ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ում մեկնարկել է կին ձեռներեցների համաշխարհային հավաքը

26.04.2019 14:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում մեկնարկել է կին ձեռներեցների համաշխարհային հավաքը

ՀՀ-ում մեկնարկել է կին-ձեռներեցների համաշխարհային հավաքը, որը կազմակերպվել է կին ձեռներեցների համաշխարհային ասոցացիայի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում են 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:

ԱՄՆ-ը Թուրքիային կտրում է համաշխարհային ֆինանսական համակարգից

Կին ձեռներեցների համաշխարհային ասոցացիայի հայաստանյան նախագահ, ՀՀ կին ձեռներցների ցանցի նախագահ Լիլիթ Ասատրյանը iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով միջոցառմանը եւ դրա նպատակին նկատեց.

-Նպատակը ծանոթացնել տարբեր երկրների կին ձեռներեցներին մեր երկրին, ՀՀ-ի ներդրումային դաշտին , ինչպես նաեւ նրանց խրախուսել մեր երկրում ներդրումներ անելու համար: Միջոցառումը տեւելու երեք օր:

Նկատենք, որ միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ ղեկավար եւ գործարար հայուհիներ, որոնց թվում էր  Աջափնյակ վարչ. Շրջանի անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նատալյա Կոստանդյանը, գործարար Նաիրա Նահապետյանը եւ այլոք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА