o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՄԻՍ» ԾՐԱԳԻՐԸ

26.04.2019 21:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՄԻՍ» ԾՐԱԳԻՐԸ

Մեկնարկել է «Իմ Ֆինանսների Ամիս» ծրագիրը (ԻՖԱ 2019): Ծրագիրն այս տարի կներկայանա «Գտե՛ք Ձեր քարտեզը ֆինանսական աշխարհում» նշանաբանի ներքո: Սպառողների համար ունենք բազմաբնույթ միջոցառումներ, որոնցից նրանք կկարողանան ընտրել իրենց կարիքներին բավարարող եւ իրենց հետաքրքրողները:

ԿԲ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆ ԱՆՓՈՓՈԽ Է ԹՈՂԵԼ

ԻՖԱ 2019 ծրագրի նպատակն է տարբեր տեղեկատվական եւ ինտերակտիվ միջոցառումների միջոցով զինել սպառողներին անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման գիտելիքով: Այս տարի ունենք ինչպես նախորդ տարիներից «Ժառանգություն» ստացած եւ պահանջված, այնպես էլ նոր ծրագրեր`

¡ «Ֆինշաբթի» - ծրագրով հետաքրքրվողները հնարավորություն կունենան մասնակցելու առաջատար մասնագետների կողմից անցկացվող սեմինարներին այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են.

    Ընտանեկան բիզնես, Սահմանափակ ռեսուրսներով առավելագույն եկամտի ստացում, Ժամկետանց վարկերի չափման գործակիցներ, Ֆինանսական ոլորտում իրավունքների եւ շահերի պաշտպանություն

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%

¡ Ֆինանսական շրջագայություն ավտոբուսով - ծրագրի մասնակիցները կշրջեն երկհարկանի կարմիր ավտոբուսով եւ յուրաքանչյուր այցելության ժամանակ կհյուրընկալեն 3 ֆինանսական կառույցներ, առաջին ձեռքից տեղեկատվություն կստանան եւ մասնագետներին կուղղեն իրենց հարցերը:

¡ Ֆինանսատնտեսագիտական խաղ մրցույթ (Brain-Ring) - դպրոցականների ամենասիրելի ծրագրերից մեկը ընդգրկում է հանրապետության բոլոր մարզերը: Մրցույթի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերի ընթացքում մարզերի ներկայացուցիչ թիմերը կմրցեն միմյանց հետ` վաստակելու ֆինանսատնտեսագիտական ոլորտում ամենագիտակ թիմի կոչումը:

Հայաստանի պետական պարտքը հասել է 6 մլրդ 923 մլն դոլարի. Ֆինանսների նախարարություն

¡ Բաց դռների օր կենսաթոշակային կառավարիչների մոտ - Նրանք, ովքեր ցանկանում են ավելի լավ պատկերացնել կենսաթոշակային համակարգը, սովորել վերահսկել իրենց կենսաթոշակային հաշիվը, ինչպես նաեւ ստանալ հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխաններ, կարող են այցելել ֆոնդերի կառավարիչներին:

¡ Մրցույթներ - այս տարի ամենահարուստ էլեկտրոնային հանրագիտարանը` Վիքիպեդիան, կհամալրվի անձնական ֆինանսների վերաբերյալ հայկական հոդվածներով. վարկ, փաստացի տոկոսադրույք, կապիտալ, կապիտալի շուկա, արժեթուղթ եւ այլ կարեւոր թեմաները կունենան իրեն վիքի հոդվածները: Իսկ 5-ից 12 տարեկանները կմրցեն իրենց նկարչական հմտություններով` «Ինչու եմ ես խնայում» թեմայի ներքո:

ՉԳՐՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՑ

¡ Փողի միջազգային շաբաթ - Համագործակցելով «Երեխաների եւ երիտասարդների միջազգային ֆինանսների» կազմակերպության հետ` շուրջ 14 մարզային եւ երեւանյան դպրոցներում կազմակերպվել են անձնական ֆինանսների ինտեգրման դասընթացներ:

Ընդհանուր առմամբ, ԻՖԱ 2019 ընթացքում իրականացվելու է 5 շրջագայություն, 13 սեմինար, 2 մրցույթ, 4 բաց դռների օր, 1 ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթ: Շտապեք գրանցվել միջոցառումներին` այցելելով www.abcfinance.am կայք: Տեղերը սահմանափակ են:

ՌԵՍՈ-ն առաջարկում է բիզնեսին ապահովագրվել ֆինանսական կորուստներից

ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը շեշտադրել է ծրագրի կարեւորությունը` նշելով որ «ԻՖԱ 2019» ծրագրի միջոցառումները ուղղված են լինելու ֆինանսական նոր գիտելիքի եւ հմտությունների զարգացմանը հետեւյալ 7 թեմաներով` տնտեսական կարեւոր ցուցանիշներ, անձնական բյուջեի կառավարում, խնայողություն, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն, զեղծարարություններ եւ խարդախություններ:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը եւ ՀՀ կենտրոնական բանկի` սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը մանրամասն անդրադարձել է ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին, ինչպես նաեւ ներկայացրել «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի հաջողությունները եւ հետագա զարգացումները: 2018 թ.-ի ընթացքում վերապատրաստվել են 346 դպրոցների 2532 ուսուցիչներ, ինչի շնորհիվ դպրոցականները 4 առարկաների ուսումնական ծրագրի շրջանակում ձեռք կբերեն նաեւ անձնական ֆինանսներին վերաբերող հմտություններ. աշակերտները սովորում են խնայել թեկուզ ծորակի ջուրը բաց չթողնելու միջոցով, կարողանում են հաշվարկել ավանդի եւ վարկի տոկոսադրույքները, պատրաստ լինլ պաշտպանելու իրենց եւ իրենց հարազատների իրավունքները նաեւ ֆինանսների աշխարհում եւ այլն: Այդ 4 առարկաներն են` «Ես եւ շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» եւ «Հասարակագիտություն»:

Հակաիրանական պատժամիջոցները թակում են նաեւ Հայաստանի դուռը

ԻՖԱ 2019 ծրագրի գործընկերներն են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի միությունը, Երեւանի քաղաքապետարանը, AMC Հայաստանի ֆոնդային բորսան, Կենտրոնական Դեպոզիտարիան, Հայաստանի պատանեկան նվաճումները, Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական ՀԿ-ն, մի շարք առեւտրային բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ եւ հասարակական կազմակերպություններԻՖԱ 2019 ծրագրի եւ ծրագրի մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն առկա է www.abcfinance.am կայքում, ինչպես նաեւ համանուն facebook-յան եւ Instagram-յան էջերում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բազկամարտիկին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА