o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շրի Լանկայում զոհվել է ահաբեկչությունների ենթադրյալ համակարգողը

26.04.2019 12:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Շրի Լանկայում զոհվել է ահաբեկչությունների ենթադրյալ համակարգողը

Շրի Լանկայում զոհվել է գրոհային Զահրան Հաշիմը, որը ենթադրաբար կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ եւ պայթյունների շարքի համակարգողն է: Այս մասնի հայտնե էլ տեղի ոստիկանությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քրդերը հայտարարել են, որ թուրքական բանակի հարձակման հետևանքով 16 գրոհային է զոհվել

««Ջամաթ աթ Թաուհիդ ալ Վաթանիա» խմբավորման առաջնորդը, որը համակարգել է Շրի Լանկայում իրագործված պայթյունները, զոհվել է Shangri-La հյուրանոցում»,- նշված է երկրի ոստիկանության հաղորդագրության մեջ: Իրավապահները չեն հստակեցնում, թե Զահրանն ինչ հանգամանքներում է մահացել: 

Շրի Լանկայում անցյալ շաբաթ անվտանգության ոլորտում իրադրությունը կտրուկ վատթարացել էր: Զատկի կիրակի երկրում տեղի էր ունեցել 8 պայթյունների շարք, որոնք, առողջապահության նախարարության տվյալներով, խլել են 250-260 մարդու կյանք: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Ուրբաթ երկրի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հայտարարել է, որ իշխանությունների տեղեկություններով կղզային պետության տարածքում գործում է այդ կազմակերպության շուրջ 130-140 անդամ:

Քննության վարկածով՝ ահաբեկչությունների շարքի իրագործմանը մասնակցել է 9 մահապարտ, որոնցից 8-ի անձն արդեն հաստատվել է: Տեղի ունեցածից հետո Շրի Լանկայի պաշտպանության նախարարության քարտուղար Հեմասիրի Ֆերնանդոն հրաժարական է ներկայացրել, սպասվում է, որ ուրբաթ հրաժարական է ներկայացնելու նաեւ նաեւ ոստիկանության պետ Փուջիթհա Ջայասունդարուն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА