրարանցում առաջացրած տղամարդը նյարդային տեսք է ունեցել:

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում սեպտեմբերի 11-ին

«Նա շուրջ մեկ րոպե զուգարանում էր, իսկ դուրս գալուց հետո մոտեցավ վթարային դռանը և սկսեց պտտել բռնակը՝ փորձելով բացել այն»,- պատմել են թռիչքի ուղևորները:

Ակձնակազմի անդամներից մեկը բղավել է 30-ամյա ուղևորի վրա՝ հորդորելով նրան վերադառնալ իր տեղը, իսկ վայրկյաններ անց օգնության են հասել անձնակազմի այլ անդամներ, որոնք բռնել են տղամարդուն և նրան նստեցրել այլ ուղևորներով շրջափակված նստատեղին:

Պիզայում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռում տագնապ հարուցած ուղևորը ոստիկանությանն է հանձնվել:

Մասնագետները պարզաբանել են, որ եթե օդանավի վթարային դուռը բացվեր, ուղևորները կարող էին ճնշման կտրուկ անկման հետևանքով դուրս թռչել ինքնաթիռի խցիկից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА