ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ՈՒՆԵՄ ՇԱՏ ԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇՈՒՐՋ»

26.04.2019 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ՈՒՆԵՄ ՇԱՏ ԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇՈՒՐՋ»

«Այս պահի դրությամբ ես տակավին ազատված չեմ իմ պաշտոնից, ինչը եւս շատ լուրջ խնդիր է, որը, ցավոք, մեկ տարի է, ինչ չի ստանում իր հանգուցալուծումը»: Մեզ հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին (?) տնօրեն Հայկ Դեմոյանը` ավելացնելով.

​​​​​​​Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը նոր պաշտոն ունի

Հայաստանում կային մարդիկ, ովքեր մեծ ցանկություն ու լուրջ հաշվարկներ ունեին, որ ես ԱՄՆ գործուղումից հետո այլեւս չվերադառնամ: Բայց, ի զարմանս իրենց, ես վերադարձա, որովհետեւ այլ երկրում հաստատվելու որեւէ նպատակ չունեի: Իմ վերադարձով, փաստորեն, ի չիք եղան որոշ հաշվարկներ: Արդյունքում տեղի ունեցավ այն տհաճ միջադեպը ԿԳՆ-ի հետ, որից կարելի էր խուսափել: Ընդամենը պետք էր հանդիպել եւ բանակցել, թե ինչպես կարելի է դուրս գալ իրավիճակից, որը ստեղծվել էր Գիտությունների ակադեմիայի կողմից թույլ տված փաստաթղթային ձեւակերպումների կոպիտ խախտումների արդյունքումԱյս պահի դրությամբ ես իրավաբանորեն ազատված չեմ աշխատանքից, չեմ ստացել աշխատանքային գրքույկս, առ այս պահը չի կատարվել ֆինանսական վերջնահաշվարկ, ինչը արվում է բոլոր նման դեպքերում: Իսկ դա «Աշխատանքային օրենսգրքի» ու իմ աշխատանքային իրավունքների կոպիտ խախտում է: Կան նաեւ բավական լուրջ այլ հարցեր եւս, ուղղակի ուզում եմ շեշտել, որ ես առհասարակ ցանկություն չեմ ունեցել` սրացնելու իրավիճակը, եւ թերեւս դա է պատճառը, որ արդեն մեկ տարի շարունակ չեմ անդրադարձել դրանց՝ երկրում ստեղծված անորոշ իրավիճակը հաշվի առնելով:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

- Պարոն Դեմոյան, մեկ տարի արդեն Դուք այլեւս փաստացի չեք զբաղեցնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Ինչպե՞ս կգնահատեք այս մեկ տարին:

- Ունեմ շատ լուրջ մտահոգություններ ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարանի, այլեւ՝ մեր երկրի շատ ոլորտներում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Բայց դեռեւս չեմ ցանկանում բարձրաձայնել, քանզի ցանկանում եմ շատ մանրամասնորեն անդրադառնալ դրանց, այլ ոչ թե հատվածային բաներ խոսել: Այդ իսկ պատճառով այս պահին, թերեւս, ձեռնպահ կմնամ: Բայց անպայման ու շատ մանրամասն անդրադառնալու եմ ոչ միայն Եղեռնի թեմային, այլեւ շատ ու շատ հարցերի:

Հայկ Դեմոյանի եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ջրերը մի առվով չի գնում

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА