o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շրի Լանկայի վարչապետ. Երկրում արգելված չէ մասնակցությունն օտարերկրյա ահաբեկչական խմբերին

26.04.2019 17:12 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Շրի Լանկայի վարչապետ. Երկրում արգելված չէ մասնակցությունն օտարերկրյա ահաբեկչական խմբերին

Շրի Լանկայի իշխանությունները գիտեին, որ այդ կղզի-պետության որոշ քաղաքացիներ արտասահմանում կռվել են իսլամիստների կողմից, բայց նրանց կալանավորման համար իրավաբանական հնարավորություններ չեն եղել, հայտնել է Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեն Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

CNN. ԱՄՆ-ի վարչակազմը սառեցրել Է օտարերկրյա պետությունների օգնության հիմնադրամների մի մասը

«Մենք գիտեինք, որ նրանք (երկրի մի շարք քաղաքացիներ) մեկնել էին Սիրիա և միացել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության, բայց մեր երկրում հանցագործություն չի համարվում արտասահման մեկնումն՝ օտարերկրյա զինված ապստամբության մասնակցելու համար», - ասել է վարչապետը: 

«Մենք չունենք օրենքներ, որոնք մեզ թույլ են տալիս կալանավորել մարդկանց, որոնք միացել են օտարերկրյա ահաբեկչական խմբերի: Մենք կարող ենք կալանավորել սոսկ նրանց, ովքեր մասնակցում են Շրի Լանկայում գործող ահաբեկչական խմբավորումներին», - հավելել է նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА